«Ֆինալ» (անգլ.՝ The Final), ամերիկյան դրամատիկական ֆիլմ` թրիլլերի տարրերով։ Ֆիլմը նկարահանվել է 2010 թվականին։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջոյ Ստյուարտը՝ դերասաններ Մարկ Դոնատոյի, Յաշի Վաշինգտոնի, Թիֆանի Պաստորի և Թրևիս Թեդֆորդի մասնակցությամբ։ Ֆիլմը ցուցադրվել է 2012 թվականի նոյեմբերի 23-ին՝ After Dark Horrorfest փառատոնի ժամանակ[1][2]։

Ֆինալ
անգլ.՝ The Final
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և թրիլեր
Թվական2010 և հունվարի 29, 2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորJoey Stewart?
ԴերակատարներMarc Donato?, Յաշա Վաշինգտոն և Travis Tedford?
Պատմվածքի վայրՏեխաս
Տևողություն93 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է սև և սպիտակ գույներով, երբ գլխարկով աղջիկը մտնում է ճաշարան։ Երբ նա պատվեր է կատարում, գանձապահը, տեսնելով նրա դեմքը, ուշադիր սկսում է նայել նրան։  Երբ աղջիկը դուրս է գալիս ճաշարանի սրահ, բոլորը նայում են նրան։ Մի տղա հարցնում է իր մորը. «Մայրիկ, ինչու՞ աղջիկն այդպիսի դեմք ունի»։ Մայրը նրան լռեցնում է, և հիմա արդեն բոլորն են նայում աղջկան։  Հանկարծ աղջիկը տապալում է սեղանը և բղավում. «Ես գիտեմ, թե ինչպիսի տեսք ունեմ։ Կարծում եք, որ դա ինձ դու՞ր է գալիս։ Կարծում եք, որ ես ընտրություն ունե՞ի»։ Եվ դուրս է վազում ճաշարանից։

Հետագայում իրադարձությունները որոշ ժամանակ հետ են տեղափոխվում։ Մի խումբ վտարանդի դեռահասներ, միավորվելով, մտածում են հաշվեհարդար տեսնել իրենց բոլոր տանջողների հետ, ինչի համար կազմակերպում են կառնավալ լքված գործարանում, որտեղ միայն Կուրտիսին չեն հրավիրում, քանի որ նա պաշտպանում էր Ռեյվիին։  Այնուամենայնիվ, նա ինչ-որ կերպ իմանում է կառնավալի մասին և հայտնվում է այնտեղ, ինչը փոքր-ինչ շփոթեցնում է վրիժառուներին։ Դեյնը բոլորին հորդորում է հետևել նախնական ծրագրին։ Խմիչքին քնաբեր ավելացնելով՝ նրանք քնեցնում են հյուրերին և շղթայում, որից հետո հագնում են վախենալու կոստյումներ և արթնացնում բոլորին՝ հայտարարելով, որ եկել է հաշվեհարդարի ժամը։

Առաջին զոհը դառնում է Մայլսը. կոպիտ կատակի համար Ջեքը անասունների սպանդի ատրճանակով կրակում է նրա այտի և ծնկի վրա։ Ռիքսի այն հարցին, թե ինչի հենց իրենք, Դենը պատասխանում է, որ հիմա իրենց հերթն է այդ հարցը իրենց տալու։ Հետո նա հարցնում է, թե արդյոք ինչ-որ մեկը ցանկանում է հեռանալ, և պարզվում է, որ այդ մարդը Թոմին է։ Թոմիի կապերն ազատում են և բացատրում, որ քաղաք տանող ճանապարհը սկսվում է 3 կիլոմետրից, որը նա պետք է անցնի անտառով, բայց նրան հետապնդելու են։  Դենը նաև հայտնում է Նադային, որ Թոմին դավաճանել է իրեն Հիզերի հետ, և նշում, որ դրա մասին բոլորը գիտեին, բայց նախընտրում էին ծիծաղել նրա մեջքի հետևում։ Թոմին չի կարողանում անցնել անտառի միջով։

Հաջորդը Բեռնարդն է. Ռեյվին հեղուկ է լցնում նրա բերանը, որը կաթվածահար է անում նրան, բայց Բերնարդը զգում է այն ամենը, ինչ կատարվում է իր հետ, և Էմիլին խոշտանգում է նրան՝ ասեղներով ծակելով։ Ռեյվին Կուրտիսին բանալի է նետում, և նա փախչում է։ Կատաղության մեջ Դեյնը սպանում է Ռեյվին դավաճանության համար։ Էմիլին այլանդակում է Հիզերին՝ նրա դեմքին հատուկ նյութ քսելով։ Բրեդլին մեղադրում է Դեյնին վախկոտության մեջ, և նա հանում է դիմակը։ Նույնը անում է նաև Էմիլին, երբ նրան ճանաչում են, հետո դիմակները հանում են Ջեքն ու Էնդին։  Բրիջիթը ներողություն է խնդրում նրանից, բայց Էմիլին հայտարարում է, որ դրա դիմաց նա պետք է կտրի Բրեդլիի բոլոր մատները։  Բրիջիթը սարսափած հրաժարվում է, և այդ ժամանակ Էմիլին դա առաջարկում է Բրեդլիին, որը կտրում է Բրիջիթի ձեռքի երկու մատները, որից հետո նրանք փոխում են տեղերը, բայց Բրիջեթը նույնիսկ այլանդակման սպառնալիքի տակ չի կարողանում դա անել։

Քերթիսը փորձում է օգնություն ստանալ հարևանից, որը սկզբում նրան կողոպտչի տեղ է ընդունում, սակայն հետո հավատում է նրան և գնում է իրավիճակը պարզելու։  Նրան հաջողվում է անտառում սպանել երկու մարդու, բայց նա հայտնվում է թակարդներից մեկում և չի կարողանում քայլել։ Չնայած Բրեդլիի բոլոր խնդրանքներին, Դեյնն իսկապես դաժանորեն է վերաբերվում նրա հետ՝ կտրելով նրա ողնուղեղը և, այդպիսով, կաթվածահար անելով նրան։ Այնուհետև նա Ռիքսին գամում է բազկաթոռին, և Էնդին արդեն պատրաստվում է կտրել նրա լեզուն, բայց հենց այդ պահին Կուրտիսը ատրճանակը ձեռքին ներխուժում է սենյակ։ 

Նա սպանում է Էնդիին, բայց Դեյնը վիրավորում է նրան ատրճանակով։ Նա պատրաստվում է վերջ տալ Կուրտիսին, բայց Էմիլին կրակում է նրա մեջքին։  Էմիլին և Ջեքը հրաժեշտ են տալիս միմյանց և ինքնասպան լինում։

Ֆիլմի վերջում Քելլին ինքնասպան է լինում՝ կուլ տալով հաբերը։ Բրիջեթը, որի դեմքն այլանդակված է, նստած է մեքենայում և նայում է ճաշարանին։ Նրա ականջներում Դեյնի ձայնն է. «Սա համարեք վերջին քննությունը։ Եվ միակ հարցը կլինի հետևյալը՝ ինչ եմ արել, որ ինձ այդքան ատեն»։ Նա դուրս է գալիս մեքենայից և մտնում խորտկարան... