Բացել գլխավոր ցանկը

Ֆինանստնտեսական վերլուծություն

Ֆինանստնտեսական վերլուծություն, ասելով հասկանում ենք տնտեսական ցուցանիշների դինամիկայի հետազոտումը ներքին և արտաքին տնտեսական, տեխնիկական, սոցիալական և կազմակերպչական գործոնների ազդեցության տակ։

Ֆինանսատնտեսական վերլուծությունը ձեռնարկությունների կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում, քանի որ տնտեսական վերլուծությունը հնարավորություն է տալիս կառավարչական որոշումներ ընդունելիս ընտրել լուծումների լավագույն տարբերակը։

Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտելիքների հատուկ համակարգ է, որի օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտել տնտեսության զարգացման ուղիներն ու նահանջի պատճառները։ Ձեռնարկությունների ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում հետազոտում են ապրանքների արտադրության և իրացման վրա ազդող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները։

Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտական ուսումնասիրության մեթոդ է, որի օգնությամբ վերլուծողը մանրամասն տեղեկություններ է ստանում տնտեսական տարբեր պրոցեսների մասին։ Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում ուսումնասիրվող օբյեկտը բաժանվում է բաղադրիչ մասերի և դրանցից յուրաքանչյուրի համար կատարվում է առանձին վերլուծություն։

Այդ գործոնները բաժանվում են երկու մասերի՝ հիմնականների և երկրորդականների։ Առաջին հերթին վերլուծության ժամանակ որոշվում են հիմնական գործոնների ազդեցության չափը, իսկ երկրորդական գործոնների ազդեցությունն որոշվում է, եթե այն պահանջվում է։

Ֆինանսատնտեսական վերլուծությունը կիրառական առարկա է, որը ձևավորվեց գործնական խնդիրների լուծման պահանջից։ Ֆինանսատնտեսական վերլուծությունը սերտորեն կապված է հաշվապահական հաշվառման հետ։ Հաշվապահական հաշվառումը հանդիսանում է տվյալների հիմնական մատակարար։

Ֆինանսական վերլուծության մեթոդներԽմբագրել

Ֆինանսական վերլուծության հիմնական նպատակն է մի քանի պարամետրերի օգնությամբ կարողանալ ստանալ ձեռնարկության ֆինանսական վիճակի իրական և օբյեկտիվ պատկերը նրա շահույթի և վնասների, ակտիվի և պասիվի մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Գոյություն ունի ֆինանսական վերլուծության հետևյալ մեթոդները

  • Հորիզոնական վերլուծություն
  • Ուղղահայաց վերլուծություն
  • Տրենդային վերլուծություն
  • Ֆինանսական գործակիցների մեթոդ
  • Համեմատական վերլուծություն
  • Գործոնային վերլուծություն

Հորիզոնական /ժամանակային/ վերլուծություն - հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշները համեմատվում են նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշների հետ։

Ուղղահայաց /կառուցվածքային/ վերլուծություն - ֆինանսական ցուցանիշների կառուցվածքի որոշումը։

Տրենդային վերլուծություն - հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշների համեմատումը նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների շարքի հետ տրենդի որոշման նպատակով, այսինքն որոշվում է ցուցանիշների որոշման դինամիկան։

Ֆինանսական գործակիցների մեթոդ - հաշվետվության տվյալների կապը ցուցանիշների որոշման ժամանակ։

Համեմատական վերլուծություն - ֆինանսական ցուցանիշները համեմատվում են նախորդ տարիների համանման ցուցանիշների հետ, ընդ որում այդ ցուցանիշները վերցվում են կամ տվյալ ձեռնարկության մեկ այլ ճյուղից կամ էլ մրցունակ ձեռնարկության տվյալները։

Գործոնային վերլուծություն - այս դեպքում որոշվում է տարբեր գործոնների ազդեցությունն արդյունարար ցուցանիշների վրա ստոխաստիկ կամ դետերմինացված հետազոտությունների օգնությամբ։

ԱղբյուրներԽմբագրել

  • “Финансовый Анализ,, В.В. Ковалев, Москва-2000.
  • Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ (ՀՀՀՀՍ ), USAID, Երևան-2001