«Ֆրիդմանի տարածությունը» (ռուս.՝ «Пространство Фридмана»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2008 թվականին։ «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» գրքի մասն է[1]։

Ֆրիդմանի տարածությունը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2008

2000-ական թվականների վերջին Վիկտոր Պելևինը գրեց մի կարճ, աբսուրդային պատմվածք, որը փոխաբերականորեն արձանագրում է ռուսական էլիտայի նոր դասի և նրանց հարստության հարաբերությունները։ Հասնելով գերեկամտի որոշակի մակարդակի՝ պետական պաշտոնյան կամ պետությանը մոտ կանգնած կապիտալիստը կարծես կորցնում է կապը իրական աշխարհի հետ, դադարում է լսել և հասկանալ իրեն հասնող տեղեկությունները՝ միևնույն ժամանակ մնալով վստահ, որ դեռ կարողանում է փորձագետի տեսքով մտորել «թեմաների լայն շրջանակի շուրջ՝ ֆուտբոլից մինչև բիզնես»։ Նման իրավիճակում հայտնված մարդուն հեղինակը կոչում է «փողագնաց», իսկ նրա հրաշագեղ նոր աշխարհը՝ «Ֆրիդմանի տարածություն»։ Ոչ ոք չի կարող ինքնուրույն դուրս գալ այդ տարածությունից, ի դեպ, նաև գիտակցել, որ արդեն ընկել է դրա մեջ[2]։

Բովանդակություն խմբագրել

Պելևինի ուշ շրջանի պատմվածքը միավորում է ծաղրերգական գիտահանրամատչելի շարադրանքը իբր գիտության առաջնագծից՝ օլիգարխների և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մերկացումով[3]։

Պարզվում է, Ալեքսանդր Ֆրիդմանի, Սթիվեն Հոքինգի և այլոց հայտնաբերած ձգողականության տիեզերաբանական ազդեցությունների նման գոյություն ունեն նաև փողի փողին ձգողության էֆեկտներ։ Սա, իբր, փորձնականորեն հաստատվել է մարդկանց վրա վտանգավոր փորձերի ժամանակ։ Ավելին, եթե գումարը շատ մեծ է, ինչպես այս թեմայով Անվտանգության դաշնային ծառայության փորձերում, առաջանում է սև խոռոչի նման մի բան, որտեղ «փողագնացը» (փողի կրողը) հայտնվում է՝ իջնելով Շվարցմանի հորիզոնից այն կողմ, ըստ երևույթին, նման տիեզերաբանության մեջ Շվարցշիլդի ոլորտին[3]։

Շվարցմանի հորիզոնի տակից միակ տեսողական տվյալները ոչնչով աչքի չընկնող միջանցքի պատկերն են[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Книга Пространство Фридмана. Виктор Олегович Пелевин - LibreBook.me». librebook.me. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Дух госкапитализма: как роскошь отправляет российскую элиту в «Пространство Фридмана» | Мнения». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  3. 3,0 3,1 «Виктор Пелевин 📚 Рассказы скачать fb2 бесплатно». za4itaika.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Виктор Пелевин 📚 Рассказы скачать fb2 бесплатно». za4itaika.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.