1 բատը (թաի.՝ 1 บาท) Թաիլանդի բատ դրամական միավորի մետաղադրամների տեսակներից մեկն է։

1 բատ
Տեսակմետաղադրամի տեսակ
Ենթատեսակմետաղադրամ
ԵրկիրԹաիլանդ
Արժողություն1 բատ
Տրամագիծ2 սմ
Կշիռ3,4 գրամ
Հաստություն1 միլիմետր
Բաղադրությունպղինձ / նիկել
ՓողերանոցՊատհումտհանի
Ժամանակակից 1 բատ մետաղադրամը (2008-ից)։

Թաիլանդում (Սիամում) մետաղադրամի տեսքով հատվում է 18-րդ դարի վերջին տասնամյակից (սկզբում՝ որպես արծաթե գունդ դրամ) մինչև հիմա (ժամանակակից մետաղադրամների ստանդարտով, 1860-ից սկսյալ)։ Կարճ ժամանակ 1 բատ արժեքի ոսկե գունդ դրամներ են թողարկվել Սիամի թագավորներ Ռամա III-ի և Ռամա IV-ի կողմից (19-րդ դար)։ Գունդ դրամների տեսակները միմյանցից տարբերվում են փորագրված զանազան հնդուական և թագավորական խորհրդանշաններով (Չակրա, Պրասատ, և այլն)։

Սովորաբար 1 բատ դրամներն արտադրվել են ընդհանուր շրջանառության համար, բայց 1963 թվականից սկսած թողարկվել են բազմաթիվ հոբելյանական դրամներ և այլ հուշադրամներ։ Արծաթե 1 բատի ստանդարտն էր (19-րդ դար)՝ 90% հարգի արծաթ, 15 գրամ։ Արծաթե 1 բատ դրամների թողարկումը դադարեց 1918 թ., այնուհետև այն հատվում է հասարակ մետաղներից։ Արդի 1 բատը նիկելազօծված երկաթից է։ 1 բատը բաժանվում է 100 սատանգի։

Մեկ բատ արժեք ունեցող մետաղադրամները Թաիլանդում շրջանառության են թողվել հետևյալ տեսակներով՝

Այս տեսակի 1 բատը թեև հուշադրամ է, բայց թողարկվել է նաև ընդհանուր շրջանառության համար։

Պատմություն խմբագրել

Սույն հոբելյանական 1 բատանոց դրամը թողարկվել է 1966 թվականին՝ Բանգկոկում կայանալիք 5-րդ Ասիական խաղերի («Ասիադայի») առթիվ։ Մրցույթները, որոնց մասնակցեցին 18 երկիր, տեղի ունեցան նույն թվականի դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 20-ը։

Դրամն արտադրվել է 1961 թվականին ընդունված ստանդարտով՝ պղնձի և նիկելի ձուլույթից, 2,5 սմ տրամագծով։

  • Տրամագիծ՝ 2,5 սմ
  • Բաղադրություն՝ պղինձ / նիկել
  • Թողարկման թվականը՝ 1966
  • Արտադրված քանակը՝ 9 մլն.
  • Փողերանոց՝ Պատհումտհանի
  • Կատալոգի համարը՝ Y # 87
  • Նումիզմատական արժեքը՝ 3 դոլար («չօգտագործված» վիճակում)

Նկարագրություն խմբագրել

Դրամի երեսի կողմի վրա պատկերված են արքայական զույգի կիսանդրիները՝ պրոֆիլով (Ռամա IX թագավորը և Սիրիկիտ թագուհին)։ Վերևում՝ թաիերեն մակագրություն, իսկ զույգի կիսանդրիների ներքևում՝ «1 բատ» բառերը՝ թաիերեն և անգլերեն։

Դրամի դարձերեսի վրա պատկերված է 5-րդ Ասիական խաղերի խորհրդանիշը։

Այս տեսակի 1 բատը Թաիլանդում արտադրվել է ընդհանուր շրջանառության նպատակով։

Պատմություն խմբագրել

1996-2008 1 բատը բոլոր մյուս 1 բատանոց հուշադրամներից տարբերվում է հիմնականում նրանով, որ այն թողարկվել է լոկ համընդհանուր շրջանառության համար։ Դրանով է բացատրվում այս մետաղադրամի հսկայական արտադրաքանակը՝ մոտ 10 միլիարդ, 23 տարվա ժամանակամիջոցում։ Մեծ քանակությունը բացատրվում է նաև Թաիլանդի բատ տարադրամի հետևողական արժեզրկմամբ. այսօր 1 բատ մետաղադրամը ամենատարածված մանր դրամն է Թաիլանդում (սույն տեսակը և 2008-ի փոփոխված տարբերակը)։ 2008 թ. այս տեսակի դրամի թողարկումը դադարեցվեց, և նրան փոխարինեց նոր 1 բատ մետաղադրամի տարատեսակը՝ թագավորի ավելի նոր դեմքով և չափսերի ու մետաղի բաղադրության որոշ փոփոխումներով։ Սույն դրամը պղնձի և նիկելի ձուլույթ է։ Դրամը հատվել է Պատհումտհանի քաղաքի փողերանոցում (դրամահատարանում), որտեղ արտադրվում են Թաիլանդի բոլոր մետաղադրամները։

Նկարագրություն խմբագրել

Դիմերես
Դրամի երեսի կողմի կենտրոնում, ինչպես և Թաիլանդի բոլոր ժամանակակից դրամների վրա, պատկերված է Ռամա IX թագավորի կիսադեմքը (պրոֆիլը), աջ և ձախ կողմերից շրջապատված թաիերեն գրությամբ։

Դարձերես

Ետևի կողմում (ռևերս, կամ դարձերես) պատկերված է Բանգկոկի աշխարհահռչակ Վաթ Փրա Կաեո տաճարի շինություններից մեկը, բարձր և սուր գմբեթով։ Գմբեթի կողքը՝ թաիերեն գրություն։

Նումիզմատական արժեք խմբագրել

Այս մետաղադրամը նումիզմատական արժեք չունի։ Միայն 1986 թ. տարբերակն է գնահատվում 1 դոլար («չօգտագործված» վիճակում)։

1 բատ («Ռամա IX-ի գահակալման 50-ամյակ») խմբագրել

1 բատ, 2008 խմբագրել

Հոբելյանական դրամներ և հուշադրամներ խմբագրել

Թաիլանդի 1 բատ հուշադրամները թողարկվել են հետևյալ իրադարձությունների կամ հոբելյանների առթիվ՝

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century). Page 1041.
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century). Pages 1038 - 1044.
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (20th Century). Pages 1802 - 1806.

Կաղապար:Թաիլանդ-անավարտ