Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1 ցեխին (այլ կիրառումներ)

1 ցեխինը (1 ձեկկինո, իտալ.՝ zecchino), Պապական մարզի Բոլոնիա կիսանկախ քաղաքում (Հյուսիսային Իտալիա) շրջանառություն ունեցած ոսկե մետաղադրամ էր։ Հատվել է 1737 - 1787 թվականներին։

Բոլոնիայի ցեխինի բաղադրությունը՝ 98,6% հարգի ոսկի, կշիռը՝ 3,5 գրամ։

Մեկ ցեխինի (ձեկկինո) արժեք ունեցող մետաղադրամները Բոլոնիայում շրջանառության են թողվել 8 տարբեր տեսակներով.

1 ցեխին (Բոլոնիա, 1737 - 1738) խմբագրել

1 ցեխին (Բոլոնիա, 1740) խմբագրել

Պատմություն խմբագրել

1740 թվականի այս դրամատեսակը cede vacante-ի («թափուր Աթոռի») ժամանակամիջոցի թողարկում է։ Հատվել է Բոլոնիայում, Հռոմի պապ Կղեմես XII-մահից հետո (փետրվարի 6, 1740)՝ ընդհանուր շրջանառության համար և միայն այդ թվականին, մինչև նոր պապի (Բենեդիկտոս XIV -ի) նշանակումը։

Նկարագրություն խմբագրել

Նախորդ 1 ցեխին դրամից չի տարբերվում կշռով, չափսով կամ ոսկու բաղադրությամբ (98,6% ոսկի)։ 1737 - 1738 թվականների ցեխինից զանազանվում է միայն դիմերեսի վրա նշված տարեթվի և «zecchino» բառի տեղադրությամբ։

Դիմերես
Դրամի երեսի կողմի կենտրոնում՝ երկու հերալդիկ վահան, վերևում՝ տարեթիվը (1740)։

Դարձերես
Դրամի ռևերսի վրա պատկերված է հերալդիկ ծառացած առյուծ՝ թաթի մեջ դրոշակ բռնած, իտալերեն դենոմինացիայով (ZECCHINO)։

Նումիզմատական արժեք խմբագրել

Հասվի առնելով, որ այս ոսկե դրամը հազվագյուտ է և ոչ հաճախ է երևան գալիս աճուրդներում, նրա նումիզմատական արժեքը որոշակիորեն չի նշվում։