5 պեսո (Չիլի, «Օ'Հիգգինս», ութակողմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 5 պեսո (այլ կիրառումներ)
5 պեսոն (իսպաներեն՝ 'cinco pesos') ժամանակակից չիլիական պեսոյի մանրադրամ է, շրջանառության մեջ է 1992 թվականից։
5 պեսո | |
---|---|
Երկիր | Չիլի |
Տրամագիծ | 15,5 մմ |
Կշիռ | 2,2 գր. |
Բաղադրություն | պղնձի և նիկելի համաձուլվածք |
Փողերանոց | Սանտյագո |
Պատմություն
խմբագրելԱյս մետաղադրամը Չիլիի Կենտրոնական բանկի կողմից արտոնագրվել է 1992 թ. մայիսին։ Նախկին «Օ'Հիգգինս» 5 պեսո դրամատեսակի (1990-1992) շարունակողն է, տարբերվում է միայն ձևով և չափսով (նախկինը կլոր էր, այս մեկը՝ ութանկյուն, և ավելի փոքր է տրամագծով)։
Չիլիական պեսոյի չափազանց ցածր փոխարժեքի պատճառով այս մետաղադրամը շրջանառության մեջ պրակտիկապես գոյություն չունի և նրա արտադրումը զուտ ձևական բնույթ է կրում (2010 թ հունվարի դրությամբ 1 չիլիական պեսոն հավասար է 0,001972 ԱՄՆ դոլարի)։
Նկարագրություն
խմբագրելԴիմերես
խմբագրելԴրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Չիլիի Անկախության պատերազմի հռչակավոր գործիչ Բեռնարդո Օ'Հիգգինսի կիսադեմքը, «LIBERTADOR B. O'HIGGINS» («ԱԶԱՏԱՐԱՐ Բ. Օ'ՀԻԳԳԻՆՍ») գրությամբ, իսկ շուրջը գրված է «REPÚBLICA DE CHILE» («ՉԻԼԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»)։
Դարձերես
խմբագրելԵտևի կողմում՝ դափնե պսակով շրջապատված «5 PESOS» գրությունը, ստորև՝ տարեթիվը։
Աղբյուրներ
խմբագրել- Chester L. Krauze and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Page 345.
Արտաքին հղումներ
խմբագրել- Չիլիի Կենտրոնական բանկ Արխիվացված 2010-02-11 Wayback Machine