2NE1 (հանգըլ՝ 투애니원, արտասանությունը՝ «to anyone»,«twenty-one»՝ Թու էնիուան, թուենթի ուան), հարավկորեական փոփ/հիփ-հոփ խումբ է։ Ստեղծվել է YG Entertainment-ի կողմից 2009 թ.։ Խմբի անվանումը նշանակում է «New Evolution of the 21st Century»։ Թարգմանաբար՝ «21-րդ Դարի Նոր Էվոլյուցիա»։ Խումբը բաղկացած է 4 աղջիկներից՝ Պարկ Բոմ Լի (կոր.՝ 박봄) (գլխավոր վոկալիստ), Պարկ Սանդարա (հանգըլ՝ 박산다라) (վոկալ, ռեպ), Լի Չե Ռին (հանգըլ՝ 이채린) (CL-վոկալ, ռեպ, լիդեր) և Գոնգ Մինզի (հանգըլ՝ 공민지) (վոկալ, ռեպ, պար)։ Նրանց երկրպագուների ակումբի պաշտոնական անունը՝ «ԲլակՋակ» («BlackJack»)։

2NE1
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն투애니원
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերսինթիփոփ և քեյ փոփ
Գործունեություն2009 ― ներկա
ԼեյբլYG Entertainment (Հարավային Կորեա)
Avex (Rhythm Zone) (Ճապոնիա)
ԿայքՊաշտոնական կայք (Կորեա)
Պաշտոնական կայք (Ճապոնիա)
Անդամներ
CL (Սի Էլ) Դարա
Նախկին անդամներ
Մինզի Բոմ
 2NE1 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խմբի մասին առաջին անգամ խոսվել է 2008 թ։ Ընկերության ներկայացուցիչ Յան Հյոն Սոկը նույն թվականի ապրիլի 30-ին լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալիս ասել է. «Մոտավորապես հուլիսի սկզբին YG Entertainment աղջիկների 4 հոգանոց խմբի համար պատրաստել է պաշտոնական դեբյուտ»։

  Նոր խումբը բաղկացած է լինելու երեք մասնակցից՝ Պարկ Բոմ, Գոնգ Մինզի (կորեացի պարուհի Գոնգ Օկ Ջիի թոռնուհին) և Լի Չաերին (CL), նրանց համար ստեղծել են մի կերպար, որը տարբերվում է արդեն գոյություն ունեցող աղջիկների խմբերից, քանի որ նրանք լինելու են Big Bang խմբի աղջկական տարբերակը։
- [1]
 

Ավելի ուշ YG Entertainment ասել է, որ խումբը կազմված է լինելու չորս անդամից (+ Սանդռա Պարկ), և նրանց դեբյուտը կլինի 2009 թ մայիսին։ Խումբը մարզվել է 4 տարի, և նրանց դեբյուտային ալբոմը կազմված է լինելու երգերից, որոնց պրոդյուսերը 1TYM խմբի լիդեր Թեդդի Պարկն է։ Խմբի անունն սկզբում «21» էր, բայց քանի որ այդպիսի անունով կատարող արդեն եղել է, խումբն արագ վերանվանվել է «2NE1»[2]։

2009 թ։ Դեբյուտ խմբագրել

2009 թ. մարտի 27-ին լույս է տեսնում «Lollipop» երգը, որը համագործակցություն էր Big Bang խմբի հետ[3]։ Երգն ստեղծվել էր LG հեռախոսների՝ Cyon, գովազդի համար[4]։ Նույն թվականի մարտի 28-ին լույս տեսան և՛ գովազդը, և՛ տեսահլովակը։ «Lollipop» գլխավորեց Mnet (Music TV Network) օնլայն աղյուսակը չորս շաբաթ շարունակ։

YG հայտարարեց, որ առաջին երգը լինելու է ռեգգի/հիփ-հոփ 2009 թ. մայիսի 9-ին։ Առաջին երգն է «Fire», որի հեղինակը Թեդդի Պարկն է, ով նաև տեսահոլովակի ռեժիսորն է։ Նույն թվականի մայիսի 1-ին պաշտոնական էջում հրատարակվեց միայն մեկ՝ 20 վ տևողություն ունեցող հոլովակ։ Տեսահոլովակն ունի երկու տարբերակ «Space» և «Street», առաջինը թողարկվել է մայիսի 6-ին։ Դիտումները գերազանցեցին միլիոնը մեկ օրում։ 2009 թ. մայիսի 17-ին նրանք դեբյուտ ունեցավ իր «Fire» երգով «Inkigayo» SBS (Հարավային Կորեայի կենտրոնական հեռուստատեսություն)[5]։ Cyworld Digital Music Awards «Lollipop» և «Fire» ստացան ամսվա երգ մրցանակը, իսկ խումբն ստացավ «Տարվա հայտնություն» մրցանակը։

