Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման

Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման (դան․՝ Frederik Christian Essemann, դեկտեմբերի 16, 1877(1877-12-16)[1], Վիբորգ, Դանիա - մարտի 9, 1954(1954-03-09)[1]), դանիացի զինվորական, սպա, որը ղեկավարել է Յուտլանդիայի դիվիզիան 1940 թվականին՝ Նացիստական Գերմանիայի ուժերի Դանիա ներխուժման և երկրի պաշտպանության ժամանակահատվածում[2]։

Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման
Frederik Christian Essemann
դեկտեմբերի 16, 1877(1877-12-16)[1] - մարտի 9, 1954(1954-03-09)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՎիբորգ, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա Դանիա
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Դանեբրոգ շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ֆրեդերիկ Էսսեմանը ծնվել է 1877 թվականի դեկտեմբերի 16-ին Վիբորգ բնակավայրում՝ վաճառականի ընտանիքում։ Նրա հայրը Ֆրեդերիկ Էսսեմանն էր, իսկ մայրը՝ Օլինե Բերինգը։

1899 թվականին Ֆրեդերիկ Էսսեմանը դառնում է հետևակային զորամիավորման լեյտենանտ, 1901 թվականին՝ առաջին լեյտենանտ, իսկ 1914 թվականին Էսսեմանը ստանում է կապիտանի զինվորական կոչում։ 1920-1923 թվականներին Ֆրեդերիկ Էսսեմանը դառնում է «Sønderjydske Kommando»-ի շտաբի պետ, ինչպես նաև Գլխավոր շտաբում որպես հետևակային գլխավոր տեսուչ։

1934 թվականին Ֆրեդերիկ Էսսեմանը դարձել է 2-րդ գնդի հրամանատար, 1937 թվականին՝ Յուտլանդիայի դիվիզիայի հրամանատար, նույն տարում՝ գեներալ-մայոր։ Եղել է Դանեբրոգի և Դանեբրոգսմանի 1-ին աստիճանի հրամանատար։ Պայքարել է Դանիայի թագավորության զինված ուժերում՝ 1940 թվականի Նացիստական Գերմանիայի ագրեսիայի ժամանակահատվածում։

Ծանոթագրություններ խմբագրել