Ֆոտոթերապիա (արտ-թերապիա)

Ֆոտոթերապիա, արտ-թերապիայի մեթոդներից մեկն է։ Այս տերմինով նշանակում են հոգեթերապիայի տեխնիկաների խումբը՝ կապված լուսանկարի բուժիչ-շտկողական գործածության, նրա հոգեբանական խնդիրների լուծման, նաև անձի զարգացման և ներդաշնակության հետ։ Ֆոտոթերապիան արտ-թերապիայի համեմատաբար նոր տեսակ է։ Նրա կիրառությունը սկսվել է 1970-ական թվականներից՝ ԱՄՆ-ում և Կանադայում[1]։

Ֆոտոթերապիան կարող է ենթադրել ինչպես աշխատանք արդեն պատրաստի լուսանկարների հետ, այնպես էլ՝ բնօրինակ հեղինակային նկարների ստեղծում։ Այսպիսով, ֆոտոթերապիան համարվում է լուսանկարչական կերպարների ստեղծում և/կամ պատվիրատուի կողմից ընդունում՝ լրացնելով դրանք քննարկումներով և տարբեր տեսակի ստեղծագործական գործունեությամբ։ Դա կարող է ներառել պատմության հորինում, լրացուցիչ պատկերավոր տեխնիկաներ և հնարներ (նկարչություն, կոլաժ, տարածության մեջ պատրաստի լուսանկարների ինստալյացիա, բեմական ներկայացում և աշխատանք հագուստով և գրիմով, շարժում և պար և այլն)[2]։

Ֆոտոթերապիայի տեխնիկաներ խմբագրել

  • Լուսանկարներ՝ գտնված կամ արված այցելուի կողմից լուսանկարչական ապարատի օգնությամբ։ Ամսագրերում, համացանցում, բացիկների վրա և այլն մարդկանց պատկերների հավաքածու։
  • Այցելուի լուսանկար՝ արված այլ մարդկանց կողմից, որտեղ այցելուն հատուկ դիրք է ընդունում, կամ նկարներ, որոնք արված են սպոնտան կերպով։
  • Ինքնապատկեր - այցելուի կողմից արված ցանկացած ինքնապատկեր, երբ այցելուն բառացի կամ փոխաբերական իմաստով ինքն է ղեկավարում նկարի ստեղծման գործընթացը։
  • Ընտանեկան ալբոմներ և այլ կենսաբանական ֆոտոհավաքածուներ - այցելուլի ընտանիքի լուսանկար կամ ընտանեկան լուսանկարներ՝ ըստ ընտրության, որոնք պահվում են ալբոմներում կամ ավելի ազատ կազմակերպված են նարրատիվի մեջ․ լուսանկարներ պատերի կամ սառնարանի դռան վրա, համակարգչի մեջ կամ ընտանեկան կայքերում։ Այս բոլոր լուսանկարները հավաքվում են անձնական կյանքի նարրատիվի փաստագրման և այցելուի անցյալի համար։
  • «Ֆոտո-պրոյեկցիայի» տեխնիկա, որը բխում է այն ֆենոմենոլոգիական փաստից, որ լուսանկարի իմաստը գլխավորապես ձևակերպվում է հանդիսատեսի կողմից՝ ընկալման գործընթացում։ Մարդու կողմից ընկալվող ցանկացած լուսանկար առաջացնում է ռեակցիաներ, որոնք պրոյեկտվում են նրա իրականության ներքին քարտեզից՝ որոշելով այն, թե ինչպես են մարդիկ ընկալում այն, ինչ տեսնում են։ Հետևաբար, այս տեխնիկան կապված չէ լուսանկարի որոշակի տեսակի հետ, բայց կենտրոնացած է լուսանկարի և հանդիսատեսի (կամ հեղինակի) առավել շոշափելի սահմանի վրա, որտեղ յուրաքանչյուր մարդ ձևակերպում է տեսածի նկատմամբ սեփական յուրահատուկ ռեակցիան[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фототерапия -ваши чувства, желания, надежды». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  2. «Джуди Вайзер Техники фототерапии (с примерами)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  3. «А. И. Копытин. Варианты применения фотографии в психотерапии и тренинге». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Գրականություն խմբագրել

Копытин А.И. Тренинг по фототерапии. — СПб: Речь, 2003.