«5 ֆիգուր» (լեհ.՝ 5 Figur), քանդակների համադրություն, որը գտնվում է Լեհաստանում՝ Պոզնանում։ Քանդակները տեղակայված են կաթոլիկ վարդարանի տարածքում՝ Կայսերական դղյակում[1]։

5 ֆիգուր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակoutdoor sculpture?
ՔանդակագործՄագդալենա Աբականովիչ
Երկիր Լեհաստան
ՔաղաքՊոզնան

Պատմություն խմբագրել

Քանդակների հեղինակը հայտնի լեհ նկարչուհի, քանդակագործ Մագդալենա Աբականովիչն է։ Քանդակների բացումը տեղի է ունեցել 2007 թվականին Կայսերական դղյակի տարածքում։ Դրանք իրենցից ներկայացնում են մարդակերպ արրձաններ՝ առանց գլխի և կրկնում են Մագդալենա Աբականովիչի մեկ այլ քանդակ՝ անվանված «Անհայտներ» (112 ֆիգուր) ։ Այն գտնվում է Վինյարայի ամրոցում։

Արձաններից յուրաքանչյուրն ունի 185 սմ երկարություն և 600 կգ ծանրություն[2]։ Ֆիգուրաները շարժվում են յուրաքանչյուրն իր ուղղությամբ, ինչը խորհրդանշում է ժամանակակից ատոմացված հասարակությունը, մարդկային կարիքների հանդեպ անտարբերությունը։

Անմիջապես քանդակների մոտակայքում տեղադրված է Կատինայի հուշարձանը և Ալ–Համբրան, որտեղ գտնվում է առյուծներով շատրվանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 5 фигур (Познань)
  2. «5 фигур (Польша, Poznan)». Look My Trips. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել