100th Window, բրիտանական թրիփ-հոպ Massive Attack խմբի չորրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2003 թվականին։

100th Window
Թողարկված10 փետրվարի, 2003
Ձայնագրված2001-2002
Ժանրթրիփ-հոպ
Տևողություն73:52
Լեզուանգլերեն
ԼեյբլVirgin Records
ՊրոդյուսերՌոբերտ Դել Նայա, Նեյլ Դեվիջ

Ալբոմի մասին խմբագրել

Ալբոմի աշխատանքը սկսվել է դեռևս 2000 թվականին, Lupine Howl խմբի օգնությամբ։ Բայց համաձայն Ռոբերտ Դել Նայայի հաղորդագրության (հուլիսի 17, 2002), որը տեղադրված էր ալբոմի պաշտոնական կայքէջի ֆորումում, ալբոմի սկզբնական մատերիալը ճանաչվել է անպետք և ոչնչացվել։

Massive Attack-ի սկզբնական կազմից մինչև 100 th Window-ի ձայնագրությունը մնաց միայն Ռոբերտ Դել Նայա «3D»-ն։ Էնդրյու «Mushroom» Վուլվզը դուրս եկավ նախորդ ալբոմի (Mezzanine) ձայնագրությունից անմիջապես հետո, իսկ Գռանտ «Daddy G» Մարշալը շատ ժամանակ ծախսեց դստեր դաստիարակության համար, քան երաժշտական գործունեության մեջ։ Ռոբերտին միացավ Նեյլ Դեվիջը, և, Խորես Էնդիյի ու Շինեյդ Օ՛Կոննոռի անփոփոխ օգնությամբ 2003 թվականին ալբոմը ձայնագրվեց։ Դա եղավ խմբի առաջին ալբոմը, որի համար չոկտագործեցին էլեկտրոոնային նմուշներ։

Ալբոմի անունը վերցված է «The Hundredth Window: Protecting Your Privacy and Security in the Age of the Internet» գրքից։

Երգացանկ խմբագրել

  • 1.«Future Proof» (վոկալ «3D»)-5։38
  • 2.«What Your Soul Sings»(վոկալ Օ՛Կոննոռ )-6։38
  • 3.«Everywhen» (վոկալ Խորաս Էնդի )-7։39
  • 4.«Special Cases» (վոկալ Օ՛Կոննոռ) - 5։09
  • 5.«Butterfly Caught» (վոկալ «3D» ) - 7։34
  • 6.«A Prayer for England» (վոկալ Օ՛Կոննոռ) - 5։48
  • 7.«Small Time Shot Away» ( վոկալ«3D»,բեք-վոկալ Դեյմոն Ալբարն ) - 7։59
  • 8.«Name Taken» (վոկալ Խորաս Էնդի) - 7։49
  • 9.«Antistar» (վոկալ «3D») - 8։17
  • 10.«LP4» (թաքնված գործիքային թրեք)

Ձայնագրության մասնակիցները խմբագրել

  • Ռոբերտ Դել Նայա(Robert «3D» Del Naja)
  • Նեյլ Դեվիջ(Neil Davidge)
  • Խորաս Էնդի (Horace Andy) -վոկալ
  • Շինեյդ Օ՛Կոննոռ(Sinead O’Connor) - վոկալ
  • Ալեքս Սվիֆթ(Alex Swift) - ստեղնաշարային գործիքներ, պրոգրամինգ
  • Անգելո Բրուսչինի(Angelo Bruschini) - կիթառներ
  • Ջոն Հարրիս(Jon Harris) - բաս
  • Դամոն Ռիս(Damon Reece) - հարվածային
  • Ստյուարթ Գորդոն(Stuart Gordon) - ջութակ
  • Սկաիլա Հանկա(Skaila Hanka) - տավիղ
  • Քրաիգ Փրուես(Craig Pruess) - լարային բաժնի դիրիժոր

Արտաքին հղումներ խմբագրել