Ֆորսայթների պատմությունը

«Ֆորսայթների պատմությունը» (անգլ.՝ The Forsyte Saga), անգլիացի գրող Ջոն Գոլսուորսիի դասական դարձած վիպաշար Ֆորսայթների ընտանիքի մասին։ 1932 թվականին հեղինակն արժանացավ Նոբելյան մրցանակի «ներկայացման բարձրագույն մշակույթի համար, որի բարձրակետը «Ասք Ֆորսայթների մասինն» է»... Վիպաշարը բաղկացած է վեց վեպից, որոնք կազմում են 2 եռերգություններ՝ «Ասք Ֆորսայթների մասին» և «Ժամանակակից կատակերգություն»։ Չորս պատմվածքներ միջերգանք և կապող օղակ են հանդիսանում վեպերի միջև։

Ֆորսայթների պատմությունը
անգլ.՝ The Forsyte Saga
ՀեղինակՋոն Գոլսուորսի
Տեսակգրավոր աշխատություն և վեպերի շարք
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1906
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչHeinemann
Հրատարակման տարեթիվ1906—1921
Թարգմանիչ հայերենԿարպիս Սուրենյան
Հրատարակում հայերեն1975-1980
Աշուն, ոսկեշող... ոսկեշող... ոսկեշող... Անձայն քայլերը խոտի վրա...

Ֆորսայթների մասին հրատարակումներ խմբագրել

Ֆորսայթներ ընտանիքի տարբեր ժամանակաշրջանների սերունդների վերաբերյալ բոլոր հրատարակումները խմբավորված են մի քանի ցիկլերում։ «Ֆորսայթի փրկությունը» նովելը հեղինակի կողմից Ջոն Սինջոն (անգլ.՝ John Sinjohn) կեղծանվամբ հրատարակված առաջին գիրքն է։

Անվանում Ժանր Բնօրինակ անվանում Տարեթիվ
Ֆորսայթի փրկությունը նովել Salvation of a Forsyte 1901

«Ասք Ֆորսայթների մասին» (անգլ.՝ The Forsyte Saga) անվամբ վեպերի և վիպակների շարքը լույս տեսավ 1922 թվականին։ Այն ներառում է հետևյալ ստեղծագործությունները.

Անվանում Ժանր Բնօրինակ անվանում Թվական
Սեփականատերը վեպ The Man of Property 1906
Ֆորսայթի
վերջին ամառը
միջերգանք Indian Summer of a Forsyte 1918
Ծուղակի մեջ վեպ In Chancery 1920
Զարթոնք միջերգանք Awakening 1920
Վարձով է տրվում վեպ To Let 1921

Այնուհետև հրատարակվում է «Ֆորսայթյան բիրժայում» ընդհանուր անվամբ պատմվածքների շարքը (անգլ.՝ On Forsyte ‘Change)։ Նախաբանում հեղինակը նշում է, որ «…ժամանակային առումով պատմվածքները դրված են Ասքի և կատակերգության միջև, քանի որ առանց Ասքի նրանք չեն հասկացվի, և ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է կատակերգությունը…». Միաժամանակ, հեղինակն իր ստեղծագործություններն անվանում է «Ֆորսայթների ընտանիքի քրոնիկոն» (Ֆորսայթների պատմություն)(անգլ.՝ Chronicles of the Forsyte family) ընդհանուր անվամբ։

Անվանում Ժանր Բնօրինակ անվանում Թվական
նախերգանք Foreword to «On Forsyte ‘Change» 1930
պատմվածք The Buckles of Superior Dosset 1930
Ժամանակի ատամնավոր ավազները պատմվածք Sands of Time 1930
պատմվածք Hester’s Little Tour 1930
Թիմըթին մահվան եզրին պատմվածք Timothy’s Narrow Squeak 1930
Թեդի Ջուլիի պատմությունը պատմվածք Aunt Juley’s Courtship 1929
պատմվածք Nicholas-Rex 1930
պատմվածք A Sad Affair 1929
պատմվածք Revolt at Roger’s 1930
պատմվածք June’s First Lame Duck 1929
Թիմըթիի շունը պատմվածք Dog at Timothy’s 1929
պատմվածք Midsummer Madness 1929
պատմվածք The Hondekoeter 1929
Սիրամարգի ճիչը պատմվածք Cry of Peacock 1930
պատմվածք Francie’s Fourpenny Foreigner 1930
պատմվածք Four-In-Hand Forsyte 1930
պատմվածք The Sorrows of Tweetyman 1930
պատմվածք The Dromios 1930
պատմվածք A Forsyte Encounters the People 1930
Սոմզն ու Անգլիան պատմվածք Soames and the Flag 1930

«Ժամանակակից կատակերգություն» (անգլ.՝ A Modern Comedy) անվամբ թողարկվեցին հետևյալ ստեղծագործությունները.

Անվանում Ժանր Բնօրինակ անվանում Թվական
Սպիտակ կապիկը վեպ The White Monkey 1924
միջերգանք (Interlude) a Silent Wooing 1926
Արծաթե գդալը վեպ The Silver Spoon 1926
Հանդիպումներ միջերգանք (Interlude) Passers By 1926
Կարապի երգը վեպ Swan Song 1928

Վերջապես, վիպաշարի վերջին մասը լույս է տեսնում «Գլխի ավարտը» (անգլ.՝ End of the Chapter) ընդհանուր անվամբ։ Այն ներառում է երեք վեպեր.

Անվանում Ժանր Բնօրինակ անվանում Թվական
Աղջիկը սպասում է роман Maid In Waiting 1931
Ծաղիկն անապատում վեպ Flowering Wilderness 1932
Գետից այն կողմ վեպ Over the River (One more River) 1933

Բովանդակություն խմբագրել

Ֆորսայթի փրկությունը խմբագրել

«Ֆորսայթի փրկությունը» (Salvation of the Forsyte) նովելն առաջին անգամ տպագրվել է 1901 թվականին։ Երկու եղբայրները՝ Ջեմս և Սուիզին Ֆորսայթները հանդիպում են երկարատև բաժանումից հետո։ Նրանք արդեն հասակն առած, կյանքում հաջողված մարդիկ են, բավականին հեղինակավոր։ Սուիզինը մահացու հիվանդ է և փորձում է վերլուծել իր կյանքն ու հետևություններ անել։ Նրան թվում է, որ ինչ որ բան է կորցրել, առանց որի կյանքն անիմաստ է։ Սուիզինը քնում է և երազում հիշում է դեռևս երիտասարդ տարիքում իր ուղևորությունը Զացբուրգ, հարբած կռիվը, ծանոթությունը հունգարացի Բոլեշկի և իր աղջիկների՝ Մարգարետի և Ռոզիի հետ։ Ֆորսայթը սիրահարվում է վերջինիս, սակայն սոցիալական կարգավիճակը խանգարում է ամուսնությանը։ «Ինչ կմտածեն իմ մասին Լոնդոնում, ինչպես պետք է նայեմ հորս աչքերին…», - այդ մտորումներով վերադառնում է Լոնդոն, իսկ Ռոզին ստիպված վերադառնում է Հունգարիա, քանի որ Զալցբուրգում, բացի նվաստացումից, իրեն ոչնինչ չէր սպասվում սիրավեպից հետո։ Սուիզինն արթնանում է. նա կրկին մենակ է, անպետքական և հասկանում է, որ թուլակամ է եղել Ռոզիի հարցում։ Մահամերձ վիճակում սպասավորից շամպայն է խնդրում, և նրան հայտնվում է Ռոզին, որը խոստանում է հետ բերել կորցրածը։

