Գառնիկ Մկրտչյան

հայ մանկավարժ

Գառնիկ Սենեքերիմի Մկրտչյան (1924, Քասախ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գառնիկ Մկրտչյան
Ծնվել է1924
ԾննդավայրՔասախ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան և Խիզախության համար մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Մկրտչյանը ծնվել է 1924 թվականին, Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ Սովորել է Քասախի յոթնամյա, ապա՝ Քուչակի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1941 թվականին։ 1941 թվականի սեպտեմբերին Գառնիկն աշխատանքի է անցել Զովունիի յոթնամյա դպրոցում՝ որպես ուսուցիչ։ 1942 թվականի օգոստոսին մեկնել է Բաքու՝ հետևակային ուսումնարանում սովորելու[1]։

1942 թվականին Մկրտչյանը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին Հյուսիսային Կովկասում դեպի Սալսկ և Բատայսկ մարտերով թշնամու դեմ մարտնչելով, նրա ջոկը առաջ է շարժվել։ Մարտերից մեկի ժամանակ Գառնիկը վիրավորվել է, ապաքինվելուց հետո ուղարկվել է կապավորների հատուկ դպրոց։ 1942 թվականին Մկրտչյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ 1944 թվականի մայիսի վերջերին զորամասի հետ փոխադրվել է Լենինգրադյան ռազմաճակատը։ Լենինգրադից ոչ հեռու՝ Վիբորգ քաղաքի շրջանում թշնամու դեմ մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Արևելյան Պրուսիայում մղված մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար՝ Փառքի երրորդ աստիճանի շքանշանով։ 1945 թվականի հուլիսի սկզբներին Մկրտչյանը փոխադրվել է Մոնղոլիա, մասնակցել ճապոնական բանակի ջախջախմանը[1]։

1946 թվականին զորացրվել է հայրենի գյուղ, նշանակվել դպրոցի ուսմասվար։ 1952-1965 թվականներին եղել է Ապարանի շրջանի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ Այդ տարիներին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել