Ֆիտոֆտորոզ (հին հունարեն՝ φῠτόν — «բույսը» + հին հունարեն՝ φθαρτικός — «քանդող, ոչնչացնող, մահաբեր»), բույսերի հիվանդություններ, որոնք հարուցվում են ֆիաոֆտոորա ցեղի սնկերով։

լոլիկի ֆիտոֆտորոզ

Առավել վնասակար է կարտոֆիլի, լոլիկի և մորմազգիների ընտանիքի շատ բույսերի ֆիտոֆտորոզի հարուցիչ Phytophthora infestans սունկը։ Եվրոպայում և Ասիայում առավել հաճախ հասունանում է մայիսի վերջերից մինչև օգոստոս։ Հատկապես արագ է տարածվում անձրևաշատ տարիներին, նաև գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների կտրուկ փոփոխության ժամանակ, երբ եղանակը ուղակցվում է մառախուղով և ցողով[1]։

Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ խմբագրել

Կարտոֆիլի ֆիտոֆտորոզան բնութագրվում է տերևների (մեծ մասամբ եզրերի) վրա խոշոր բծերի առաջացմամբ։ Տերևի հակառակ կողմում խոնավ եղանակին առաջանում է սպիտակ փառ՝ սնկի բազմացման օրգանները (կոնիդիումակիրներ և կոնիդիումներ)։ Հիվանդ տերևները մահանում են։ Պալարների վրա հիվանդությունն սկսվում է գորշ, մոխրակապարագույն բծերի առաջացմամբ, որոնք, աստիճանաբար խորանալով, առաջացնում են պալարների փտում։

Պայքարի միջոցառումները խմբագրել

Կարտոֆիլի ֆիտոֆտորոզի դեմ պայքարը կատարվում է առողջ տնկանյութի (պալարների) ընտրություն, դրանց թունաքիմիկատներով մշակմամբ, բուկլիցի ժամկետների պահպանման, ֆոսֆոր–կալիումական պարարտանյութերով սնուցման, պղինձ պարունակող միկրոպարարտանյութերով սրսկման միջոցով, սնկասպաններով, բերքահավաքից առաջ փրերի հեռացում, ինչպես նաև ֆիտոֆտորոզի նկատմամբ դիմացկուն սորտերի ցանքով։

Լոլիկի ֆիտոֆտորոզ խմբագրել

Լոլիկի ֆիտոֆտորոզը վնասում է հասուն բույսերին, տերևների հակառակ կողմում առաջանում են գորշ բծեր սպիտակ փառով, ցողունների վրա՝ գորշ բծեր առանց փառի, պտուղների վրա գորշ փտում։

Պայքարի միջոցառումներն են կարտոֆիլի և լոլիկի դաշտերի առանձնացումը, սնուցումը ֆոսֆոր–կալիումական պարարտանյութերով, սնկասպանների սրսկումը, պտուղների վաղ բերքահավաքը։ Տարածված են նաև լոլիկի հարավային ֆիտոֆտորոզ (վնասում է սածիլները և հասուն բույսերը), ցիտրուսայինների ֆիտոֆտորոզ, խնձորենու ֆիտոֆտորոզ և այլն։

Phytophthora fragariae խմբագրել

Phytophthora fragariae Hick, այս տեսակը ներկայացվում է հատուկ ձևերով՝ fragariae և rubi: Ելակի և ազնվամորու բերքի հիվանդությանը ամեն տարի համաշխարհային տնտեսությանը այս հիվանդության հետևանքով պատճառվում է մոտ 10 միլիոն եվրո վնաս։ Այս տեսքով առաջին անգամ հիվանդության այս տեսակը նկարագրվել է Մեծ Բրիտանիայում։ Ներկայումս հարուցիչը լայն տարածված է Եվրոպայում և Հյուսիասային Ամերիկայում։ Ռուսաստանի Դաշնությունում եզակի դեպքեր են հայտաբերվել Կրասնոդարի երկրամասում[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Партоев К., Наимов А. С., Меликов К. Фитофтороз картофеля в условиях Республики Таджикистан // Защита картофеля. — 2015. — № 2. — С. 29-31. https://elibrary.ru/item.asp?id=26192239
  2. Александров И. Н., Скрипка О. В., Дудченко И. П., Сурина Т. А., Никифоров С. В. Фитофтороз земляники // Защита и карантин растений. — 2007. — № 5. — С. 32-35. https://elibrary.ru/item.asp?id=13287122
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 678