To Anyone խմբագրել

2010 թ. փետրվարի 9-ին առանց զգուշացման լույս տեսավ «Follow Me» (կոր.՝ «날 따라해 봐요», «Nal ddara haebwayo») և այն օգտագործվել որպես Samsung Corby Folder-ի թեմա։ Նույն թվականին նրանք մեկնում են Լոս Անջելես և Լոնդոն, որպեսզի ձայնագրեն անգլերեն երգեր Will.I.Am (The Black Eyed Peas) հետ հնարավոր դեբյուտի համար։ Ձայնագրվում է 10 երգ։ YG Entertainment գլխավոր տնօրեն Յան Հյոն Սոկը հայտարարեց, որ աղջիկները պլանավորում են դեբյուտ ունենալ 2011 կամ 2012 թ. սկզբին, The Black Eyed Peas համաշխարհային տուրից և 2NE1 Կորեայում և Ճապոնիայում սեփական գործունեությունից հետո[6]։

Առաջին ալբոմ «To Anyone» թողարկվեց 2010 թ. սեպտեմբերի 9-ին և հսկայական հաջողություն ունեցավ[7]։ Այն իր մեջ պարունակում էր 12 երգ այդ թվում, երեք գլխավոր երգը՝«Clap Your Hands» (կոր.՝ «박수 쳐»), «Go Away» և «Can’t Nobody», որոնք առաջադրվել էին միաժամանակ։ 2NE1 առաջին տեղը զբաղեցրեց Countdown Mnet M! «Clap Your Hands» երգով, իսկ հետո «Go Away» հաջորդ օրը նրանք հաղթանակ տարան K-Chart KBS Music Bank և Mutizen, ապա նրանց վերադարձից հետո մեկ շաբատ անց «Inkigayo» SBS «Can’t Nobody»։ Նրան հաղթանակ տարան 11 անգամ տարբեր երաժշտական շոուներում։

Հոկտեմբերի 21-ին Յան Հյոն Սոկը ասաց, որ 2NE1 նոր երգը լույս կտեսնի հոկտեմբերի 31, ապա պարզ դարձավ, որ դա լինելու է «It Hurts (Slow)» (կոր.՝ 아파)։ Տեսահոլոովակը լույս տեսավ նոյեմբերի 1-ին, այն հելլոինի թեմայով էր[8]։

Հոկտեմբերի 28-ին պարզ դարձավ, որ 2NE1 Ճապոնիայում պաշտոնական պիտակը Avex է, և որ To Anyone Ճապոնիայում լույս կտենի 2010 թ. դեկտեմբերի 8-ին։ Այդուհանդերձ թողարկումն հետաձգվել անորոշ ժամանակով։ To Anyone լույս տեսավ նաև Թաիլանդում 2010 թ. հոկտեմբերի 28-ին։ 2010 թ. նոյեմբեր 26-ին լույս տեսավ «Don’t Stop The Music» սինգլը, որպես «հատուկ նվեր Թայվանի երկրպագուների»։

2011 թ։ Դեբյուտ Ճապոնիայում խմբագրել

Խումբը 2011 թ Japan Record Awards ժամանակ ստացավ «Տարվա հայտնությոն» մրցանակը։

Անուն ազգանուն Ծննդյան տարեթիվը Ծննդավայրը Դիրքը խմբում
Լի Չաերին (CL) Փետրվար 26, 1991 Սեուլ, Հարավային Կորեա վոկալ, ռեպ, լիդեր
ՍանդռաՊարկ (Dara) Նոյեմբեր 12, 1984 Բուսան, Հարավային Կորեա վոկալ, ռեպ

Նախկին անդամ խմբագրել

Անուն ազգանուն Ծննդյան տարեթիվը Ծննդավայրը Դիրքը խմբում
Գոնգ Մինզի (Minzy) Հունվար 18, 1994 Սեուլ, Հարավային Կորեա վոկալ, ռեպ, պար, մակնե
Պարկ Բոմ (Bom) Մարտի 24, 1984 Սեուլ, Հարավային Կորեա գլխավոր վոկալիստ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «여자 빅뱅이 탄생 한다는데요». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  2. Lee, Hyae-rin. YG «원조 21에게 미안, '여자빅뱅' 이름 2NE1로 교체» (YG «We apologize to original '21' and Have Changed the Name to 2NE1!! Please forgive us!»). Asia Economy. March 30, 2009.
  3. Kim, Hyeong-woo. 빅뱅-2NE1 ‘롤리팝’ 엠넷차트 4주연속 1위 기염 (Big Bang-2NE1 «Lollipop» M-Net 4-Week #1). Joins.com/Newsen. April 28, 2009.
  4. Lee, Duna. '여자빅뱅' CF통해 모습 공개한다 («Female Big Bang» First Shown Through Commercial) Արխիվացված 2011-05-11 Wayback Machine. uKopia. March 26, 2009.
  5. Park, Yeong-woong. 2NE1, 뮤비 공개 하루만에 2백만 조회…17일 첫 무대 (2NE1, Music Video Debut Has 2 Million Views…17th is First Performance). MyDaily. May 7, 2009.
  6. «2NE1 Eyeing Out the US Market». KBS Global. Korea Broadcasting System. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. «2NE1 9월9일 '트리플타이틀'로 출격» (Korean). Newsen. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «2NE1 haunts with "It Hurts" music video». allkpop (English). the 6Theory Media, LLC, Network. 2010 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «2NE1» հոդվածին։