«02», Հայաստանի ոստիկանության շաբաթաթերթ։

02

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1990 թվականից Երևանում (մինչև 1994 թվականը՝ «Օրինապահության դիրքերում», ապա՝ «Ոստիկանական լրատու»)։ Խմբագիրներ՝ Սարգիս Հոռոփյան, Գառնիկ Մկրտչյան, Արամ Ավետիսյան, Վասակ Դարբինյան, Տիգրան Ֆարմանյան, Հասմիկ Պոդոսյան, Ներսես Աթաբեկ­յան (2001 թվականից)։

Ներկայացնում է ոստիկանության աշխատանքները, քրեական իրավիճակի և դատական քրոնիկոն, տեղական և թարգմանական նյութեր հանցավորության վերաբերյալ, անդրադառնում է օրենսդրական դաշտի փոփոխություններին, ոստիկանական կադրերի պատրաստմանը և այլ հարցերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։