Ֆրանկլին (անգլ.՝ Franklin River), գետ արևմտյան Թասմանիայում (Ավստրալիա), հանդիսանում է Գորդոն գետի աջ վտակը։ Ֆրանկլին գետի ընդհանուր երկարությունը 129 կմ է (այլ տվյալներով՝ 125 կմ)[2]։ Այն հանդիսանում է Թասմանիայի յոթերորդ ամենաերկար գետը[3]։

Ֆրանկլին
Տեսակգետ
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԹասմանիա[1]
Երկարություն129 կմ
ԳետաբերանԳորդոն լիճ
Հոսող հոսքերSurprise River?, Loddon River?, Jane River?, Collingwood River?, Lucan River?, Andrew River? և Inkerman River?
Ջրի մարմիններLake Undine?
Քարտեզ
Քարտեզ

Ֆրանկլին գետը հոսում է Ֆրանկլին - Գորդոն Վայլդ Ռիվերս ազգային պարկի միջով։ Այս զբոսայգին մտնում է Թասմանյան անապատներ կոչվող տարածքի մեջ, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Ֆրանկլին գետը՝ Lyell Highway ճանապարհի մոտ

Ֆրանկլին գետի ակունքը սկիզբ է առնում Չեյն լեռնաշղթայից, Սենտ Քլեր լճից մոտավորապես 10 կմ դեպի արևմուտք։ Գետը հոսում է իր ակունքից ոչ հեռու փոքրիկ Ունդին լճով։ Գետը սկզբում հոսում է դեպի հարավ, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք՝ հատվելով Լայելի մայրուղու հետ[4]։ Հյուսիսից շրջանցում է ֆրանչմենս Կապ լեռը, այն թեքվում է դեպի հարավ և հոսում է այդ ուղղությամբ և խառնվում Գորդոն գետին։ Գորդոն գետը հոսում ու խառնվում է Մակքուարի Սաունդի ջրերին սա էլ իր հերթին խառնվում է Հնդկական օվկիանոսի հետ։

Ֆրանկլին գետի ավազանը զբաղեցնում է 1590 կմ² տարածք[5]։ Հիմնական վտակներն են Ջեյն և Էնդրյու գետերը։

Պատմություն

խմբագրել

Ֆրանկլին գետը անվանակոչվել է ի պատիվ անգլիացի ծովագնաց և դերծովակալ Ջոն Ֆրանկլինի, ով 1836-1843 թվականներին եղել է Վան Դիմենի Երկրի փոխնահանգապետ (այն ժամանակ այդպես էր կոչվում Թասմանիան)։

1980-ականներին գետը հայտնի է դարձել, երբ Գորդոն գետի վրա որոշվել է կառուցել Ֆրանկլինի ամբարտակը հենց այն հատվածում, որտեղից թափվում է Ֆրանկլին գետը։ Երկար ու համառ պայքարի արդյունքում բնապահպաններին հաջողվել է կանխել այդ ամբարտակի կառուցումը[6][7][8][9]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. «Franklin River rafting notes» (անգլերեն). Tasmanian Parks & Wildlife Service. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Tasmania, Rivers» (HTML) (անգլերեն). Australian Bureau of Statistics — www.abs.gov.au. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  4. «Franklin River Nature Trail» (անգլերեն). Tasmanian Parks & Wildlife Service. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Gordon River System» (PDF) (անգլերեն). Environment Protection Authority, Tasmania — epa.tas.gov.au. 2000. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  6. William J. Lines. «The Franklin River Campaign — Part 1 — The beginnings of Australia's Environmental movement» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  7. William J. Lines. «The Franklin River Campaign — Part 2 — The Franklin — Part of the world's cultural heritage» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  8. William J. Lines. «The Franklin River Campaign — Part 3 — The Franklin River campaign goes national» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  9. William J. Lines. «The Franklin River Campaign — Part 4 — World Heritage Protection Bill passed» (անգլերեն). The Wilderness Society Australia — www.wilderness.org.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկլին (գետ, Թասմանիա)» հոդվածին։