Ֆինգերսթայլ
Ֆինգերսթայլ (անգլ.՝ fingerstyle), մատների ոճ՝ կիթառ նվագելու տեխնիկա, առավել հաճախ նախատեսված է ակուստիկ կիթառի համար, երբ մեկ կիթառահարը միաժամանակ ղեկավարում է սոլո, ռիթմ և բաս մասերը։ Այս տեխնիկան կատարողին թույլ է տալիս ստեղծել միաժամանակ մի քանի գործիքի հնչելու տպավորություն։ Բացի այդ, ֆինգերսթայլը թույլ է տալիս կիթառն օգտագործել անսովոր ձևերով, օրինակ՝ որպես հարվածային գործիք[1][2]։
Պատմություն
խմբագրելՖինգերսթայլ ոճը հայտնվել է 20-րդ դարի կեսերին, սակայն առանձնահատուկ համբավ է ձեռք բերել 21-րդ դարի սկզբին։ Այս միտումն ի հայտ է եկել 1950-ականներին ԱՄՆ-ում՝ ներառելով միանգամից մի քանի ժանրի առանձնահատկություններ, այդ թվում՝ քանթրի երաժշտություն, ռեգթայմ և բլյուզ։ Այս ոճը հանրահռչակած երաժիշտների թվին ավելի հաճախ վերագրվում է քանթրի կատարող Չեթ Աթքինսը։ Հետագայում ոճն ավելի լայն տարածում է գտել Աթքինսի աշակերտի՝ ավստրալիացի կիթառահար Թոմի Էմանուէլի շնորհիվ, որը երկու անգամ առաջադրվել է «Գրեմմիի»[3]։
Նկարագրություն
խմբագրելՖինգերսթայլը ամենադժվար տեխնիկաներից մեկն է, քանի որ ներառում է մշակումներ, որոնք միավորում են ավանդական գործիքների միանգամից մի քանի մաս՝ բաս, ակորդի նվագակցում, սոլո մաս և երբեմն նույնիսկ հարվածային գործիքներ։ Դրա առանձնահատկություններից է ռիթմի մշտական պահպանումը, հաճախ հանդիպում են աֆրիկյան ժողովրդական երաժշտությանը բնորոշ պոլիռիթմիկ օրինաչափություններ։ Երաժշտական ստեղծագործությունների տակտային չափումն առավել հաճախ հաստատուն Է, ընդ որում՝ հաճախ բացակայում է ուժեղ և թույլ մասերի բաժանումը[4]։
Ֆինգերսթայլը բնութագրվում է ձայնի արտաբերման մի քանի մեթոդով։ Դրանցից որոշների համար կատարողը բթամատի վրա դնում է հատուկ կնտնտոց («ճանկ»)։ Մատների ընտրության տեխնիկան օգտագործելիս բթամատը նվագում է ռիթմային մասը, իսկ մնացածը՝ սոլո ավելի բարձր նոտաներով։ «Թրևիս-փիքինգը» նման է նախորդ տեխնիկային, սակայն սոլո մասի փոխարեն ակորդներ են հնչում բարձր նոտաների վրա։ Ֆինգերսթայլի հարվածային տեխնիկան ներառում է կիթառին հպվելը, որը հարստացնում է ձայնի տոնայնությունը և ընդգծում ռիթմը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В. А. Одоевский, Н. В. Корчагина Исполнительство на акустической гитаре в технике фингерстайл: исторический и методический аспекты(ռուս.) // Музыкальное Искусство И Образование. — 2020. — В. 2. — Т. 8. — ISSN 2309-1428. —
- ↑ Якименко Н. Фингерстайл: к проблеме дефиниции явления(ռուս.) // Музыка и время : журнал. — Москва: Научтехлитиздат, 2012. — № 2. — С. 52-54. — ISSN 2072-9960.
- ↑ «Unaccompanied Django - DjangoBooks.com». www.djangobooks.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Interview with John McLaughlin by Robert Fripp in Musician - ETWiki». www.elephant-talk.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «David Knowles | UK Musician, Singer-Songwriter». web.archive.org. 2016 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.