Բացել գլխավոր ցանկը

20 000 լյո ջրի տակ (ֆիլմ, 1997)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 20 000 լյո ջրի տակ (այլ կիրառումներ)

20 000 լյո ջրի տակ ( անգլ.՝ 20,000 Leagues Under the Sea ), Village Roadshow Pictures–ի 1997 թվականին նկարահանած հեռուստաֆիլմը ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի համանուն վեպի մոտիվներով։ Ռեժիսոր Ռոդ Հարդի, սցենարիստ Բրայան Նելսոն։

Picto infobox cinema.png
20 000 լյո ջրի տակ
20,000 Leagues Under the Sea
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրկրիմինալ, ֆանտաստիկ, թրիլեր
ԹեմաԾովահենություն
ՀիմքՔսան հազար լյո ջրի տակ
Թվական1997
ՊրեմիերաՄայիսի 11, 1997 - Մայիսի 12, 1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոդ Հարդի
Սցենարի հեղինակԲրայան Նելսոն
ԴերակատարներՄայքլ Կեյն
Պատրիկ Դեմպսի
Միա Սառա
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures
Տևողություն158 րոպե
IMDbID 0118248

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ գիտնական, Փարիզի թանգարանի խորհրդատու Պիեր Արոնաքսը զեկուցում է պատրաստում ծովագիտության ամերիկյան ակադեմիայի համար՝ դատարաններում կրկնվող դեպքերի՝ անհայտ օբյեկտի հետ բախումների մասին։ Հավաքվածնեը ծիծաղելի են համարում Արոնաքսի այն կարծիքը, որ այդ օբյեկտը կարող է լինել հսկայական նարվալ և ցրվում են։ Բրոքեր կազմակերպություններից մեկը՝ «Ստյուարտ Լայն»–ը, որը կորցրել էր իր նավը, հետաքրքվում է Արոնաքսի զեկուցումով և համոզում ԱՄՆ–ի կառավարությանը կազմակերպել արշավախումբ «Աբրահամ Լինկոլն» ռազմանավի վրա։ Դեպի Բոստոն ճանապարհի վրա Արոնաքսը վարձում է սևամորթ Կեյբ Ատուկսին։ Նավարկության ժամանակ սևամորթը կռվի է բռնվում հարպունահար Նեդ Լենդի հետ և արդյունքում երկուսն էլ դուրս են արվում նավից։ Հայտնվում է խորհրդավոր նարվալը։ Նավի կապիտանը հրամայում է սկսել հարձակում և զարմացած հայտնում է, որ նավալը պատված է «15 դյույմ հաստությւոն ունեցող զրահով»։ Նավի վրա պայթյուն է տեղի ունենում, և Արոնաքսը ևս հայտնվում է նավից դուրս։ Խորհրդավոր նավի կապիտանը երեք հերոսներին վերցնում է իր մոտ և հայտնում, որ նրանք իր գերիներն են։

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Մայքլ Կեյն Կապիտան Նեմո խորհրդավոր նավւ կապիտանը Կապիտան Նեմո
Պատրիկ Դեմպսի Պիեր Արոնաքս գիտնական Պիեր Արոնաքս
Միա Սառա Մառա Կապիտան Նեմոյի դուստրը Մառա
Բրայան Բրաուն Նեդ Լենդ հարպունահար Նեդ Լենդ
Ադևալե Ակինուոյե Ագբաջե Կեյբ Ատուկս սևամորթը Կեյբ Ատուկս
Ջոն Բաչ Պիեր Արոնաքս Արոնաքսի հայրը Պիեր Արոնաքս
Նիկոլաս Համոնդ Սաքսոն Սաքսոն
Պետեր ՄաքՔաուլի Մակ Կետչոն ադմիրալ Մակ Կետչոն

ԱղբյուրներԽմբագրել