Սեփականատերը խմբագրել

Սա ամենաքննադատված ու ամենասուր վեպն է ամբողջ վիպաշարից։ Ջեյմս Ֆորսայթը և իր որդին՝ Սոմզը սեփականատիրական տիպիկ վարքով Ֆորսայթներ են։ Ծերուկ Թիմըթիի տանը հավաքվում են բոլոր Ֆորսայթները։ Այնտեղ են նաև Սոմզն ու նրա կինը՝ գեղեցկուհի Այրինը։ Սոմզը կնոջը դիտում է որպես իր սեփականություն։ Նա որոշում է Ռոբին-Հիլլում կառուցել տուն և այնտեղ տեղափոխվել կնոջ հետ։ Ճարտարապետ է դառնում Ֆիլիպ Բոսինին, որը Սոմզի հորեղբոր թոռան՝ Ջունի փեսացուն էր։ Սակայն Այրինի և Ֆիլիպի միջև սիրավեպ է սկսվում, որը ցավալի ավարտ է ունենում։ Չդիմանալով նվաստացումներին, Այրինը հեռանում է ամուսնուց, իսկ Ֆորսայթների տարբեր անդամների միջև ավելի է խորանում միմյանց մերժելու ու թերագնահատելու վարքը։

Վերջին ամառը (միջերգանք) խմբագրել

Բոսինիի մահից չորս տարի անց Ռոբին-Հիլլում կառուցված տունը գնում է ծեր Ջոլիոնը և տեղափոխվում այնտեղ իր որդու՝ երիտասարդ Ջոլիոնի, նրա երկրորդ կնոջ և թոռների հետ։ Ծեր և երիտասարդ ջորիոնների միջև լարվածությունն արդեն անցել էր։ Կար ժամանակ, որ երիտասարդ ջոլիոնը մերժվել ու հեռացել էր ընտանիքից, քանի որ տարաձայնություններ ուներ իր երկրորդ կնոջ հետ կապված հատկապես հոր և աղջկա՝ Ջունի հետ։ Ծեր Ջոլիոնը մենակ է մնում Ռոբին-Հիլլում ամենափոքր թոռնուհու հետ և պատահաբար հանդիպում է Այրինին, որը սկսումէ թոռնուհուն դաշնամուրի դասեր տալ։ Ծեր Ջոլիոնը դառնում է Այրինի հովանավորյալը, չնայած եղբոր՝ Սոմզի հոր առարկություններին ու վրդորմունքին։ Ծեր Ջոլիոնի համար գեղեցկուֆի ու քնքուշ Այրինը դառնում է կյանքին կապող մի թել։

Ծուղակի մեջ խմբագրել

Նկարագրվում են դեպքեր, որոնք կատարվում են ծեր Ջոլիոնի հահից 12 տարի անց։ Երիտասարդ Ջոլիոնը, որը կորցնում է կնոջը, շարունակում է ապրել Ռոբին-Հիլլում աղջկա՝ Հոլլի հետ, քանի որ մեծ աղջիկը՝ Ջունն ապրում է Լոնդոնում, իսկ տղան՝ Ջոլլին, սովորում է Օքսֆորդում։ Ջոլիոնը, հոր կտակի համաձայն, դառնում է Այրինի հովանավորը։ Այրինն ապրում է մենակ։ Մենակ է նաև Սոմզը, որը դեռ շարունակում է սիրել Այրինին, չնայած հանդիպում է ֆրանսիուհի Աննետի հետ։ Սոմզի հայրը տղա է ուզում իր որդու համար, որպեսզի տեսնի իր սերնդի շարունակությունը։ Սոմզը, չկարողանալով հետ բերել Այրինին, բաժանվում է նրանից ու ամուսնանում Աննետի հետ։ Հոր՝ Ջեյմսի հոգևարքի պահին Սոմզը մտնում է հոր սենյակ և հայտնում, որ նա որդի է ունեցել… Սակայն իրականում նրան աղջիկ էր ծնվել՝ Ֆլերը, սակայն խաբելով հորը, փորձում է գեթ վերջին վայրկյանին նրան ուրախություն պարգևել։

Ջոլիոնի և Այրինի միջև սիրավեպ է սկսվում, որն ավարտվում է ամուսնությամբ։ Նրանք որդի են ունենում՝ Ջոնին։ Դրանով Սոմզն իրեն ավելի կոտրված ու տրորված է զգում, քանի որ Այրինն այդպես էլ իրեն որդի չպարգևեց, իսկ իր կինը նրան ընդամենը մեկ աղջիկ պարգևեց։

Սոմզի քույրը՝ Ուինիֆրիդ Դրաթին վիճում է հարբեցող ամուսնու հետ, որը մեկնում է Արգենտինա։ Եղբոր խորհրդով Ուինիֆրիդը սկսումէ ամուսնալուծության պրոցեսը, սակայն ըստ օրոնքի, նա սկզբում պետք է պահանջի ամուսնական պարտականությունների վերականգնումը՝ պահանջելով Դարթիի վերադարձը։ Սոմզն ու քույրը հույս ուներին, որ Դարթին չի վերադառնա, սակայն նրանք սխալվում են։

Վել Դարթին՝ Ունինիֆրիդի տղան, Ռոբին-Հիլում հանդիպում է Հոլլիին և նրանք սիրահարվում են ու գաղտնի նշանվում։ Սակայն Հոլլիի եղբայրը՝ Ջոլլին ատում է Վելին և զայրույթի պահին ստիպում է քրոջ նշանածին զինվորագրվեն ու մեկնեն Հարավային Աֆրիկա՝ անգլո-բուրական պատերազմին մասնակցելու համար։ Ջունն ու Հոլլին հետևում են նրանց, որպես գթության քույրեր։ Այնտեղ Վելն ու Հոլլին ամուսնանում են։

Զարթոնք (միջերգանք) խմբագրել

Պատմվում է Ջոլիոնի և Այրինի մանկահասակ տղայի՝ Ջոնի (չորրորդ Ջոլիոն) մանկության մասին։ Նրա մանկությունը լցված էր սիրով ու քնքշանքով՝ ծնողների կողմից։ նա սիրում էր հհորը և աստվածացնում մորը։ Դայակի հեռացումից հետո նա ավելի է կապվում մորը։ Դրանով Այրինը, միգուցցե անկախ իր կամքից, այլևս իրեն է ենթարկեցնում որդուն։

Վարձով է տրվում խմբագրել

1918 թվականն է։ Սոմզի աղջիկը՝ Ֆլերը և Այրինի որդին՝ Ջոնն արդեն մեծացել են։ Սոմզն անհունորեն սիրում է իր աղջկան, չնայած մշտապես երազել է որդի ունենոլւ մասին։ Այդ պատճառով Ֆլերը մեծացել է, ստանալով ամեն ինչ հոր կողմից և դարձլ փորք ինչ երես առած աղջնակ։ Սոմզի և կնոջ՝ Աննետի հարաբերությունները կարված են, այն աստիճան, որ Աննետը սիրեկան է պահում։

Մի օր պատկերասրահում Սոմզը Ֆլորի հետ պատահաբար հանդիպում է Այրինին ու Ջոնին։ Ֆլերի ու Ջոնի հարցերին, թե ովքեր էին Այրինն ու Սոմզը, Սոմզն ու Այրինը պատասանում են, թե հետու բարեկամներ են։ Ջոնը մեկնում է Հոլլի ու Վելլի ագարակ ու այնտեղ կրկին հանդիպում Ֆլերին։ Նրանք սիրահարվում են, որն անհանգստացնում է երկուսի ծնողներին էլ։ Ջոլիոնն ու Այրինը որոշում են Ջոնին ուղարկել Եվրոպա, հույս ունենալով որ նա կմոռանա Ֆլերին։ Մի քանի շաբաթից վերադառնալով, Ջոնը կրկին փնտրում է Ֆլերին։ Այդ ժամանակ Ֆլերին սկսում է սիրահետել երիտասարդ Մայքլ Մոնթը։ Նա Սոմզին հայտնում է իր ամուսնանալու մտադրության մասին, սակայն այդ հարցոը Սոմզը թողնում է Ֆլերի որոշմանը։ Նա նույնպես անհանգստացած էր Ֆլերի ու Ջոնի հարաբերությամբ, սակայն ի վիճակի չէ հայտնել իր աղջկան ընտանեկան գաղտնիքի մասին։ Ֆլերը գաղտնիքի մասին իմանում է իր մոր սիրեկանից՝ Պրոսպեր Պրոֆոնից, որը հաճախակի հյուր էր Վելի ու Հոլլիիի ագարակում։ Հենց նրանից էլ իմանում է, որ Ջոնի մայրն ու իր հայրը ժամանակին ամուսիններ են եղել։ Չնայած ամեն ինչին, նա խնդրում է Ջոնին, միասին մեկնել Շոտլանդիա և այնտեղ ամուսնանալ։ Ջոնը չի կարողանւոմ որոշում կայացնել. մի կողմից անհունորեն սիրում է Ֆլերին, մյուս կողմից չի կարողանւոմ խաբել մորը, որին աստվածացնում էր։

