Ֆիքսիկներ (ռուս.՝ Фиксики), ռուսական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ ամբողջ ընտանիքի համար։ Ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Երաշխիքային մարդուկներ» (ռուս.՝ Гарантийные человечки) գրքի մոտիվներով։ 2010 թվականի դեկտեմբերի 13-ին մուլտֆիլմը հեռարձակվել է ռուսական «Բարի գիշեր, փոքրիկներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») և «Россия-1» հեռուստաալիքներով։

Picto infobox cinema.png
Ֆիքսիկներ
ռուս.՝ Фиксики
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրմանկական
ընտանեկան
իմացական
Ուսուցողական
արկածային
ԿերպարներQ65922756?, Q65922768? և Q65922815?
Հիմնված էQ18644558?
ՌեժիսորVasiko Bedoshvili?, Անդրեյ Կոլպին, Q97315530?, Q97182120?, Dzhangir Suleymanov? և Q97205940?
ՍցենարիստYury Isakov? և Sergey Krolevich?
ՀնչյունավորումԼարիսա Բրոհման
Դմիտրի Նազարով
և այլք
ՊրոդյուսերGeorgy Leonardovich Vasilyev?, Ilya Popov? և Q4451680?
ԵրաժշտությունԼև Զեմլիցկի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Լեզուռուսերեն
Ընկերություն«Աերոպլան»
ՊրիկվելՖիքսիկներ: Մեծ գաղտնիքը (մուլտֆիլմ)
ՍիկվելՖիքսիկներն ընդդեմ կրաբոտների
fixiki.ru

Որոշ ժամանակ անց մուլտֆիլմը հեռարձակվել է (և մինչ օրս հեռարձակվում է) «Կարուսել» (ռուս.՝ «Карусель») և «Մանկական» (ռուս.՝ «Детский») հեռուստաալիքներով։

2014 թվականի դեկտեմբերից սկսած մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Կուլտուրա» (ռուս.՝ «Культура») և «Մուլտ» (ռուս.՝ «Мульт») հեռուստաալիքներով[1]։

Մուլտֆիլմը ստեղծվել է «Աերոպլան» (ռուս.՝ «Аэроплан») ստուդիայի կողմից։ Մուլտֆիլմի մտահղացումը պատկանել է Ալեքսանդր Տատարսկուն[2]։

ՍյուժեԽմբագրել

Մուլտսերիալը պատմում է Ֆիքսիկների՝ փոքրիկ մարդուկների ընտանիքի մասին, որոնք ապրում են տեխնիկաների մեջ և տեխնիկայի աշխատանքի խափանման դեպքում կարող են վերանորոգել այն[3]։ Ֆիքսիկների ընտանիքում կա ինը անդամ՝ Պապուս հայրիկը, Մասիա մայրիկը, նրանց երեխաները՝ Սիմկան և Նոլիկը, Դեդուս պապիկը, ինչպես նաև երեխաների համադասարանցիներ Սամկի Ֆայերը, Իգրեգը, Շպուլիան և Վերտան։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսներից Դիմդիմիչը իրական երեխա է, ով հաճախում է դպրոց։ Նրանց ընտանիքում են ապրում ֆիքսիկները։

Երկրորդ շրջանում մուլտֆիլմը համալրվեց նոր հերոսներով՝ Ֆայեր, Իգրեգ, Շպուլիա, Վերտա, պրոֆեսոր Գենի Եվգենովիչ Չուդակով և Լիզոչկա։

ՀերոսներԽմբագրել

ՖիքսիկներԽմբագրել

  • Սիմկա. Խելացի և ակտիվ աղջիկ-ֆիքսիկ նարնջագույն գույնի։ Միշտ պատրաստ է օգնել մարդկանց և իր ընկերներին։ Լավ հասկանում է տեխնիկայից։ Այս մուլտսեիալում Սիմկան դպրոցական լավագույն աշակերտներից է.
  • Նոլիկ. Տղա-ֆիքսիկ կապույտ գույնի, Սիմկայի կրտսեր եղբայրն է։ Նա չունի այնքան գիտելիքներ որքան որ քույր։ Պատճառը այն է, որ նա շատ հետաքրքրասեր է և այդ պատճառով նա միշտ խափանում է տեխնիկաները։ Ուզում է նմանվել մարդկանց.
  • Պապուս Սիմկայի և Նոլիկի հայրը, Էկստրա-դպրոցի ուսուցիչ, կանաչ գույնի։ Աշխատում է տիեզերակայանում, իսկ առաջին հիշատակումը լինում է չորրորդ սերիայում՝ զարթուցիչի վերանորոգման ժամանակ։
  • Մասիա Պապուսի կինն է, Նոլիկի և Սիմկայի մայրը։ Նա ունի վարդագույն գույն և շատ լավ հասկանում է տեխնիկայից։ Առաջին հիշատակումը լիոնւմ է երրորդ սերիայում՝ փոշեկուլի վերանորոգման ժամանակ։
  • Դեդուս. Հին և մասնագիտացված ֆիքսիկ շագանակագույն գույնի։ Նա ֆիքսիկների գլխավոր ուսուցիչն է։ Առաջին հիշատակումը լինում է 26-րդ սերիայում։
  • Ֆաիեր. Սիմկայի համադասարանցին։ Դպրոցում լավ է սովորում։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ էպիզոդում[4].
  • Իգրեգ.տասնամյա բաց կանաչ գույնի ֆիքսիկ։ Սիմկայի համադասարանցին։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ սերիայում։
  • Շպուլիա. Սիմկայի համադասարանցին։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ սերիայում։ Բարի է և Սիմկայի մոտ ընկերը։
  • Վերտա. Սիմկայի համադասարանցին։ Առաջին հիշատակումը լինում է 53-րդ սերիայում։

Այլ դերերԽմբագրել

  • Դիմդիմիչ.Ութամյա յետաքրքրասեր տղա, Սիմկայի և Նոլիկի մոտ ընկերը։ Այս մուլտֆիլմում նրան շատ հետաքրքրում է տեխնիկայի սարքերը և Ֆիքսիկները միշտ օգնում են նրան։
  • Կուսաչկա. Դիմդիմիչի շնիկը։ Լավ հարաբերությունների մեջ չի գտնվում ֆիքսիկների հետ։
  • Գեննի Եվգենովիչ Չուդակով. Պրոֆեսոր, ով ծանոթացավ Ֆիքսիկների հետ դպրոցում։ Առաջին հիշատակումը լինում է 67-րդ սերիայում։
  • Լիզոչկա. Պրոֆեդսորի քարտուղարն է. Առաջին հիշատակումը լինում է 71-րդ սերիայում։
  • Դիմդիմիչի ծնողներ. Դիմդիմիչի մայրը ու հայրը։ Նրանք շատ են սիորւմ Դիմդիմիչին։ Դիմդիմիչի մայրը առաջին անգամ ի հայտ է գալիս 3-րդ սերիայում, իսկ հայրը՝ 4-րդ։ Նրանք ավելի հայտնի են դառնում 50-րդ սերիայում։
  • Կատիա. Դիմդիմիչի ընկերուհին և համադասարանցին։.
  • Վասկա. Դիմդիմիչի ընկերը.

ՍտեղծողներԽմբագրել

  • Անիմատորներ։ Արսեն Խաչատուրյան, Աիդա Շալագաևա, Արթուր Մերկուլով, Սերգեյ Լուցենկո, Ելենա Վոլկ, Ս.Սմիրնով
  • Սցենարիստներ։ Յուրի Իսակով, Ալեկսանդր Կարիաև, Ալեքսանդր Տատարսկայա
  • Ռեժիսիորներ։ Վասիկո Բեդոշվիլի, Անդրեյ Կոլլին, Վլադիմիր Պոնոմարև, Սերգեյ Մերինով.
  • Կոմպոզիտոր։ Լև Զեմլինցկին.
  • Երգի հեղինակ։ Գեորգի Վասիլև.
  • Նկարիչ։ Յուրի Պրոնին, Միխայիլ Ժելուդկով
  • Պրոդյուսերներ։ Գեորգի Վասիլև, Մայքլ Մեննիս, Իլյա Պոպով, Յուլիա Սոֆրոնովա

Դերերը կրկնօրինակողներԽմբագրել

Դեր Դերասան
Սիմկա Լարիսա Բրոհման
Նոլիկ Յակով Վասիլև
Պապուս Յուրի Մազիխին
Մասիա Իոնա Կարալևա
Դեդուս Դմիտրի Նազարով
Դիմդիմիչ Անդրեյ Կլուբան
Իգրեգ Լարիսա Բրոհման

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել