18+ (թատրոն)
18+ թատրոն (ռուս.՝ 18+ (театр)), ոչ պետական թատրոն, բացվել է Դոնի Ռոստովում, 2013 թվականի հունվարին։
18+ թատրոն 18+ (театр) | |
---|---|
Տեսակ | վայր |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Դոնի Ռոստով, Լինիյա 18, տուն 8 |
Հիմնադրման ամսաթիվ | 2013 |
Գեղարվեստական ղեկավար | Յուրի Մուրավիցկի |
Գլխավոր ռեժիսոր | Գերման Գրեկով |
Թատրոնի պատմություն
խմբագրելՄակարոնի նախկին ֆաբրիկայի շենքում 18+ թատրոնի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարվել է 2012 թվականի օգոստոսին։ Թատրոնի բացումը, որի նախաձեռնողները 16thLINE պատկերասրահն ու Minicult համերգային-թատերական կենտրոնն էին, ծրագրվում էր բացվել 2012 թվականի նոյեմբերին[1]։ Միանգամից պարզ էր, որ 18+ թատրոնն ուշադրություն է դարձնելու ժամանակակից դրամատուրգիային, որի հետ չէին համարձակվում աշխատել ավանդական թատրոնները[1]։ 18+ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Յուրի Մուրավիցկին էր[1]։ 18+ թատրոնի բացումը պլանավորված էր 2013 թվականի հունվարի 31-ին, "MAKARONKA" մշակութային կենտրոնի հետ համատեղ[2][3]։ Այդ ժամանակ նաև հայտարարվել է Սերգեյ Մեդվեդևի «Секретный проект „Жуки 64“» կատակերգության բեմադրությունը։ Նախկին մակարոնի ֆաբրիկայի վերանորոգված տարածքում տեղակայվել էր 80 տեղանոց հանդիսասրահ և ցուցահանդեսային տարածքներ։ Ընդհանուր ցուցասրահը զբաղեցնում է ավելի քան 1000 քմ[4]։ Թատրոնն ի սկզբանե չէր պլանավորում սեփական թատերախումբ ունենալ, քանի որ յուրաքանչյուր նախագծի համար պետք է հավաքագրվեր համապատասխան դերասանական խումբ։ 18+ թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Մուրավիցկին է, 2015 թվականից թատրոնի գլխավոր ռեժիսորն է Գերման Գրեկովը։ Թատրոնը բացվել է Դոնի Ռոստովում, մակարոնի նախկին գործարանի տարածքում, 2013 թվականի հունվարի 31-ին։ Բացման ժամանակ ներկայացվել է թատրոնի առաջին ներկայացումը, «Հայրիկ» վավերագրական մյուզիքլը Յուրի Մուրավիցկու բեմադրությամբ ըստ Լյուբով Մուլմենկոյի պիեսի։ Ինչպես նաև ներկայացվել է "СИТО" արթ-խմբի ցուցահանդեսը։ Ըստ Եվգենի Սամոյլովի, սեփական բեմադրությունները թատրոնում ցուցադրվելուն են այնքան ժամանակ, մինչև հանդիսատես կհավաքեն։ 2013 թվականի փետրվարին, թատրոնի բացման առաջին ամսում, այստեղ կազմակերպվել են մոսկովյան Театр.doc-ի ելույթները[4]։ 2013 թվականի ապրիլին 18+ թատրոնն իր բեմում ընդունել է սանկտ-պետերբուրգյան "АСБ" արվեստանոցին` Ալեքսեյ Յանկովսկու «Աղջիկն ու լուցկին» և «Չար ներկայացումը» բեմադրություններով։ 2013 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Թատրոն+հասարակություն» ծրագրին, որի շրջանակներում 9-16 տարեկան դպրոցականները Յուրի Մուրավիցկու և Օլգա Կալաշնիկովայի ղեկավարությամբ գրել են 7 պիես 18+ թատրոնի համար։ 2013 թվականի հոկտեմբերին 18+ թատրոնի տարածքում անց է կացվել «Ուղիղ խոսք» ժամանակակից դրամատուրգիայի ու ռեժիսուրայի փառատոնը, որի շրջանակներում ռոստովցիները հնարավորություն են ունեցել դիտելու «Սրճարանի տերը» (Театр Post, Սանկտ-Պետերբուրգ), «Պավլիկն իմ աստվածն է» (Ժոզեֆ Բոյսի անվան թատրոն, Մոսկվա), «Վառիր իմ կրակը» (Театр.doc, Մոսկվա) ներկայացումները և «Նպատակ» և «Մեր մեջ» վավերագրական ֆիլմերը։ 2014 թվականին 18+ թատրոնի «Հայրիկ» ներկայացումը մասնակցել է «Ոսկե դիմակ» փառատոնի «Նոր պիես» արտամրցութային ծրագրին (Մոսկվա)։ 2015 թվականի նոյեմբերին 18+ թատրոնի «Շոկոշոպինգ» ներկայացումը դարձել է փոքր ձևաչափով կամերային թատրոնների և ներկայացումների "АртОкраина" 6-րդ միջազգային փառատոնի մասնակից (Սանկտ-Պետերբուրգ)։ 2016 թվականին «Շոկոշոպինգ» ներկայացումը հրավիրվել է 46-րդ Սլովենական դրամատուրգիայի շաբաթին որպես մասնակից, որն անց է կացվել 2016 թվականի ապրիլի 8-ին Կրան քաղաքում (Սլովենիա)։
Խաղացանկ
խմբագրել- 2013 — «Հայրիկ» (ռեժ. Յու. Մուրավիցկի, դրամատուրգ` Լ. Մումենկո)[5][6][7]
- 2013 — «Ասես ողջ լինեն» (ռոժ.` Օ. Կալաշնիկովա, դրամ.` Մ. Զելինսկայա)
- 2013 — «Իմ սեքսուալության համար կատուն է մեղավոր» (ռեժ.` Օ. Նեվմերժիցկայա, դրամ.` Ա. Դոնատովա)
- 2013 — «Աղջիկներ» (ռեժ.` Օ. Կալախնիկովա, դրամ.` Վ. Լևանովա, առաջնախաղ)[8][9]
- 2013 — «Դոդոշ» (ռեժ. Ռուսլան Մալիկով, դրամ.` Ս. Մեդվեդև)[10][11][12]
- 2013 — «Յուլիայի և Նատաշայի անհավանական արկածները» (ռեժ. և դրամ.` Յու. Մուրավիցկի, Գ. Գրեկով)[13]
- 2014 — «Ամեն ինչ դեռ առջևում է» (ռեժ.` Օ. Կալաշնիկովա)[14]
- 2014 — «Քասթինգ» (ռեժ. Գ. Գրեկով, դրամ.` Գ. Գրեկով և Յու. Մուրավիցկի)
Մեջբերումներ
խմբագրել- «Մենք ցանկանում ենք թատրոնի ու ժամանակակից արվեստի համադրությամբ ստեղծել միջմշակութային նախագծեր։ Նախ և առաջ, մենք կհիմնվենք 16th Line պատկերասրահի, ինպես նաև` Օլգա Կալաշնիկովայի Minicult տարածության վրա, որը մի քանի ներակայացումներ ունի։ Գոյություն ունի նաև «Ռոստովյան ընթերցումներ» փառատոն, որի ընթերցումներին մասնակցում են դերասաններ, այդ թվում և` Երիտասարդական թատրոնից, և մենք կաշխատենք նրանց հետ։ Այնպես որ, քաղաքում արդեն որոշակի համատեքստ գոյություն ունի։ Կան որոշակի ցրված ներկայացումներ, որոնք կենտրոն, հրապարակ չունեն, հիմա դրանք ի հայտ կգան։ Ռոստովում կան երեք դրամատուրգներ` Աննա Դոնաթովան, Մաշա Զելինսկայան և Սերգեյ Մեդվեդևը։ Ծրագրում ենք ներկայացնել նրանց տեքստեր»[15], Յուրի Մուրավիցկի, 2012։
- «Մոսկվացի Մուրավիցկին իհարկե մտել է Ռոստովի պատմության մեջ, և ոչ միայն այն պատճառով, որ քաղաքը համակրելի է։ Նրա համար կարևոր է նաև, որ թատրոնը ոչ պետական է և պետք չէ որևէ մեկին հաշիվ տալ գեղարվեստական մասի համար։ Ավելի ճիշտ, կա Սամոյլովը, ով ներդրողն է, սակայն նա կենդանի մարդ է, այստեղից էլ` գործում է պատասխանատվության այլ ձևաչափ և այլ պահանջներ։ Դրանք կարելի է քննարկել, օրենքով ամրագրված չեն։ Եվ երկրորդը. «18+»-ը ստարտափ է, այլ ոչ թե պատրաստի կաղապար», Լյուբով Մուլմենկո, 2013։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Шепелева Е. В Ростове откроют экспериментальный театр Արխիվացված 2018-04-11 Wayback Machine // Город N. — 2012. — 28 авг.
- ↑ Шепелева Е. Макаронное искусство Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Город N. — 2013. — 16 янв.
- ↑ Новый экспериментальный театр откроет постановка о донской столице.
- ↑ 4,0 4,1 Иванов В. Новая жизнь старой фабрики.
- ↑ Лепская М. Как к этому относиться?! Արխիվացված 2013-08-28 Wayback Machine // rnd.urpur.ru. — 2013. — 5 февр.
- ↑ Мульменко Л. Папа, привет // www.colta.ru. — 2013. — 8 февр.
- ↑ Котелевская В. Сцена для папы Արխիվացված 2013-03-01 Wayback Machine // Эксперт Юг. — 2013. — 25 февр.
- ↑ Пилипенко Г. Ростов-папа, смерть-мама // www.rostovnews.net. — 2012. — 9 окт.
- ↑ Пилипенко Г. Ростов-папа увидит смерть-маму // www.rostovnews.net. — 2012. — 17 мая.
- ↑ Лебедева А. Театр — это пространство, где осмысливают реальность // Кто главный. — 2013. — № 4.
- ↑ Бровкина М. На Дону выяснили, что делать, если жена — жаба // Российская газета. — 2013. — 27 мая.
- ↑ Соколова Я. Спектакль «Жаба» — попытка приблизиться к формату европейских театров // Крестьянин. — 2013. — 30 апр.
- ↑ Калиниченко К. Как девицы души продавали(չաշխատող հղում) // Городской репортёр. — 2013. — 19 ноября.
- ↑ Сафронова В. Постановка истории болезни Արխիվացված 2017-12-20 Wayback Machine // Русская планета. — 2014. — 10 окт.
- ↑ Банасюкевич А. Экспериментальный театр Юрия Муравицкого откроется в Ростове-на-Дону