Ֆինմարկեն (նորվ.՝ Finnmarken), մարդատար շոգենավ, կառուցվել է 1956 թվականին, համբուրգյան Blohm + Voss նավաշինարանում` Vesteraalens Dampskibsselskab (VDS) նորվեգական նավային ընկերության պատվերով։

Ֆինմարկեն
նավ Խմբագրել Wikidata
ԱրտադրողBlohm + Voss Խմբագրել Wikidata
Գործարկման ամսաթիվ1956 Խմբագրել Wikidata
Երկարություն81,31 մետր Խմբագրել Wikidata
Գրանցման նավահանգիստՆարվիկ Խմբագրել Wikidata
Գրանցման երկիրՆորվեգիա Խմբագրել Wikidata
ԱզդակոչLAUV Խմբագրել Wikidata
Նավաշինարանի համար788 Խմբագրել Wikidata

Այժմ նավը հանդիսանում է թանգարան-նավ Նորվեգիայի Ստորկմարկնես քաղաքի Հուրտիգրուտենի թանգարանում։

Կառուցման սկզբից մինչև 1993 թվականը նավը սպասարկում էր Հուրտիգրուտենի (Hurtigruten) գիծը` Բերգենից մինչև Կիրկենես։

«Հուրտիգրուտենի» գիծը Նորվեգիայի պատմական ծովային գիծն է, ծագել է 19-րդ դարում, երբ DS Vesteraalen շոգենավի կապիտանը` Ռիչարդ Վիզը, սկիզբ դրեց դեպի Նորվեգիայի արևմտյան ափ մշտական երթուղուն։ Առաջին երթուղին Տրոնհեյմից Համմերֆեստ կատարվել է 1893 թվականին։

Նավի Ֆինմարկեն անվանումը Նորվեգիայի թագավորության ամենահյուսիսային նահանգի անվանումն է։

Արտաքին հղումներ խմբագրել