Ֆլորիան Նոյհաուս

գերմանացի ֆուտբոլիստ

Ֆլորիան Նոյհաուս (գերմ.՝ Florian Neuhaus, մարտի 16, 1997(1997-03-16)[1], Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Մյոնխենգլադբախի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ֆլորիան Նոյհաուս
Florian Neuhaus
Նոյհաուսը Ֆորտունա Դյուսելդորֆի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Florian Christian Neuhaus
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1997(1997-03-16)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 32
Պատանեկան կարիերա
2003-2007 Գերմանիա Կաուֆերինգ
2007-2016 Գերմանիա Մյունխեն 1860
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Գերմանիա Մյունխեն 1860 II 6 (1)
2016-2017 Գերմանիա Մյունխեն 1860 12 (0)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 17 (1)
2017-2018   Գերմանիա Ֆորտունա Դյուսելդորֆ 27 (6)
Ազգային հավաքական
2016-2017 Գերմանիա Գերմանիա Մ20 6 (0)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 4-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Մյունխեն 1860 խմբագրել

Նոյհաուսը Մյունխեն 1860-ի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շտուտգարտի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մայիսի 26-ին՝ Երկրորդ Բունդեսլիգայից դուրս մնալու փլեյ-օֆֆի Յան Ռեգենսբուրգի դեմ խաղում[5]։ Մյունխեն 1860-ի կազմում Նոյհաուսը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Բորուսիա Մյոնխենգլադբախ խմբագրել

2017 թվականի հունիսի 30-ին Նոյհաուսը անվճար տրանսֆերով միացավ Բորուսիա Մյոնխենգլադբախին, ինչից հետո 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆորտունա Դյուսելդորֆ[6][7][8][9]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 31-ին՝ փոխարինման մտնելով Այնտրախտ Բրաունշվեյգի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 79-րդ րոպեին[10]։ Սեպտեմբերի 10-ին Նոյհաուսը գոլ խփեց Ունիոն Բեռլինի դեմ խաղի ավելացված ժամանակում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆորտունային[11]։ 2018 թվականի ապրիլի 28-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դինամո Դրեզդենի դեմ խաղում[12]։ Ֆորտունա Դյուսելդորֆի կազմում Նոյհաուսը անցկացրեց 29 հանդիպում[13]՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին տեղափոխվել Բունդեսլիգա[14][15][16]։

2018-19 մրցաշրջանում Նոյհաուսը վերադարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախին։ Իր դեբյուտը ակուբի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 19-ին՝ Գերմանիայի գավաթի Հաշտեդտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 11-1 հաշվով[17]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[18]։ Սեպտեմբերի 26-ին Նոյհաուսը 2 գոլային փոխանցում տվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը Գերմանիայի առաջնությունում նա խփեց դեկտեմբերի 9-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[20][21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Նոյհաուսը ներկայացրել է Գերմանիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[22]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 4-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մյունխեն 1860 II 2016–17 Ռեգիոնալլիգա 6 1 6 1
Մյունխեն 1860 2016–17 Բունդեսլիգա 2 12 0 1 0 2 1 15 1
Ֆորտունա (վարձավճար) 2017–18 27 6 2 0 29 6
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2018–19 Բունդեսլիգա 17 1 2 1 19 2
Կարիերայի ընդհանուր 62 8 5 1 0 0 2 1 69 10

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆորտունա Դյուսելդորֆ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - F. Neuhaus - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  3. «Florian Neuhaus: Who is Borussia Mönchengladbach's midfield diamond?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «VfB Stuttgart - TSV 1860 Munich, Oct 21, 2016 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  5. «SSV Jahn Regensburg - TSV 1860 Munich, May 26, 2017 - Relegation 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  6. «Borussia sign Neuhaus with loan spell planned - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  7. VAVEL.com (2017 թ․ հունիսի 30). «Former 1860 Munich youngsters seal Bundesliga moves». VAVEL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  8. «Echte Nachbarschaftsliebe - Fortuna & Gladbach teilen sich Super-Bubi Neuhaus». bild.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  9. «Gladbach holt Neuhaus - Leihe nach Düsseldorf». sport.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  10. «Fortuna Düsseldorf - Eintracht Braunschweig, Jul 31, 2017 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  11. «Fortuna Düsseldorf - 1.FC Union Berlin, Sep 10, 2017 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  12. «SG Dynamo Dresden - Fortuna Düsseldorf, Apr 28, 2018 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  13. «Florian Neuhaus | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  14. «Welcome back to the Bundesliga, Fortuna Düsseldorf!». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
  15. «Fortuna Düsseldorf win early promotion to Bundesliga». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  16. «Fortuna Duesseldorf promoted to Bundesliga with last-gasp goal». Reuters (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  17. «BSC Hastedt - Borussia Mönchengladbach, Aug 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  18. «Borussia Mönchengladbach - Bayer 04 Leverkusen, Aug 25, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  19. «Borussia Mönchengladbach - Eintracht Frankfurt, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  20. «Borussia Mönchengladbach - VfB Stuttgart, Dec 9, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  21. «Supersub Florian Neuhaus inspires Gladbach to victory over Stuttgart». bundesliga.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  22. «Like a Fish to Water: Mönchengladbach's Instant Star Florian Neuhaus -» (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  23. «Florian Neuhaus». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  24. «Dusseldorf win title; Braunschweig relegated». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Նոյհաուս» հոդվածին։