Ֆինլանդիայի պատմություն (գիրք)

գիրք

«Ֆինլանդիայի պատմություն․ երջանկության, քաղաքական գինը», ֆինն պատմաբան, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերի պատմական թեմայով գիրքը։ Հեղինակն այն գրել է 2006 թվականին։ Հետագայում գիրքը վերահրատարակվել է և թարգմանվել 16 լեզվով։

Ֆինլանդիայի պատմություն
ՀեղինակՀենրիկ Մեյնանդեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտահանրամատչելի գրականություն
Երկիր Ֆինլանդիա
Հրատարակման տարեթիվ2006

2024 թվականին Դավիթ Սարգսյանի թարգմանությամբ գիրքը «Newmag հրատարակչությունում» հրատարակվել է հայերեն։

Նկարագրություն խմբագրել

Հեղինակը գրքում գիտահանրամատչելի ձևով ներկայացնում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ մեկնաբանելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում։ Գրքում խոսվում է նաև այն մասին, թե ինչպես է շվեդական գավառը դարձել ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով, և ինչպես է այն փրկվել փրկվեց 20-րդ դարում ու դարձել աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը[1][2]։

Հայերեն թարգմանված գրքում Հենրիկ Մեյնանդերը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ Նույն գլխում հեղինակը նաև անդրադարձել է Հայաստանի ու Ֆինլանդիայի նմանություններին։ Հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 16-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grandell, Jens (2020 թ․ օգոստոսի 25). Från ett årtionde i Finland. August Schauman, republikanism och liberalism 1855-1865. Bidrag till kännedom av Finlands Natur och Folk. Suomen Tiedeseura. ISBN 978-951-653-448-3.
  2. Ֆինլանդիայի պատմություն
  3. Հայաստան է ժամանել ֆինն ամենահայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը. Newmag-ը հայերեն է հրատարակել նրա հայտնի գիրքը (թրեյլեր)

Արտաքին հղումներ խմբագրել