ADS 90 «Ranger», տակտիկական հետախուզային ԱԹՍ։ Նախատեսված է ցերեկային և գիշերային դիտարկումների և հետախուզության իրականացման համար, կլիմայական և տոպոլոգիական պայմաններում։

ADS 95 RANGER, RUAG Ranger
ADS-90 նախատիպը
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել IAI, RUAG
Առաջին թռիչքդեկտեմբեր 1988
 RUAG Ranger Վիքիպահեստում

ԱԹՍ-ն նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից, համատեղ շվեյցարական RUAG Aerospace (Swiss Aircraft and System Enterprises) և Oerlikon Contraves կազմակերպությունների հետ[1], Շվեյցարիայի Զինված Ուժերի պատվերով։ Առաջին թռիչքը կայացել է 1988 թվականին։

Նկարագիր խմբագրել

ADS համակարգի մեջ մտնում են երեքից վեց ԱԹՍ-ներ, կառավարման կենտրոնը և կատապուլտ։

ԱԹՍ-ի արձակումը կատարվում է հիդրավլիկ կատապուլտի միջոցով։ Վայրէջքը անիվների (ձմռանը դահուկների) վրա։ Արտակարգ դեպքերում օգտագործվում է պարաշյուտ։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ խմբագրել

  • Երկարությունը՝ 4,61 մ
  • Թևերի բացվածքը՝ 5,71 մ
  • Բարձրությունը՝ 1,13 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 285 կգ
  • Շարժիչը՝ 1 × Hirth F 31 (1 х 38 ձ. ու.)

Թռիչքային առանձնահատկություններ խմբագրել

  • Առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 9 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4500 մ

Տարբերակներ խմբագրել

  • ADS 90 - 1988 թվականի մոդել, 1990 թվականին ընդունվել է Շվեյցարիայի ՌՕՈւ-ի կողմից փորձարկումների համար ADS 90 (Aufklarungs Drohnen System) նշանակմամբ
  • ADS 95 «Ranger» - 1995 թվականին մոդիֆիկացված տարբերակի հիման վրա ստորագրվեց պայմանագիր 28 «Ranger» ԱԹՍ-ների մատակարարման մասին, որոնք միասին կազմում էին չորս համակարգ։ Առաջին համակարգը մատակարարվել է 1999 թվականի հունիսին։

Կիրառվում է այս պահին խմբագրել

RANGER համակարգերը կիրառվել են Շվեյցարիայի ՌՕՈւ կողմից ADS-95 նշանակման տակ։ 1988 թվականից մինչև 1999 կիրառվում էր ADS-90 տարբերակը։ ՌՕՈւ-ի RANGER սարքերը նույնպես կիրառվում են Շվեյցարիայի ոստիկանության կողմից հետախուզական և փրկարարական առաքելությունների ժամանակ։ Այժմ օգտագործվող 15 ADS-95 ԱԹՍ-ները կփոխարինվեն վեց Elbit Hermes 900 սարքերով մինչև 2019 թվականը[2]։

RANGER սարքերը այժմ կիրառվում են նաև Ֆինլանդիայի Պաշտպանության Ուժերի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել