Ֆրիդլանդյան դարպասներ (գերմ. Friedländer Tor), Կալինինգրադի պահպանված յոթ դարպասներից մեկը։ Տեղակայված է Կալինինի պողոտայի և Ձորժինսկու փողոցների խաչմերուկում, սահմանակից է Հարավային զբոսայգուն (նախկինում՝ ՀԼԿԵՄ 40-ամյակի զբոսայգի)։ Դարպասներում տեղակայված է թանգարան։

Ֆրիդլանդյան դարպասներ
Տեսակթանգարան, դարբասներ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրված է2002
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Դարպասի անվանումը կապված է Ֆրիդլանդ, ներկայիս Պրավդինսկ քաղաքի հետ։ Առաջին Ֆրիդլանդյան դարպասները կառուցվել են 18-րդ դարում, սակայն դրանք տեղակայված չէին ներկայիս տեղում։ Ներկայումս պահպանված Ֆրիդլանդյան դարպասները դաձան Քյոնիգսբերգի վերջին դարպասները (այսինքն կառուցվել են վերջինը)։ Կառուցման ստույգ տարեթիվն անհայտ է, մոտավոր տարեթվերը 1857 թվականից 1862 թվականներն են։ Անհայտ է նաև, թե ով է եղել դրանց ճարտարապետը։ 20-րդ դարի սկզբին հնացած և ռազմական նշանակությունը կորցրած դարպասները, երկրորդ հողապատնեշի հետ միասին պաշտպանության նախարարության կողմից վաճառվեց քաղաքին։ Այդ ժամանակ տրանսպորտի երթևեկությունը դրանց միջով դադարեցվեց, քանի որ պաշտպանական հողապատնեշի մի մասը դարձավ ոչ պիտանի, հիմնահատակ քարուքանդ եղավ և դեպի Ֆրիդլանդ ճանապարհը (այժմ` Ձերժինսկու փողոց) սկսեց անցնել դարպասների կողքով։

Պատերազմից հետո դարպասները երկար ժամանակ դատարկ էին, այնուհետև այնտեղ տեղակայվեցին պահեստներ։ 1980-ական թվականների վերջին Հարավային զբոսայգում սկսվեցին մաքրման աշխատանքներ իրականացվել, մաքրվեցին նաև զբոսայգու տարածքի բազմաթիվ լճակների հատակները։ Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին բազմաթիվ հին առարկաներ։ Շուտով դարպասներում կազմակերպվեց թանգարան, որի հիմնական ցուցանմուշները դարձան զբոսայգում հայտնաբերված առարկաները։

Ճարտարապետություն խմբագրել

 
Զիգֆրիդ ֆոն Ֆոյխտվանգենի քանդակը Ֆրիդլանդյան դարպասներին (քանդակի գլուխը վերականգնվել է 2000-ական թթ.)

Ինչպես Քյոնիգսբերգի մյուս բոլոր դարպասները, այնպես էլ Ֆրիդլանդյան դարպասները կառուցվել էին նոր գոթական ոճով։ Նախագծի հեղինակի անունը անհայտ է, երբեմն հեղինակությունը վերագրվում է Ֆրիդրիխ Շտյուլերին։

Քաղաքի կողմից դարպասների ճակատային մասը բաժանված է հինգ որմահեցերով վեց մասերի։ Որմահեցերն ավարտվում են երկթեք սրածայր դեկորատիվ աշտարակներով և ատամնավոր ճաղաշարերով։ Դարպասների բոլոր արտաքին ելքերը (դռների և պատուհանների մուտքերը) կառուցված են սլաքակամարների տեսքով և զարդարված են գեղանկարչական շքամուտքերով։

Դարպասների երկու կենտրոնական հատվածները զբաղեցնում են անցուղիները, որոնց լայնությունը կազմում է 4,39 մետր, բարձրությունը՝ 4,24 մետր։ Դարպասների եզրամասերը զբաղեցնում են հրետանախուցերը։

Դարպասի ճակատային մասի մակերեսը զարդարված է ցանցով, որը իրենից ներկայացնում է շեղանկյուն գեղազարդ։ Այդ ցանցի «Թելերը» պատրաստված են այլ գույնի աղյուսներից։

