A320-ի ավիավթար Սան Պաուլոյում

A320-ի ավիավթար Սան Պաուլոյում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 18-ին։ Վայրէջք կատարելիս Airbus A320-233 օդանավը դուրս է գալիս թռիչքուղուց և վթարի է ենթարկվում[2]։ Օդանավը պատկանում էր TAM Airlines ավիաընկերությանը։ Մարդատար ինքնաթիռը իրականացնում էր չվերթ Պորտու Ալեգրիից դեպի Սան Պաուլո։ Վթարի հետևանքով զոհվում է 199 մարդ[3]։

Չվերթ 3054 TAM Airlines
Աղետի հետևանքները
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2007 թվականի հուլիսի 18-ին
Ժամանակ18:51 BRST (21:51 UTC)
ՊատճառԱնձնակազմի սխալ
ՎայրCongonhas-São Paulo Airport?, ,  Բրազիլիա
ՉվերթJJ3054
Թռիչքի վայրԲրազիլիա Պորտու Ալեգրի, Բրազիլիա
Վերջնական կետԲրազիլիա Սան Պաուլո, Բրազիլիա
Զոհվածներ199 (187 մարդ ինքնաթիռում + 12 գետնին)[1]
Վիրավորներ14 (գետնին)
Aviation Safety Network ID20070717-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-233
ԱվիաընկերությունԲրազիլիա TAM Airlines
Կողային համարPR-MBK
Արտադրման թվական1998 թվական
Ուղևորներ181
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
23°37′10″ հվ. լ. 46°39′43″ ամ. ե.HGЯO
 TAM Airlines Flight 3054 Վիքիպահեստում

Ինքնաթիռ խմբագրել

Airbus A320-233 (գրանցման համար PR-MBK) օդանավը արտադրվել է 1998 թվականին։ Առաջին չվերթը իրականացվել է նույն թվականի փետրվարի 13-ին։ 2007 թվականի հունվարի 1-ին օդանավը գնում է TAM Airlines ավիաընկերությունը և ստանում է գրանցման համար՝ PR-MBK։ Օդանավը ուներ երկու շարժիչ՝ International Aero Engines V2527-A5 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը օդանավը իրականացրել է 9300 չվերթ և օդում անցկացրել է ավելի քան 20000 ժամ։

Անձնակազմի անդամներ խմբագրել

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 53 ամյա Էնրիկե Ստեֆանինի Դի Սակկո (պորտ.՝ Henrique Stefanini Di Sacco)։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է TAM Airlines ավիաընկերությունում 32 տարի։ Օդում անցկացրել է ավելի քան 13654 ժամ, որից 2236 ժամ եղել է Airbus A320 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 54 ամյա Կլեյբեր Լիմա (պորտ.՝ Kleyber Lima)։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է TAM Airlines ավիաընկերությունում 33 տարի։ Օդում անցկացրել է ավելի քան 14760 ժամ, որից 237 ժամ եղել է Airbus A320 օդանավում։

Աղետ խմբագրել

 

Չվերթ JJ3054 թռչել է Պորտու Ալեգրի օդանավակայանից ժամը 7:16 BRST (20:56 UTC)[4]։ Ժամը 18:50 BRST (21:50 UTC) ինքնաթիռը փորձում է վայրէջք կատարել Սան Պաուլոյի օդանավակայանում։ Վայրէջք կատարելուց հետո օդաչուն չի կարողանում արգելակել ժամանակին, այնուհետև ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց։ 170 կմ/ժ արագությամբ ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքուղուց և բախվում է ճանապարհային կառույցի։ Վթարը արձանագրվել է տեսախցիկների կողմից, որոնք գտնվում էին օդանավակայանից մի քանի մետր հեռավորության վրա։ Վթարի հետևանքով զոհվում է 199 մարդ։ Բրազիլիայում հայտարարվում է եռօրյա սուգ[5]. В Бразилии был объявлен 3-дневный траур[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Accident Description». Aviation Safety Network. 2007 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 19-ին.
  2. Incêndio permanece fora de controle; chances de sobrevivência diminuem
  3. TAM refaz lista de vítimas e contabiliza 199 mortos Accident description
  4. Крылья - Всё об украинской авиации - Катастрофа в аэропорту бразильского города Сан-Паулу
  5. Грани. Ру // Происшествия / Катастрофы / В Бразилии разбился Airbus A320, все пассажиры погибли
  6. «Аэробусам» не хватает посадочной полосы

Արտաքին հղումներ խմբագրել