Ֆուրմ դը Մոնբրիզոն (ֆր.՝ Fourme de Montbrison), ֆրանսիական պանիր կովի կաթից` կապույտ բորբոսի բծերով։ 

Ֆուրմ դը Մոնբրիզոն
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, կապույտ պանիրներ, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանԼուար
Կաթկովի կաթ
ՍերտիֆիկացումԾագման իսկության ստուգում և PDO
ԱնունովMontbrison?
 Fourme de Montbrison Վիքիպահեստում
Ֆուրմ դը Մոնբրիզոն

Պատմություն խմբագրել

1972 թվականի մայիսի 9-ին Ֆուրմ դը Մոնբրիզոն և Ֆուրմ-դ'Ամբեր պանիրները ստացան AOC սերտիֆիկատը։ 22 փետրվարի 2002 թվականին պանիրները ստացան առանձին բնիկ հսկվող անվանումներ և ընդունվեցին նրանց արտադրության տարբերությունները[1]։ Պանիրն արտադրում են Լուարա դեպարտամենտի 28 կոմունայում և Պյուի դը Դոմ դեպարտամենտի հինգ կոմունայում[2]։ 2005 թվականին արտադրվել է 497 տոննա Ֆուրմ դը Մոնբրիզոն պանիր[1]։

Պատրաստում խմբագրել

Կաթնաշոռային զանգվածը աղ են անում, դասավորում են կաղապարների մեջ և տեղադրում եղևնու դարակաշարերին` հասունանալու համար։ Պանիրը հասունանում է 4-8 շաբաթ։ Յուրաքանչյուր 12 ժամը մեկ պանիրը շրջում են 90°: Ներս են մտցնում «Penicillium roqueforti »-ի սպորներ, իսկ հետո` բորբոսի զարգացման համար, պանիրը թափանց ծակում են հաստ երկար ասեղներով։ Մի գլուխ պանրի արտադրության համար անհրաժեշտ է մոտ 20-25 լիտր կաթ։

Նկարագրություն խմբագրել

Պանրի գլուխը, որը ծածկված է մոխրագույն կամ կանաչավուն բարակ չոր կեղևով, գլանաձև է և ունի 13-19 սմ տրամագիծ ու 1,5-2 կգ քաշ։ Պանրի խիտ չորավուն միջուկը կարագի դեղին գույնի է`կապույտ բորբոսի բծերով։ Յուղայնությունը 50 % է։ Ֆուրմ դը Մոնբրիզոնն ունի սուր աղիավուն համ` կաթի և ընկույզի բուրմունքով։

Ֆուրմ դը Մոնբրիզոնը մատուցում են հացի պատառիկներով և գինով։ Պանրին ամենից լավ են համապատասխանում Sauternes կամ Rivesaltes գինիները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «La Fourme de Montbrison» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Décret du 22 février 2002 relatif à l'appellation d'origine contrôlée « Fourme de Montbrison »» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Masui, Kazuko; Tomoko Yamada. French Cheeses. — Dorling Kindersley, 1996. — P. 134. — ISBN 0-7513-0896-X

Արտաքին հղումներ խմբագրել