Ֆոսֆոլիպիդ, բարդ լիպիդներ, բազմատոմ սպիրտների և բարձրակարգ ճարպաթթուների բարդ եթերներ։ Պարունակում են ֆոսֆորական թթվի մնացորդ և դրան միացած քիմիական տարբեր ծագում ունեցող ատոմների խմբեր։

Ֆոսֆոլիպիդ և ֆոսֆոլիպիդային երկշերտ

Ֆոսֆոլիպիդների դասակարգումը խմբագրել

Իրենց բաղադրության մեջ եղած բազմատոմ սպիրտից կախված` ընդունված է առանձնացնել ֆոսֆոլիպիդների երեք խումբ.

Ֆոսֆոլիպիդների հատկությունները խմբագրել

Ֆոսֆոլիպիդները բարդ լիպիդներ են, որոնք պարունակում են ճարպաթթուներ, ֆոսֆորական թթվի մնացորդ և լրացուցիչ` մեծամասամբ ազոտ պարունակող ատոմների խումբ։ Դրանք կան բոլոր կենդանի բջիջներում։ Պարունակվում են նյարդային հյուսվածքում, մասնակցում են ճարպերի, ճարպաթթուների և խոլեստերինի նյութափոխանակությանը։

Ֆոսֆոլիպիդները մտնում են բոլոր բջջաթաղանթների բաղադրության մեջ։ Պլազմայի և էրիթրոցիտների միջև տեղի է ունենում ֆոսֆոլիպիդների փոխանակում, որոնք կարևոր դեր ունեն ոչ բևեռային լիպիդները լուծված վիճակում պահելու մեջ։ Ֆոսֆոլիպիդների առավել տարածված տեսակը ֆոսֆոգլիցերիդներն են։

Ֆոսֆոլիպիդները ամֆիֆիլ նյութեր են։ Նրանք կազմված են բևեռային գլխիկից, որի բաղադրության մեջ մտնում են գլիցերին կամ այլ բազմատոմ սպիրտ, ֆոսֆորական թթվի բացասական լիցք ունեցող մնացորդ, մեծամասամբ դրական լիցք ունեցող ատոմների խումբ, և երկու ոչ բևեռային պոչիկներից, որոնք ճարպաթթվային մնացորդներ են։ Ֆոսֆոլիպիդների յուրահատկությունն այն է, որ դրանց գլխիկը հիդրոֆիլ է, իսկ պոչիկը` հիդրոֆոբ։ Դա թույլ է տալիս ջրային միջավայրում գտնվելիս ձևավորել երկշերտ` ֆոսֆոլիպիդային մոլեկուլների կրկնակի շերտ, որտեղ հիդրոֆիլ գլխիկները երկու կողմերից շփվում են ջրի մոլեկուլների հետ, իսկ հիդրոֆոբ պոչիկները դասավորվում են երկշերտի մեջ և խուսափում ջրի հետ շփումից։

 
Ֆոսֆոլիպիդի կառուցվածքը

Այս ամենով է պայմանավորված ֆոսֆոլիպիդների ֆիզիկական և քիմիական հատկությունների մեծամասնությունը, օրինակ` լիպոսոմներ և կենսաբանական թաղանթներ (լիպիդային երկշերտ) ձևավորելու ունակությունը։ Բևեռային գլխիկի քիմիական կազմությունը պայմանավորում է ֆոսֆոլիպիդի գումարային էլեկտրական լիցքը և իոնային վիճակը։

Ֆոսֆոլիպիդների շուկան խմբագրել

Ֆոսֆոլիպիդների միջազգային առևտրով և շրջանառությամբ զբաղվող հիմնական կազմակերպություններն են Avanti Polar Lipids, Lipoid GmbH, VAV Life Sciences Pvt. Ltd. :

Ֆոսֆոլիպիդների կենսաբանական դերը խմբագրել

Կենսաբանական թաղանթների գլխավոր լիպիդային բաղադրիչն են։ Մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ֆոսֆորական թթվի աղբյուր են։

Ֆոսֆոլիպիդները բջջաթաղանթների կարևորագույն բաղադրիչն են։ Դրանք ապահովում են բջիջների և բջջի օրգանոիդների թաղանթների հոսունությունը, մինչդեռ խոլեստերինը ապահովում է մեմբրանի կոշտությունն ու հաստատունությունը։ Ինչպես խոլեստերինը, այնպես էլ ֆոսֆոլիպիդները, հաճախ մտնում են բջջաթաղանթի լիպոպրոտեիդների կազմի մեջ, սակայն նաև գտնվում են ազատ, սպիտակուցների հետ չկապված վիճակում։

Ֆոսֆոլիպիդները մասնակցում են ճարպերի, ճարպաթթուների և խոլեստերինի տեղափոխման գործընթացին։ Լինելով ավելի հիդրոֆիլ, քան խոլեստերինն է` ֆոսֆոլիպիդները կատարում են յուրօրինակ լուծիչի դեր խոլեստերինի և այլ խիստ հիդրոֆոբ միացությունների համար։

Ֆոսֆոլիպիդները դանդաղեցնում են կոլագենի սինթեզը և բարձրացնում են կոլագենազի ակտիվությունը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Т. Т. Берёзов, Б. Ф. Коровкин. Биологическая химия. — М.: Медицина, 1998. — 704 с. — 15 000 экз. — ISBN 5-225-02709-1.
  • Devaux P. F. Protein involvement in transmembrane lipid asymmetry // Ann. Rev. Biophys. Biomol. Struct. — 1992. — Vol. 21. — p. 417—439.
  • McNeil H. P., Chesterman C. N., Krilis S. A. Immunology and clinical importance of antiphospholipid antibodies // Adv. Immunol. — 1991. — Vol. 49. — p. 193—280.
  • Schroit A. J., Zwaal R. F. A. Transbilayer movement of phospholipids in red cell and platelet membrane // Biochem. Biophys. Acta. — 1991. — Vol. 1071. — p. 313—329.