Հավանաբար, մինչև այս պահը բոլոր ընթերցողների մոտ միշտ կարեկցանք է եղել Այրինի նկատմամբ, քանր ոն նա միտ դրտարկվում է տանջված, Սոմզի կողմից ոտնահարված անձնավորություն։ Բայց այստեղ վեր է հառնում Այրինի՝ ներ կերպարը, որ չի ուզում թողնել սեփական անցյալը, իր ատելությունը Սոմզի նկատմամբ ու դրանով խանգարում իր որդու երջանկությանը, քանի որ Ջոնը որոշում է լքել Ֆլերին, երբ կարդում է իր հոր նամակն ուղղված իրեն, որտեղ պատմվում է, թե Սոմզն ինչպես է վարվել Այրինի հետ։ Այդ ժամանակ մահանում է Ջոլիոնը։ Սոմզը, Ֆլորի խնդրանքով, մեկնում է Ռոբին-Հիլլ ու փորձում համոզել Ջոնին, վերադառնալ Ֆլերի մոտ, սակայն Ջոնի հրաժարվում է ու մոր հետ մեկնում ճամփորդության։ Ֆլերն ամուսնանում է Մայքլի հետ։

Սպիտակ կապիկը խմբագրել

Արծաթե գդալը խմբագրել

Հանդիպումներ (միջերգանք) խմբագրել

Կարապի երգը խմբագրել

Հերոսներ խմբագրել

Ծեր Ֆորսայթներ խմբագրել

  • Էնն, ամենատարեցը
  • Ծեր Ջոլիոն, ընտանիքի գլխավորը, հարստացել է թեյի վաճառքից
  • Ջեյմս, փաստաբան, կինը Էմիլին է
  • Սուիզին, Ջեյմսի երկվորյակ եղբայրն է
  • Ջուլիա, այրի
  • Էսթեր, չամուսնացած օրիորդ
  • Նիքոլաս, ամենահարուստը ընտանիքում
  • Ռոջեր, «իսկական Ֆորսայթ»
  • Սյուզան, քույրերից ամուսնացածը
  • Թիմըթի, եղբայր, չամուսնացած

Երիտասարդ Ֆորսայթներ խմբագրել

  • Երիտասարդ Ջոլիոն, ծեր Ջոլիոնի որդին, նկարիչ, ամուսնացել է 3 անգամ
  • Սոմզ, Ջեյմսի որդին, փաստաբան
  • Ուինֆրեդ, Սոմզի քույրը, Վել Դարթիի մայրը
  • Ջորջ, ռոջերի որդին, կատակաբան, ամենախոշորամարմինն ու հասակավորը Ֆորսայթներից
  • Ֆրենսիս, Ջորջի քույրը, աթեիստ

Նրանց երեխաները խմբագրել

  • Ջուն, երիտասարդ Ջոլիոնի աղջիկն առաջին ամուսնությունից, Բոսինիի նշանածը
  • Ջոլլի, երիտասարդ Ջոլիոնի որդին երկրորդ ամուսնությունից, մահացելէ պատերազմում
  • Հալլի, երիտասարդ Ջոլիոնի աղջիկը երկրորդ ամուսնությունից
  • Ջոն, երիտասարդ Ջոլիոնի որդին երրորդ ամուսնությունից (Այրինի հետ)
  • Ֆլեր, Սոմզի աղջիկը
  • Վել, Ուինիֆրեդի որդին, Հոլլիի ամուսինը
  • Իմոջին, Վելի քույրը

Ֆորսայթների տոհմածառը խմբագրել

1. Ջոլիոն Ֆորսայթ (մոտ. 1680 - ?) + Մերի Բիր

1.1. Ջոլիոն «Մեծ Ֆորսայթ» (մետ. 1710 - 1777) + ?

1.1.1. Ջոլիոն Ֆորսայթ (1741 - 1812) վերջին ֆերմերը Ֆորսայթներից + Ջուլիա Հեյթեր

1.1.1.1. Ջոլիոն «Հպարտ Դոսսեթ» Ֆորսայթ (1770 - 1850). Ծեր 10 Ֆորսայթների հայրը։ + Էնն Պիրս (1 փետրվար 1780 - 16 ապրիլ 1821)

1.1.1.1.1. էնն Ֆորսայթ (23 սեպտեմբեր 1799 - 27 սեպտեմբեր 1886)

1.1.1.1.2. Ծեր Ջոլիոն Ֆորսայթ (1806 - 1892)+ Էդիթ Մուր (? - 1874)

1.1.1.1.2.1. Երիտասարդ Ջոլիոն Ֆորսայթ (դեկտեմբեր 1847 - 1920)+(1) Ֆրենսիս Կրեսսոն (1847 - 1884)

1.1.1.1.2.1.1. Ջուն Ֆորսայթ (1869 - ?)+(2) Էլեն Հիլմեր (1855 - 1892)

1.1.1.1.2.1.2. Ջոլլի Ֆորսայթ (1878 - 1900)

1.1.1.1.2.1.3. Հոլլի Ֆորսայթ (1881 - ?)+(3) Այրին Ֆորսայթ (Էրրոն) (9 նոյեմբեր 1862 - ?)

1.1.1.1.2.1.4. Ջոն Ֆորսայթ (12 մայիս 1901 - ?)+ Էնն Ուիլմոթ (1904 - ?)

1.1.1.1.3. Ջեյմս Ֆորսայթ (5 օգոստոս 1811 - 20 նոյեմբեր 1901)+ Էմիլի Գուլդինգ (1829 - 1910)

1.1.1.1.3.1. Սոմզ Ֆորսայթ (1855 - 1926)+(1) Այրին Էրրոն+(2) Աննետ Լեմմոթ (1880 - ?)

1.1.1.1.3.1.1. Ֆլեր Ֆորսայթ (Մոնթ) (20 նոյեմբեր 1901 - ?)+ Մայքլ Մոնթ (1896 - ?)

1.1.1.1.3.1.1.1. Քրիստոֆեր Մոնթ (1923)

1.1.1.1.3.2. Ունինիֆրիդ Ֆորսայթ (Դարթի) (1858 -?)+ Մոնթեգյու Դարթի (1855 - 1920 կամ 1913)

1.1.1.1.3.2.1. Վել Դարթի (1880 - ?)+ Հոլլի Ֆորսայթ

1.1.1.1.3.2.2. Իմոջին Դարթի (1882 - ?)+ Ջեք Քարթիգան

1.1.1.1.3.2.3. Բենեդիկտ Դարթի (1886 - ?)

1.1.1.1.3.2.4. Մոդ Դարթի (1884 - ?)

1.1.1.1.3.3. Ռեյչլ Ֆորսայթ (1861 - ?)

1.1.1.1.3.4. Սիսիլի Ֆորսայթ (1865 - ?)

1.1.1.1.4. Սուիզին Ֆորսայթ (1811 - 1891)

1.1.1.1.5. Ռոջեր Ֆորսայթ (1813 - 1899)+ Մերի Մոնկ

1.1.1.1.5.1. Երիտասարդ Ռոջեր Ֆորսայթ (1853 - ?)+ Մերի Ուոքեր

1.1.1.1.5.1.1. Ավելի երիտասարդ Ռոջեր Ֆորսայթ (1890 - ?)

1.1.1.1.5.2. Ջորջ Ֆորսայթ (1856 - 1922)

1.1.1.1.5.3. Յուստաս Ֆորսայթ (1860 - ?)

1.1.1.1.5.4. Թոմաս Ֆորսայթ (1862 - ?) 1.1.1.1.5.5. Ֆրենսի Ֆորսայթ (1858 - ?)

1.1.1.1.6. Նիքոլաս Ֆորսայթ (1817 - 1908)+ Էլիզաբեթ Ֆլեյն

1.1.1.1.6.1. Երիտասարդ Նիքոլաս Ֆորսայթ (1849 - ?)+ Դորոթի Բաքսոն

1.1.1.1.6.1.1. Ավելի երիտասարդ Նիքոլաս Ֆորսայթ (1879 - ?)

1.1.1.1.6.1.2. Բլանչ Ֆորսայթ (1880 - ?)

1.1.1.1.6.1.3. Քրիստոֆեր Ֆորսայթ (1881 - ?)

1.1.1.1.6.1.4. Վիոլետա Ֆորսայթ (1884 - ?)

1.1.1.1.6.1.5. Գլեդիս Ֆորսայթ (1886 - ?)

1.1.1.1.6.1.6. Պատրիկ Ֆորսայթ (1894 - ?)

1.1.1.1.6.2. Յուֆիմիյա Ֆորսայթ (1862 - ?)

1.1.1.1.6.3. Էռնեստ Ֆորսայթ (1853 - ?)

1.1.1.1.6.4. Արչիբալդ Ֆորսայթ (1857 - ?)

1.1.1.1.6.5. Ֆլորենս Ֆորսայթ (1861 - ?)

1.1.1.1.6.6. Մերիեն Ֆորսայթ (1859 - ?)

1.1.1.1.7. Ջուլիա Ֆորսայթ (Սմոլլ) (1814 - 1905) + Սեմպիմուս Սմոլլ (? - 1868)

1.1.1.1.8. Էսթեր Ֆորսայթ (1816 - 1907)

1.1.1.1.9. Թիմըթի Ֆորսայթ (1820 - 1920)

1.1.1.1.10. Սյուզեն Ֆորսայթ (1821 - 1895)+ Ջոն Հեյմեն

1.1.1.1.10.1. Սենթ-Ջոն Հեյմեն (1852 –ի և 1855-ի միջև - ?)+ ?

1.1.1.1.10.2. Ջայլս Հայմեն

1.1.1.1.10.3. Ջեսս Հայմեն

1.1.1.1.10.4. Օգաստոս Հայմեն

1.1.1.1.10.5. Աննաբել Հայմեն

1.1.1.2. Էդգար Ֆորսայթ

1.1.1.3. Նիքոլաս Ֆորսայթ

1.1.1.4. Ռոջեր Ֆորսայթ

1.1.1.5. Ջուլիա Ֆորսայթ

Էկրանավորում խմբագրել

«Ասք ֆորսայթների մասին» վիպաշարը մի քանի անգամ էկրանավորվել է։

1925 թվականին էկրանավորվում է առաջին ֆիլմը՝ «Սպիտակ կապիկը», Ֆիլ Ռոզենի կողմից։ Սկզբում համարվում էր կորսված, սակայն ներկայումս կան տվյալներ, որ ֆիլմը հայտնաբերվել է[1]։

1934 թվականին Ջոյմս Ուեյլը (Ֆրանկենշտեյն, Երկաթե դիամակով մարդը) նկարահանում է «Գետից անդին» ֆիլմը (անգլ.՝ One More River

1949 թվականին դուրս է գալիս «Ասք Ֆորսայթների մասին» ֆիլմը (անգլ.՝ That Forsyte Woman) Metro Goldwyn Mayer ընկերությամ կողմից։

1967 թվականին BBC ընկերության կողմից թողարկվում է հեռուստասերիալ 26 մասերից բաղկացած։]]. Այս սերիալը համարվում է առաջին անգլիական հաղորդումը, որը գնվեց ԽՍՀՄ-ի կողմից[2]։

2002 թվականին Granada Television[3] ընկերությունը նկարահանեց 11,5 ժամ տևողությամբ նոր ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lost films - Forget The Talkies». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  2. «THE FORSYTE SAGA — The Museum of Broadcast Communications». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  3. Страница Granada Television на сайте IMDb

Արտաքին հղումներ խմբագրել