Բացել գլխավոր ցանկը

1905 թվականի հեղափոխության հերոսների և զոհերի հուշարձան

1905 թվականի հեղափոխության հերոսների և զոհերի հուշարձան (ռուս.՝ Памятник героям и жертвам революции 1905 года), հուշարձան Նիժնի Նովգորոդի Ազատության հրապարակում: Հուշարձանի ճարտարապետն է Ա. Ա. Յակովլև ավագը: Հուշարձանը բացվել է 1930 թվականին՝ 1905 թվականի դեկաբրիստական զինված ապստամբության 25-րդ տարելիցին:

Picto infobox architecture.png
1905 թվականի հեղափոխության հերոսների և զոհերի հուշարձան
Կոորդինատներ56°19′0.74″ հս․ լ. 44°0′57.50″ ավ. ե. / 56.3168722° հս․. լ. 44.0159722° ավ. ե. / 56.3168722; 44.0159722Կոորդինատներ: 56°19′0.74″ հս․ լ. 44°0′57.50″ ավ. ե. / 56.3168722° հս․. լ. 44.0159722° ավ. ե. / 56.3168722; 44.0159722
Գտնվում էՌուսաստան, Նիժնի Նովգորոդ
Կառուցվել է1930, դեկտեմբեր
Կառուցել էԱ. Ա. Յակովլև ավագ
Ներկա վիճակըԿանգուն

Ստեղծման պատմությունԽմբագրել

Ն. Նովգորոդի Օստրոժնի հրապարակում (այժմ՝ Սզատության հրապարակ) 1905 թվականի հուլիսի 10-ին ոստիկաններն ու կազակները ծեծի են ենթարկել Արյունոտ կիրակիի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի մասնակիցներին: Մոտակայքում է գտնվել Նիժնի Նովգորոդի բանտը (այժմ՝ Պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանի մասնաճյուղ), որը 1905 թվականի Դեկաբրիստական ապստամբության բազմաթիվ գործիչների ազատազրկման վայր էր: 1905 թվականի Դեկաբրիստական զինված ապստամբության 25-րդ տարելիցին որոշվել է Ազատության հրապարակում կառուցել 1905 թվականի Հեղափոխության հերոսներին և զոհերին նվիրված հուշարձան:

Հուշարձանի նկարագրությունԽմբագրել

Հուշարձանն իրենից ներկայացնում է կարմիր գրանիտե բլոկների կազմ, որը խորհրդանշում է բարիկադը: Համալիրի կենտրոնում վեր է խոյանում մոխրագույն քառանիստ գրանիտե սալաքար: Սալաքարի կողմերից մեկը պատված է գունավոր խճանկար-պաննոյով: Պաննոյի վրա արևի ճառագայթների ներքո պատկերված է աշխատավորը, որն առաջնորդում է զինված ամբոխին: Սալաքարի մյուս կողմում փորագրված են բառեր՝ «Թող մեր պրոլետարիատը ռուսական բուրժուական հեղափոխությունից դուրս բերի բուրժուազիայի հանդեպ եռակի ատելությունը և դրա դեմ պայքարելու վճռականությունը: Լենին», ներքևում փորագրված է՝ «Հինգերորդ տարվա հեղափոխության հերոսներին և նահատակներին»: Կարմիր գրանիտի վրա փորագրված են զոհվածների անունները և «Առանց 1905 թվականի գլխավոր փորձի, 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակն անհնար կլիներ: Լենին» բառերը:

ԱղբյուրներԽմբագրել

  • Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во,1987.
  • Знакомьтесь, город Горький! Путеводитель/Составитель И. В. Сидорова. - Горький: Волго-Вятское кн.изд-во,1989.