Ցզյաննանի 1 յուանը Չինաստանի նախկին Ցզյաննան նահանգում տարածված դրամ էր, չինական արծաթե յուանի ստանդարտներին համապատասխանող։ (Տես՝ Ցզյաննանի յուան

1 յուան
ԵրկիրՑզյաննան նահանգ, Չինաստան
Արժողություն1 յուան կամ 1 դոլար
Տրամագիծ38 - 39 մմ.
Կշիռ26,6 - 27,2 գ.
Բաղադրություն88 - 89 % արծաթ

Մեկ յուան արժեք ունեցող մետաղադրամները Ցզյաննանում շրջանառության են թողվել միայն 1 տեսակով։

Դրամի մասին խմբագրել

Պատմություն խմբագրել

1 յուան դրամը հատված է արծաթից, կշիռը՝ 27 գրամ, տրամագիծը՝ 4 սմ։ Հատվել է Նանկինում, մեծ քանակով, 1898-ից մինչև 1905 թվականը։

Դիմերես խմբագրել

Դրամի երեսի կողմի կենտրոնում, շրջանակի մեջ չինարեն և մանջուրերեն հիերոգլիֆներով նշված է նահանգի անունը և փողերանոցի անունը։

Դարձերես խմբագրել

Ետևի կողմում պատկերված է չինական ավանդական վիշապը, ոլորված դիրքում։ Ներքևում՝ դրամի արժեքը (կշռի ձևով)՝ «7 մեյս և 2 կանդարին»։ Այս գրությունը Ցզյաննանի 1 յուանի որոշ տարատեսակների վրա չինարեն է, որոշների վրա՝ անգլերեն7 MACE AND 2 CANDAREENS»)։

Աղբյուրներ խմբագրել

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 19th Century Edition, 2nd Edition, Pages 222-223.
  • Chester L. Krauze and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Pages 394-395.

Արտաքին հղումներ խմբագրել