Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆրիդոն Մովսեսի Խառատյան (1915, Արծվաշեն), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Ֆրիդոն Խառատյան
Ծնվել է1915
ԾննդավայրԱրծվաշեն

Ծնվել է Հին Բաշքենդ գյուղում։ 1931 թվականին, ավարտելով ծննդավայրի յոթամյա դպրոցը, ընդունվել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումը, 1934 թվականին այն ավարտելուց հետո նշանակվել է Շամշադինի շրջանի Բերդի № 1 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Զինվորական ծառայությունը դեռ չավարտած՝ սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունները։ Կռվել է Ուկրաինական երկրորդ ռազմաճակատում։ 1943 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է և երկար բուժումից հետո, 1944 թվականին կրկին մեկնել է կռվի դաշտ։ Զորացրվել է պատերազմի ավարտից հետո և Բերդում անցնել ուսուցչական աշխատանքի։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և մարտական ծառայության մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 28-29։