Ֆինանսական ռիսկ
Ֆինանսական ռիսկ, ռիսկ, որը կապված է ֆինանսական ռեսուրսների (կանխիկ դրամի) կորստի հավանականության հետ)[1][2]։
Ֆինանսական ռիսկերը առաջացել են միաժամանակ դրամավարկային շրջանառության և տարբեր տեսակի դրամական հարաբերությունների ի հայտ գալուն զուգընթաց՝ ներդրող-թողարկող, վարկատու-վարկառու, վաճառող-գնորդ, արտահանող-ներմուծող և այլն։ Ֆինանսական ռիսկերը շուկայական պայմաններում ձեռնարկատիրական գործունեության բաղկացուցիչ մասն են[3]։ Ադամ Սմիթը, ուսումնասիրելով և վերլուծելով ձեռնարկատիրական շահույթի բնույթը, ձեռնարկատիրական եկամտի կառուցվածքում առանձնացրել է այնպիսի բաղադրիչ, ինչպիսին է «ռիսկի վճարումը» ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հնարավոր կորուստների հատուցման տեսքով[4]։
Ֆինանսական ռիսկերի դասակարգում
խմբագրելՖինանսական ռիսկերը բաժանված են երեք տեսակի.
- Ռիսկեր կապված փողի գնողունակության հետ,
- Կապիտալ ներդրումների հետ կապված ռիսկեր (ներդրումային ռիսկեր),
- Ռիսկերը, որոնք կապված են կազմակերպության տնտեսական գործունեության կազմակերպման ձևի հետ[5]։
Ռիսկերը, որոնք կապված են փողի գնողունակության հետ
խմբագրելՓողի գնողունակության հետ կապված ռիսկերը ներառում են.
- գնաճային և գնանկման ռիսկեր,
- արժութային ռիսկեր,
- իրացվելիության ռիսկեր։
Գնաճային ռիսկը կապված է փողի մաշվածության հնարավորության հետ (կապիտալի իրական արժեք) և գնաճի պատճառով իրական եկամտի և շահույթի նվազման հետ։ Գնաճի ռիսկերը գործում են.
- մի կողմից՝ ապրաանքների արտադրության մեջ օգտագործվող հումքի ինքնարժեքի ավելի արագ աճի ուղղությամբ` պատրաստի արտադրանքի ինքնարժեքի աճի համեմատ,
- մյուս կողմից՝ ընկերության պատրաստի արտադրանքը կարող է ավելի արագ թանկանալ, քան մրցակիցներինը, ինչը կհանգեցնի գների իջեցման և հետևաբար նաև վնասների։
Գնանկման ռիսկի դեպքում գնանկման աճի հետ մեկտեղ գներն իջնում են, ինչը հանգեցնում է ձեռներեցության տնտեսական պայմանների վատթարացման և եկամտի նվազման։
Արտարժույթի ռիսկը վերաբերում է արժույթի անբարենպաստ արժեզրկման վտանգին։ Արտահանողը վնասներ է կրում, երբ ազգային արժույթի փոխարժեքը բարձրանում է վճարման արժույթի համեմատ, քանի որ նա ստանում է ավելի ցածր իրական արժեք։ Ներմուծողի համար արժութային ռիսկերն առաջանում են, եթե գնի փոխարժեքը բարձրանում է վճարման արժույթի նկատմամբ։
Իրացվելիության ռիսկերը ռիսկեր են, որոնք կապված են արժեթղթերի կամ այլ ապրանքների վաճառքի ժամանակ կորուստների հնարավորության հետ ` դրանց որակի և սպառողական արժեքի գնահատման փոփոխությունների հետևանքով։
Կապիտալ ներդրումների ռիսկեր
խմբագրելՆերդրումային ռիսկը արտահայտում է ֆինանսական կորուստների հնարավորությունը ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում։ Ներդրումային ռիսկի տեսակներն են.
- իրական ներդրումային ռիսկ,
- ֆինանսական ներդրումների ռիսկ (պորտֆելի ռիսկ),
- նորարարական ներդրումների ռիսկ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Финансовые риски» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Литовских А.М. Управление финансовыми рисками // Финансовый менеджмент. — Конспект лекций. — Таганрог: Издательство Таганрогского государственного радиотехнического университета, 1999. — 76 с.
- ↑ «Сущность финансовых рисков и их значение в деятельности коммерческих банков» (ռուսերեն). Проект Эксперт РА. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Կաղապար:Нп4 Виды финансовых рисков // Инвестиционная оценка. Инструменты и методы оценки любых активов. — М.: Альпина Паблишер, 2010. — 1344 с. — ISBN 978-5-9614-1152-2
- ↑ «Финансовые риски» (ռուսերեն). Бизнес. Инвестиции. Право. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.