HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 40 (այլ կիրառումներ)

«40», ռուսական գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված Ռամիզա Ֆատալիևի «Պավելեցկի կայարան» պատմվածքի վրա։

Picto infobox cinema.png
40
40 (ֆիլմ, 2007).jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրԴետեկտիվ, թրիլեր
Թվական2007 թվական
Պրեմիերա5 հուլիսի 2007 թվական
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Գալիբին
Սցենարի հեղինակՌամիզ Ֆատալիև
ԴերակատարներԴմիտրի Մարյանով,Եկատիրինա Ֆատալիև
ՕպերատորՌոստիսլավ Պիրումով
ԿինոընկերությունПЦ «Пирамида»
Տևողություն76 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ռուսական հատուկ ծառայություններից մեկի սպա Ստիչկինին անարդարացիրորեն մեղադրում են հանձնարարված առաջադրանքի ձախողման համար։ Դրանից հետո սպան, ստիպված է լինում անցնել թոշակի, մնում է առանց աշխատանքի, իսկ հետագայում նաև առանց հարսնացուի։

Միայն թե, հենց առաջանում է ահաբեկչության վտանգ, նախկին կառավարությունը հիշում է շնորհազրկված հերոսին, ով լավագույնն էր իր մասնագիտության մեջ։ Իհարկե, այդ իրավիճակում Ստիչկինը, ով աշխատում է արդար ճանապարհով, իր պատիվը գցում է երկրորդ պլան և շտապում օգնելու հրամանատարությանը։ Նրա առաջ դնում են առաջադրանք․ մեկ ժամվա ընթացքում գտնել «մահապարտին», ով գնացքով տեղափոխում է պայթուցիկ նյութեր Պավալեցկի կայարանից դեպի Դոմոդեդովո օդանավակայան։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Դմիտրի Մարյանով սպա Ալեքսանդր Անատոլիչ Ստիչկին
Եկատիրինա Ֆեդուլովա Նաստյա
Յուրի Բելյաև Յուրի Ալեքսանդրևիչ Կուզնեցով
Իգոր Վերնիկ Իգոր
Ալեքսանդր Գալիբին Միխայիլ
Վառվարա Շուլյատևա Յուլյա
Բորիս Միրոնով Անատոլի Շեշենյա
Եկատիրինա Լապինա Դարյա Սոմովա
Անատոլի Դզիվաև «Գուդրոն»
Յուլիյա Սուլես ուղևոր մեքենայում
Ալեքսանդր Կավալերով զինվոր
Լեոնիդ Տորկիանի լրագրող Վադիմ
Յուլիան Մակարով հեռուստառեժիսոր
Յուրի Գրիգորիև Սերգեյ Սերգեևիչ

Նկարահանող խումբԽմբագրել

Տեխնիկական տեղեկություններԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիլմը նկարահանել են ЭМ2 գնացքում։ Բայց, ինչպես երևում է, մի քանի մասերում գնացքի համարը ЭМ2-031- ից փոխվում է ЭМ2И-001- ի։
  • Նկարահանումների ժամանակ գնացքը շարժվել է Ռուսաստանի երկաթուղային տրանսպորտի գիտահետազատական համալսարանի մոտով։
  • Որոշ սերիաներ նկարահանվել են Ռախմանովո գյուղի մոտակայքում։
  • Ֆիլմում ցուցադրվում են պահեր, որտեղ կապիտանը հիշողությամբ սկանավորում է խանութների և վագոնների տարածքը։ Բայց այդպիսի պատկերի համար նա պետք է սողար ամբողջ գնացքը ծնկաչոք։ Իրականում նա քայլում էր ուղիղ, հազվադեպ կռանում էր, որպեսզի նայի վագոնների տակ։

Արտաքին հղումներԽմբագրել