3D-մարդ
3D-մարդ (անգլ.՝ 3-D Man), հորինված կերպար Marvel կոմիքսների սերիայից, որը ստեղծել է Ռոյ Թոմասը և Ջիմ Քրեյգը։ Առաջին անգամ հայտնվեց Marvel Premiere #35 կոմիքսում 1977 թվականի ապրիլին։
3D-մարդ | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Marvel Comics |
Դեբյուտ | Marvel Premiere #35 |
Հեղինակ | Ռոյ Թոմաս, Ջիմ Քրեյգ |
Աշխարհ | Marvel Universe |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | բարի |
Տեսակ | մուտանտ և կոմիքսների կերպար |
Հասակ | 185 սմ |
Քաշ | 89 կգ |
Թիմեր և կազմակերպություններ | |
Վրիժառուները | |
Թշնամիներ | |
սքրուլներ |
Կերպարի հորինված կենսագրություն
խմբագրելՉակ և Հել Չենդլեր եղբայրները (անգլ.՝ Chuck and Hal Chandler) ծնվել են Լոս-Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում։ 1958 թվականին Չակը, որպես ՆԱՍԱյի փորձարկու-օդաչու ղեկավարել էր փորձնական XF-13 ինքնաթիռը և հափշտակվել է Սքրուլների կողմից հերթական ներխուժման ժամանակ։ Սքրուլները փորձում էին Չակին հարցաքննել, բայց նա փախչեց վնասելով օդանավի շարժիչը։ Նավը պայթել է, որի արդյունքում Չակը ենթարկվել է տարօրինակ ճառագայթման։ XF-13 կործանվեց Մոհավե անապատում։ Երբ հաշմանդամ Հելը եկավ, որպեսզի փրկի եղբորը, Չակը կորավ, բոլորը կարծում են, որ մահացավ։ Բայց Հելը լինելով գիտնական-հետազոտող նկատեց, որ Չակի «պատկերը» մնաց նրա ակնոցների ոսպնյակների վրա՝ այսինքն նա կերպարանափոխվել է երկչափ էակի։ Այնուամենայնիվ երբ Հելը հագնում էր ակնոցները նա կարողանում էր կենտրոնանալով առաջացնել հարթություների տեղաշարժում, որի արդյունքում Չակը հայտնվեց եռաչափ տարածությունում։ Նրա նոր զգեստը կանաչ կարմիր է, իսկ նրա կարողությունները կրկնապատվել են երեք անգամ։ Այսպիսով 3D-մարդը դարձավ սուպերհերոս, հիմնականում կռվելով սքրուլների հետ։ Ինչ-որ ժամանակ Հելը որոշեց դադարել գոյությունը, որպես 3D-մարդ և թողնել իր եղբորը երկչափ տարածությունում։ Սակայն Հելը հանդիպեց Բրյուս Բանների հետ և վախենալով, որ Բրյուս կկերպարանափոխվի հալքի, նա որոշել է օգտագործել ակնոցները և կանչել 3D-մարդին։ Դրանից հետո 3D-մարդը վերադարձավ ակնոցների ոսպնյակներին և այլևս չէր հայտվում եռաչափ տարածությունում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Incredible Hulk #251 (Marvel Comics, սեպտեմբեր 1980).
Արտաքին հղումներ
խմբագրել- 3D-մարդ Marvel.com