6"/35 ծովային թնդանոթ, 152,4 մմ-անոց թնդանոթ, որը մշակվել է Անտոն Բրինկի կողմից և արտադրվել է Օբուխովի գործարանում։ 1877 թվականին օգտագործվել է Ռուսական կայսերական նավատորմիղի սպառազինության մեջ։ Այդ թնդանոթներով զինված էին «Եկատերինա II» (4 միավոր), «Կայսր Ալեքսանդր II» (2 միավոր), «Գանգուտ», «Նավարին» տեսակի զրահակիրները։ Դրանցով սպառազինվել են նաև «Ծովակալ Նախիմով», «Ազովի հիշատակ» զրահակիր հածանավները, «Ծովակալ Կոռնիլով» զրահապատ հածանավը, «Խիզախ» և «Դղրդացող» հրետանավակները[1]։ Թնդանոթները կիրառվել են Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ։

6"/35 ծովային թնդանոթ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակcoastal artillery weapon?, naval weapon? և rifled breech loader?
Երկիր Ռուսական կայսրություն
Ծառայության ընդունման տարի1885
ՊատերազմներՌուս-ճապոնական պատերազմ
ԱրտադրողՕբուխովյան գործարան

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետրոս Մեծի ծովային նավատորմի կողմից 14 զենք օգտագործվել է Ֆիննական ծոցում։ 1917 թվականի Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո յուրացվել են Ֆինլանդիայի կողմից։ Զինատեսակն օգտագործվել է Ֆինլանդիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից ժամանակ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — С. 381. — ISBN 985-433-703-0
  2. Enqvist, Ove (1999). Itsenäisen Suomen rannikkotykit 1918-1998 [Coastal guns of Independent Finland 1918-1998] (Finnish). Helsinki: Sotamuseo. էջեր 142–144. ISBN 951-25-1033-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. DiGiulian, Tony (2005 թ․ սեպտեմբերի 11). «Russian 6"/35 (15.2 cm) Pattern 1877». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Широкорад А.Б. Энциклопедия отечественной артиллерии. — Минск: Харвест, 2000. — ISBN 985-433-703-0

Արտաքին հղումներ խմբագրել

6"/35 Pattern 1877