Ֆուրմանովի փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուրմանովի փողոց (այլ կիրառումներ)

Ֆուրմանովի փողոց (ռուս.՝ Фурмановская улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանովի պատվին։ Սկիզբ է առնում Բորիսլավսկի նրբանցքից և ավարտվում Ռազդորսկայա փողոցի և Իզմայիլսկի նրբանցքի հանգույցում։ Երկարությունը 2400 մետր է։

Ֆուրմանովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն2,4 կմ
Անվանվել էԴմիտրի Ֆուրմանով
Փոստային ինդեքս344032, 344068

Նկարագրություն

խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Ֆուրմանովի փողոցը սկսվում է Բորիսլավսկի նրբանցքից, հատում Պիրոգովի, Կրասնոկամսկի, Լիկբեզովսկի, Տկացկի նրբանցքները, Բոդրայա փողոցը, Պրիգորոդնի, Նևերովսկի, Սոլնեչնի, Օրենբուրգսկի, Կոշևոյի, Յալտինսկի, Բատումսկի, Տբիլիսկի, Գրուզինսկի, Մարկսիստսկի, Կանոներսի նրբանցքները, Պլիևի փողոցը, Օլխովսկի նրբանցքը, Մարտովիցկու փողոցը և ավարտվում Իզմայիլսկի նրբանցքի հանգույցում։ Երկարությունը 2400 մետր է։ Փողոցում կա համարակալված 120 շինություն։

Ֆուրմանովի փողոցի փոստային դասիչներն են՝ 344032, 344068։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Դմիտրի Անդրեևիչ Ֆուրմանովի պատվին։ Քաղաքացիական կռիվների տարիներին Դմիտրի Ֆուրմանովը հանդես է եկել հիմնականում իբրև հրապարակագիր։ Կուբանում վրանգելականների ջախջախման մասին է նրա առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կարմիր դեսանտ» վիպակը։ Ֆուրմանովին համընդհանուր ճանաչում են բերել «Չապաև» (1923, հայ հրտ. 1951) և «Խռովություն» (1925, հայ․ հրտ․ 1934) վեպերը, որոնցում, մեկնակետ ընդունելով իր տեսածն ու ապրածը, նա հասել է գաղափարագեղագիտական մեծ ընդհանրացումների։ «Չապաևը» 1920-ական թվականների խորհրդային արձակի լավագույն գործերից է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 746».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել