«Ֆրանկոֆոնիա» (ֆր.՝ Francofonia), ֆրանսիական վավերագրական-խաղարկային ֆիլմ` նկարահանված Ալեքսանդր Սոկուրովի կողմից։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ 2015 թվականին։

Ֆրանկոֆոնիա
ֆր.՝ Francofonia
Երկիր Գերմանիա
 Ֆրանսիա
 Նիդերլանդներ
Ժանրդրամա և վավերագրական ֆիլմ
Թվական2015, փետրվարի 25, 2016[1] և հուլիսի 28, 2016[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Սոկուրով[3][4]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Սոկուրով
ԴերակատարներLouis-Do de Lencquesaing?[3], Վենսան Նեմետ[5], Ալեքսանդր Սոկուրով[5], François Smesny?[5], Ադոլֆ Հիտլեր[5] և Մարիկա Ռյոկ[5]
ՕպերատորԲրունո Դելբոնել
Պատմվածքի վայրՖրանսիա
Տևողություն90 րոպե

Սյուժեի հիմքում ընկած է Լուվրը նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ և Ֆրանսիայի պետական թանգարանների հավաքածուների փրկությունը թալանից։

Կինոնկարի կոնցեպցիան խմբագրել

Ֆիլմն իրենից ներկայացնում է վավերագրական և խաղարկային կինոյի խառնուրդ՝ համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ, լուսանկարների և խռոնիկայի ցուցադրությամբ, պատմական և հորինված դեպքերի վերականգմամբ դերասանների խաղի և պատկերների հնեցված մշակման միջոցով։ Հաճախ տեսա- և ձայնաշարքերը չեն համապատասխանում միմյանց, օրինակ որոշ տեսարաններում հնչում են ձայներ և լսվում են հերոսների ձայները, որոնք ավելի վաղ հայտնվել էին զուգահեռ էպիզոդներում։ Նաև անցյալի պերսոնաժները հայտվում են ոչ իրենց ժամանակաշրջանում, ինչը բնորոշ է Սոկուրովի մեկ ուրիշ «թանգարանային» կինոնկարի՝ «Ռուսական տապան»։

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենում երկու հիմնական ժամանակային գոտիներում՝ ներկայում և 1940 թվականին։ Մեր օրերում կինոնկարի հեղինակը, նույն ինքը պատմողը՝ Ալեքսանդր Սոկուրովը, իր տանը համացանցով զրուցում է բեռնատար նավի կապիտան Դրեյքի հետ, ով տեղափոխում է բեռնարկղեր թանգարանային առարկաներով։ Նավը նավաբեկության ենթարկվել փոթորկի պատճառով։ Ֆիլմի ամբողջ ընթացքում հայտնվելու են ռեժիսոր-պատմողը և տեսակապի միջոցով կապիտան Դրեյքը, որի նավը ավելի է մոտենում կործանման։ Երբ ֆիլմում կցուցադրվեն ծովային փոթորիկը և ջրհեղեղը նավի վրա, դրանք կցուցադրվեն այնպես, ասես այդ ամենը նկարահանված է կապիտանի անձնական համակարգչի վեբ տեսախցիկով։ 1940 թվականի իրադարձությունները պատմում են Փարիզում երկու մարդկանց հանդիպման մասին՝ գերմանացի գեներալ կոմս Մետերնիխի (ֆրանսերեն. Franz von Wolff-Metternich) և Ֆրանսիայի թանգարանների տնօրեն Ժակ Ժոժարի (ֆրանսերեն. Jacques Jaujard): Կոմս Մետերնիխը նացիստական կառավարության հրամանով պետք է վերադարձնի Լուվրի հավաքածուները ժամանակավոր պահպանության վայրերից։ Ժակ Ժոժարը սառն է։ Նա չի հակադրվում թշնամուն, սակայն աստիճանաբար Մետերնիխը նրան հասկանում է և դա փրկում է մեծ հավաքածուն. կոմսը ժամանակ է ձգում, հորինելով պատճառներ չտեղափոխելու համար հավաքածուն այն ամրոցներից, որոնցում այն թաքցված է պատերազմի ժամանակ։ Ռեժիսոր-պատմողը, կինոնկարի ընթացքում քննարկելով այն կինոդիտողների հետ (Սոկուրովը ուղղակիորեն դիմում է հանդիսատեսին), տալիս է մեծ քանակությամբ հարցեր անցյալի պատմության և ապագայի մասին, և դրանցից գրեթե ոչ մեկին չի պատասխանում. պատասխանը հանդիսանում կամ չի հանդիսանում տեսաշարը, որը ցուցադրվում է նրա խոսքերին զուգահեռ։

Ճանաչում խմբագրել

«Ֆրանկոֆոնիա» ֆիլմի պարգևներ և անվանակարգեր
Տարի Պարգև Կատեգորիա Անվանակարգ Արդյունք
2015 72-րդ Վենետիկյան կինոփառատոն «Ոսկե առյուծ» Ալեքսանդր Սոկուրով Առաջադրված
Mimmo Rotella մրցանակ Հաղթանակ[6]
Fedeora մրցանակ լավագույն Եվրոպա-միջերկրածովյան ֆիլմ Հաղթանակ[7][8]

Ֆիլմը նաև ներկայացված է եղել Տորոնտոի և Լոնդոնի միջազգային կինոփառատոններում։ «Ֆրանկոֆոնիա» կինոնկարը եղել է բացման ֆիլմ «Спутник над Польшей» ռուսական ֆիլմերի 9-րդ փառատոնում և Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների 5-րդ կինոփառատոնում Թբիլիսիում։ «Ուղերձ մարդուն» 15-րդ միջազգային փառատոնը Սանկտ-Պետերբուրգում փակվեց «Ֆրանկոֆոնիա» ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմը մասնակցել է Մինսկի միջազգային փառատոնի «Лiстапад»-ի ոչ մրցութային ծրագրին։ 2016 թվականի հուլիսին Օդեսսայի 7-րդ միջազգային կինոփառատոնում «Ֆրանկոֆոնիա» ֆիլմը ցուցադրվել է «Փառատոնների փառատոն» բաժնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=227256.html
  4. filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Ольга Шервуд (4 сентября 2015). «Фильм Сокурова "Франкофония": государства без музеев немыслимы». BBC, Русская служба. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «"Франкофония" Александра Сокурова получила в Венеции приз европейских кинокритиков». ТАСС. 11 сентября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Критики Европы отдали свой приз "Франкофонии" Александра Сокурова». Российская газета. 11 сентября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել