Ֆյոլդալատի թանգարան կամ Ստորգետնյա երկաթգծի թանգարան (հունգ.՝ Földalatti Vasúti Múzeum), թանգարան Բուդապեշտի կենտրոնում, Բուդապեշտի տրանսպորտա-տեխնիկական թանգարանի (հունգ.՝ Közlekedési Múzeumhoz) մասնաճյուղը։ Գտնվում է Ֆերենց Դեակի հրապարակի հարևանությամբ։

Ֆյոլդալատի թանգարան
Տեսակտրանսպորտային թանգարան
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտի V շրջան
ՎայրԲուդապեշտ
ՀասցեDeák Ferenc tér
Հիմնադրվել է1975
Կայքbkv.hu/hu/muzeumok/foldalatti_vasuti_muzeum_budapest(հունգարերեն)
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծման պատմություն խմբագրել

Թանգարանի հիմնադրումը կապվում է Բուդապեշտի մետրոպոլիտենի առաջին գծի վերակառուցման հետ, որ տեղի է ունեցել 1950-1970-ական թվականներին։ Բուդապեշտի մետրոպոլիտենում առաջին հանգույցի կառուցման ժամանակ առաջին գծի «Ֆերենց Դեակ տեր» կայարանը փոփոխվել է։ Այդ ժամանակ էլ հին կայարանի այս սրահը մեկուսացվել է, հին կայարանի երթուղիները, թունելներն և երկրորդ կառամատույցը չեզոքացվել են։

1970 թվականին բացվել է Բուդապեշտի մետրոպոլիտենի երկրորդ գծի առաջին հատվածը, որում «Ֆերենց Դեակ տեր» կայարանը դարձել է հանգուցային։ Երկու կայարաններում էլ կառուցվել է ներառող նախասրահ և անցումային սրահների ցանց, որոնք գտնվում էին մեկուսացված, առաջին գծի հին կայարանից մնացած հատվածից ոչ հեռու։ 1973-1975 թվականներին Բուդապեշտի քաղաքային իշխանությունների և Բուդապեշտի տրանսպորտային ընկերության աջակցությամբ կայարանի հին սրահում ձևավորվել է ցուցադրություն, խաչմերուկային հանգույցի կողմից ձևավորվել է թանգարանի մուտքը, և 1975 թվականին թանգարանն ընդունել է իր առաջին այցելուներին։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն, որը նվիրված է Բուդապեշտի մետրոպոլիտենի (Ֆյոլդալատի) առաջին գծի շինարարությանը։ Թանգարանն առանձնացված է գնացքների շարժից[1]։

Ուղիների պահպանված հատվածում, որը գտնվում է թանգարանի սրահում, կան երեք վագոններ, որոնք Ֆյոլդալատիում կիրառվել են 1896-1970 թվականներին։

Բացի պատմական շարժակազմից՝ թանգարանում ներկայացված են տեխնիկական փաստաթղթերի նախօրինակներ՝ քարտեզներ, գծագրեր, ինչպես նաև լուսանկարներ, Ֆյոլդալատիի պատմության դրվագներ, որոնք ներկայացված են ժամանակագրական սկզբունքով՝ սկսած մետրոյի առաջին գծի բացումից մինչև մեր օրերը[2]։

Թանգարանն աշխատում է ամեն օր, հունգարական ժամանակով 10։00-17։00-ը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Однако по данным Владислава Прудникова, в музей можно попасть из совмещённого вестибюля пересадочного узла метрополитена «Деак Ференц Тер»
  2. Источник:. Museum.hu

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոլդալատի թանգարան» հոդվածին։