1914 թվականի համընդհանուր մոբիլիզացման աշխատանքները գերազանց կատարելու մեդալ

1914 թվականի համընդհանուր մոբիլիզացման աշխատանքները գերազանց կատարելու մեդալ (ռուս.՝ Медаль «За труды по отличному выполнению всеобщей мобилизации 1914»), Ռուսական կայսրության պետական մրցանակ։ Հաստատությունը կապված է Առաջին համաշխարհային պատերազմ հետ։

1914 թվականի համընդհանուր մոբիլիզացման աշխատանքները գերազանց կատարելու մեդալ
ռուս.՝ Медаль «За труды по отличному выполнению всеобщей мобилизации 1914»
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏեսակՄեդալ
Ում է տրվելՄեդալով պարգևատրում էին այն զորավարները, ովքեր հաջող մասնակցություն են ցուցաբերել պատերազմի ժամանակ։
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվփետրվար 12 1915[1]
ՀիմնադիրՆիկոլայ II
Տրամագիծ39 մմ մմ
ՆյութԲրոնզ
1914 թվականի համընդհանուր մոբիլիզացման աշխատանքները գերազանց կատարելու մեդալը Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

1914 թվականի համընդհանուր մոբիլիզացման աշխատանքները գերազանց կատարելու մեդալ, Ռուսական կայսրության պետական մրցանակ, որով պարգևատրում էին այն զորավարները, ովքեր հաջող մասնակցություն են ցուցաբերել պատերազմի ժամանակ։ Ստեղծվել է Նիկոլայ II կայսեր օրոք՝ 1915 թվականի փետրվարի 12-ին։ Հրամանագիրը հայտարարել է ԱՄՆ-ի Սենատի արդարադատության նախարար Ի․ Գ․ Շեգլովիտովին[1]։ Այս մեդալը համարվում է Ռուսական կայսրության վերջին մեդալը[2][2][3][4]։

Պարգևատրման կարգ խմբագրել

Պարգևատրվել են այն մարդիկ, ովքեր, ըստ իրենց պաշտոնեական պարտականությունների մասնակցել էին պլանավորման կամ իրականացնող զորահավաքին։ Նաև պարգևատրվում էին սուհանդակները, զորքը և բժշկական ծառայությություններ մատուցողները[1][2][4]։ 1915 թվականի դեկտեմբերի 8-ից մեդալ կարող էին ստանալ նախնական զորակոչի մասնակցած մարդիկ։ Մեդալները տրվել են անվճար[2]։ Պարգևատրված մարդիկ ստանում էին հավաստագրեր մեդալը կրելու համար։

Մեդալի նկարագրություն խմբագրել

Մեդալները պատրաստվում էին գունավոր բրոնզից՝ 28 մմ տրամագծով։ Մեդալի հակառակ կողմում պատկերված է Նիկոլայ II-ի դիմանկարը, առանց որոշակի մակագրության։ Հակառակ կողմում, հինգ տողով արձանագրված է․

  1914 թվականի
համընդհանուր
մոբիլիզացման աշխատանքները
գերազանց կատարելու
մեդալ
- ЗА ТРУДЫ

ПО ОТЛИЧНОМУ
ВЫПОЛНЕНІЮ ВСЕОБЩЕЙ
МОБИЛИЗАЦІИ

1914 ГОДА
 


Բացի մեդալների պատրաստման արհեստանոցից՝ մեծ քանակությամբ պարգևների հետ մեկտեղ, մեդալներ պատրաստում էին և մասնավոր արհեստանոցները։ Դրանք գլխավորապես տարբերվում էին պատկերազարդման եղանակով։ Հաճախ օգտագործվում էր ոսկեզօծման տեխնիկան։ Նմուշների մեծ մասը պատրաստվել է Սանկտ Պետերբուրգի սրամանատանը։ Հայտնի է նաև ֆրակային մեդալները՝ 15 մմ տրամագծով[5]։

Կրելու կարգ խմբագրել

Մեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալի ժապավենը պատրաստված էր մութ կապտավուն կտորից։ Այս կտորով մեդալը Ռուսական կայսրությունում միակն է։ Մեդալը պետք է կրել կրծքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 275. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 214
  2. 2,0 2,1 2,2 2,3 Е. Лозовский, В. Майоров Последняя медаль Российской империи. — Петербургский коллекционер. — СПб., 2003. — С. 18—19.
  3. Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 112—113. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2
  4. 4,0 4,1 «Медаль «За труды по отличному выполнению всеобщей мобилизации 1914 г.»»։ rusorden.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-05 
  5. «Фрачные варианты медалей за военные походы эпохи Николая 2 (1896 - 1917)»։ Сайт «Награды императорской России 1702—1917 гг.»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 2013-01-04 

Գրականություն խմբագրել

  • Майоров В. В. Последняя медаль Российской Империи. — Военно-исторический журнал. — 2005. — С. 63.
  • Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 663. — 768 с. — ISBN 5-89577-024-X
  • Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — С. 320—321. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3