Ֆուրմ-դ'Ամբեր (ֆր.՝ Fourme d'Ambert)` ֆրանսիական պանիր կովի կաթից` բորբոսի բծերով։ Պանիրը ծածկված է մոխրագույն կամ կարմրավուն բարակ չոր կեղևով։ Ֆուրմ-դ'Ամբերը համարվում է «կապույտ պանիրներ»ի ամենանուրբ պանիրներից մեկը[1]։

Ֆուրմ-դ'Ամբեր
Fourme d'Ambert 04.jpg
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից և կապույտ պանիրներ
Առաջացման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ՏարածաշրջանՊյուի-դը-Դոմ
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումԾագման իսկության ստուգում և PDO
Ձևգլան
ԱնունովԱմբեր
Commons-logo.svg Fourme d'Ambert Վիքիպահեստում
Ֆուրմ-դ'Ամբեր

ՊատմությունԽմբագրել

Պանրի անվանումը ծագում է forme (ձև) բառից։ Ֆուրմ-դ'Ամբեր պանիրը պատրաստում էին արդեն իսկ Հռոմեական կայսրության ժամանակներին[1]։ 1972 թվականի մայիսի 9-ին Ֆուրմ դը Մոնբրիզոն և Ֆուրմ-դ'Ամբեր պանիրներն ստացան AOC սերտիֆիկատը։ 2002 թվականի ֆետրվարի 22-ին պանիրներն ստացան առանձին իսկական հսկվող անվանումները և ճանաչվեցին նրանց արտադրման տարբերությունները։

ՊատրաստումԽմբագրել

Ֆուրմ-դ'Ամբերը պատրաստում են վեց փուլով։ Արտադրման ժամանակահատվածը` հունիսից հոկտեմբեր։ Այն հասունանում է 28 օրից ոչ պակաս։ File:Fourme d'Ambert.JPG

Փուլի անվանում Գործընթաց
travail en cuve Մեծ չանի մեջ լցնում են կաթ և եռացնում մինչև 32 °C: Հետո ավելացնում են պենիցիլին և շրդանային մակարդ, որից հետո մանրացրած կաթնաշոռային զանգվածը հունցում են մոտ մեկ ժամ` շիճուկն առանձնացնելու համար։
moulage Կաթնաշոռային զանգվածը տեղադրում են կաղապարների մեջ։
egoutage Հեռացնում են շիճուկը։
saumurage Պանիրն աղ են անում, ինչից հետո այն «հանգստանում է» երկու օր լավ օդափոխվող տարածքում։
piquage Պանիրը թափանց ծակում են հաստ երկար ասեղներով։ Դրանով ապահովվում է օդափոխությունը, որն անհրաժեշտ է բորբոսի զարգացման համար։
affinage Պանրի հասունացումը զով սենյակում։ Բորբոսն առաջանում է մի քանի օրից։

2006 թվականին արտադրվել է 6200 տոննա Ֆուրմ-դ'Ամբեր պանիր։

Ֆուրմ-դ'Ամբերն արտադրում են մեծ տարածքում`

  1. Պյուի դը Դոմ դեպարտամենտի 43 կանտոն
  2. Լուարա դեպարտամենտի 3 կանտոններից 8 կոմունա
  3. Կանտալ դեպարտամենտի 5 հյուսիս-արևելյան կանտոններ

ՆկարագրությունԽմբագրել

Պանրի գլուխը գլանաձև է` 19-20 սմ բարձրությամբ և 13 սմ տրամագծով, քաշը ~2 կգ։

Ֆուրմ-դ'Ամբերն մատուցում են աղանդերից առաջ և օգտագործում նախուտեստների, աղցանների, սուֆլեների պատրաստման համար և որպես նրբաբլիթի լցոնում։ Պանրի հետ ամենից լավ են գնում Chinon, Saint Nicolas de Bourgueil, Coteaux du Layon գինիները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Сыр Фурм д'Амбер и Фурм де Монбрисон» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-07-ին։ Վերցված է 2011-08-12 

Արտաքին հղումներԽմբագրել