Ֆորսիցիա միջին
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Ֆորսիցիա
Տեսակ Ֆորսիցիա միջին
Լատիներեն անվանում
Fontanesia intermedia Zab


Ֆորսիցիա միջին (լատին․՝  Fontanesia intermedia Zab), ձիթենազգիներ ընտանիքի, ֆորսիցիա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ։ Տերևները երկարավուն ձվաձև են, երբեմն երկարավուն նշտարաձև, 8-12 սմ երկարությամբ, երբեմն՝ եռաբաժան (հաճախ լինում են բոլոր անցումները, ամբողջականից մինչև եռաբաժան), հիմքից մինչև երկարության մեկ երրորդը ամբողջաեզր, ավելի վերև՝ ատամնավոր։ Ծաղիկները սովորաբար հավաքված են փնջերով (մի քանիսը միասին)։ Բաժակը կարճ է, խողովակից։ Հիբրիդային ծագում ունի․ ստացվել է կանաչավուն և կախված ֆորսիցիաների տրամախաչումից։ Սերմնային բազմացման դեպքում բազմաթիվ փոփոխակներ (վարիացիա) է տալիս՝ նմանվելով ծնողներից մեկին կամ մյուսին։ Լուսասեր է, խոնավասեր, բավականին ցրտադիմացկուն։ Լավ է աճում ծ. մ. մինչև 1800 մ բարձրության վրա։ Ավելի բարձր հիպսոմետրական նիշերում խիստ ցրտահարվում է, ընդ որում հատկապես ծաղիկները տուժում են ուշ գարնանային ցրտահարություններից։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բավականին շոգադիմացկուն է։

Տարածվածություն խմբագրել

Արարատյան դաշտի պայմաններում ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին՝ զբոսայգիների ու պուրակների դեռևս ձմեռային, անհրապույր բնապատկերն աշխուժացնելով գարնանային երանգով։ Ծաղկումը բավականին երկար է տևում՝ գրեթե 1 ամիս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 242։