1901-ի տարեմուտին
«1901-ի տարեմուտին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1901 թվականին[1]։
1901-ի տարեմուտին | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1901 |
Հրատարակչություն | Խորհրդային գրականություն |
Հրատարակվել է | 1935 |
Վիքիդարան | 1901-ի տարեմուտին |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1901 թվականին, «Շնորհավոր նոր կաղանդ...» քառատողից ուղիղ մեկ տարի հետո՝ 1901 թվականի տարեմուտին և «Խոսքս» ասելով, Թումանյանը նկատի ունի հիշատակված քառատողը[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 413) պահվում է Մ․ Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը՝ թվագրված՝ «Գիշեր, ժամը 12»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1935 թվականին «Խորհրդային գրականություն» ամսագրում (էջ 79, № 4) այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 500)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։