2Б14 «Պոդնոս», խորհրդային 82-միլիմետրանոց ականանետ, կրակում է նույն ականներով ինչ 2Б9 «Վասիլյոկ»-ը։ Ստեղծվել է հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ճնշման համար։ Անփոխարինելի է մերձամարտում հակառակորդի ոչնչացման համար, խրամատներում կտրտված տեղանքում, բարձունքների հակառակ լանջին, տներում և պարիսպների հետևում։

2Б14
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ82 մմ ականանետ
Երկիր ԽՍՀՄ
ԱրտադրողՆիժնի Նովգորոդի մեքենաշինական գործարան

Պատմություն խմբագրել

Ականանետը մշակվել է Գորկի քաղաքի մեքենաշինական գործարանի կանստրուկտրական բյուրոում։ 2Б14-ը դաշտային փորձարկումը անցել է Աֆղանստանի պատերազմում։

1984 թվականին խորհրդային բանակի սպառազինության մեջ է մտել УАЗ-469-ի թափքի վրա հավաքված 2И27 տրանսպորտային մեքենան (2Б14 մմ ականանետի նրա մարտական հավաքածուի տեղափոխման համար)։

Հետագայում МТ-ЛБ-ի բազայի վրա ստեղծվել է 2К21-2 ինքնագնաց ականանետը։

Նկարագրություն խմբագրել

2Б14-1 ականանետը ստեղծվել է տրոհված եռանկյունու սխեմայով։ Ականանետի փողը հարթապատ խողովակ է՝ պտուտակաձև հետնամասով։ Հետնասալիկը կլոր ձևի է, ներքևից՝ եռակցված հողակառչիչով, երթային վիճակում ականանետը քանդվում է և տեղափոխվում։

Տեխնիկա-տակտիկական բնութագիր խմբագրել

Քաշա-ուրվագծային բնութագիր

  • Ականանետի քաշը մարտական վիճակում` 42 կգ
  • Երթային հակերի քաշ` կգ
    • փողի հակի քաշ՝ 16,2
    • հենասալիկի հակի քաշ՝ 17
    • երկոտքի հակի քաշ՝ 13,9

Կրակային և բալիստիկ բնութագիր

  • Տրամագիծ՝ 82 մմ
  • Բեկորային ականի քաշ՝ 3,14 կգ
  • Կրակի վարման արագություն՝ կրակ/վրկ
    • Նշանառության ճշտումով՝ 15 կրակոց/րոպե
    • Առանց նշանառության ճշտման՝ 22 կրակոց/րոպե
  • Բարձրացման անկյուն՝ +45°, +85°
  • Հորիզոնական նշանառության անկյուն՝ °
    • Առանց երկոտքի տեղադրման՝ ±4°
    • Երկոտքի տեղադրմամբ՝ 360°
  • Կրակի առավելագույն հեռավորություն՝ մ
    • Հեռահար լիցքով՝ 3922 մ
    • Լրիվ լիցքով՝ 3100 մ
  • Կրակի նվազագույն հեռավորություն՝ 85 մ
  • Մեքենայով տեղափոխելու արագությունը մայրուղով՝ մինչև 100 կմ/ժ

Տարբերակներ և մոդիֆիկացիաներ խմբագրել

  • 82 մմ 2Б14 ականանետ — ընդուվել է սովետական բանակի սպառազինության մեջ 1983 թվականին։
  • 82 մմ 2Б14-1 ականանետ
  • 82 մմ КБА48М ականանետ — ուկրաինական մոդիֆիկացիան մշակվել է 1997 թվականին[1] «հրետանային սպառազինություն» ականանետի քաշը փոքրացվել է մինչև 35 կիլոգրամ տիտանի համաձուլվածքներ օգտագործելու շնորհիվ[2]։
  • 82 մմ КБА48М1 ականանետ[3]՝ «Դնեպր-16М» մոտոցիկլի վրա տեղադրված КБА48М մոդիֆիկացված ականանետի տարբերակ։ Ցուցադրական օրինակը ներկայացվել է 2015 թվականի ապրիլի 4-ին «Ուկրաինական արդյունաբերության գլխավոր հանաձնաժողովին» Կիևի մարզի Նովիե Պետրովցի գյուղի մոտ գտնվող Ուկրաինայի ազգային գվարդիայի պալիգոնում[4]։

Շահագործող երկրներ խմբագրել

  •   Աֆղանստան — 521 օրինակ 2016 թվականից գնահատվում են որպես անմարտունակ[5]
  •   Ռուսաստան — 950 օրինակ սպառազինության մեջ 2016 թվականից[6]
  •   Ուկրաինա — 2014 թվականի դրությամբ սպառազինության մեջ էր[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Валентин Бадрак. И пушка для «Ятагана», и модуль «Шквал» для БТР Արխիվացված է Մայիս 17, 2014 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2014-05-17 Wayback Machine // еженедельник «2000», № 16 (69) от 20 — 26 апреля 2001 г.
  2. Облегченный миномет калибра 82 мм Արխիվացված 2016-03-25 Wayback Machine / официальный сайт КБ «Артиллерийское вооружение»
  3. «Серед зразків озброєння та техніки, які оглянув Президент та Міністр оборони України, були… міномет КБА48М1 калібру 82 мм»
    Президент: Точність та надійність — те, що сьогодні характеризує українську зброю // официальный сайт министерства обороны Украины от 4 апреля 2015
  4. «Укроборонпром» создал для украинской армии новые минометы Արխիվացված 2015-04-09 Wayback Machine // «Аргументы и факты — Украина» от 4 апреля 2015
  5. The Military Balance 2016, с.231
  6. The Military Balance 2016, с. 190 и 195, январь 2016
  7. Чим воює Україна. Арсенал АТО

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Мусиенко А. Артиллерия пехоты и не только // Оружие : журнал. — 2010. — № 12. — С. 38-46. — ISSN 1728-9203.