Դարպասի ճակատամասը զադարում էր Ֆրիդրիխ ֆոն Ցոլերնի արձանը, որը չի պահպանվել (անհետացել է պատերազմից հետո)։ Մյուս արձանը պատկերում է մագիստրոս Զիգֆրիդ ֆոն Ֆեյխտվանգենին, որը հանդիսանում է Մարիենբուրգի Միջին ամրոցի հիմնադիրը, այն տեղակայված է դարպասներից դուրս (ներկայումս՝ ք. Մալբորկ, Լեհաստան)։ Արձանի հեղինակն է Վիլհելմ Լյուդվիգ Շտյուրմերը։ Ներկայումս արձանները վերականգնվել են (Ֆեյխտվանգենի արձանը 2005 թվականին[2], Ցոլլերնինը, 2008 թվականին[3]):

Դարպասների արտաքին կողմից տեղակայված է պահականոց։

Թանգարան խմբագրել

Ֆրիդլանդյան դարպասների թանգարանը հիմնադրել է Ալեքսանդր Գեորգիևիչ Նովիկը (1956-2001 թթ.): Սկզբում թանգարանը համարվում էր մասնավոր և պաշտոնական կարգավիճակ չուներ։ Միայն 2002 թվականին թանգարանը պաշտոնապես ստեղծվեց Հարավային զբոսայգու տնօրենի հրամանով։

2007 թվականին թանգարանը երկրորդ տեղը գրավեց «փոփոխվող թանգարաններ, փոփոխվող աշխարհում» չորրորդ համառուսաստանյան մրցույթում։ Այս մրցույթին մասնակցում էին չորս հարյուր թանգարաններ, Ֆրիդլանդյան դարպասները զիջեցին միայն Տրետյակովյան պատկերասրահին։ Մրցանակային գումարները օգտագործվեցին թանգարանի արդիականացման համար[4]։

Ներկայումս «Ֆրիդլանդյան դարպասներ» թանգարանը Կալինինգրադի միակ քաղաքային թանգարանն է, որի ցուցադրությունները նվիրված են նախապատերազմական Քյոնիգսբերգի պատմությանը։ Իսկ Ֆրիդլանդյան դարպասների սալարկված ճանապարհը «տանում է» դեպի անհետացած քաղաքի անցյալը։

Թանգարանի մշտական ցուցադրություններ՝

  • «Քաղաք-ամրոց, քաղաք-զբոսայգի։ Վիրտուալ զբոսանք հին Քյոնիգսբերգի փողոցներով» հնարավորություն տեսնել, թե ինչպիսին է եղել քաղաքը 1895-1910-ական թվականներին, դիտել խանութների ցուցափեղկերը։
  • «20-րդ դարի առաջին կեսի Քյոնիգսբերգը» 20-րդ դարի առաջին կեսի քաղաքացիների կենցաղը, սովորական առարկաները անսովոր վիճակում, նշանավոր առևտրային նշանները։
  • «Քաղաքակրթությունը սկսվում է կոյուղուց», ջրամատակարարման և կոյուղու պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Գործում է ցուցասրահ։

Գրականություն խմբագրել

  • Кожевникова И. В., Логинова Ю. А. Работы по воссозданию скульптуры Фридриха фон Цоллерна на Фридландских воротах в Калининграде // Оборонительные сооружения Европы и Восточной Пруссии: изучение, вопросы консервации, реставрации и возможности использования: Сборник материалов четвертой международной конференции. - Калининград: Изд-во РГУ им. И. Канта, 2009. - с.64-71.
  • Овсянов А. В казематах королевского форта. - Калининград: Янтарный сказ, 1999. - С. 99-101.
  • Балдур Кёстер. Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени. Перевод с немецкого (текст). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
  2. В Калининграде восстановлена скульптура магистра Тевтонского ордена
  3. «На Фридландских воротах появится еще одна скульптура». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Фридландские ворота» обновляются // ТВ Россия-Калининград, 29.06.2007(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել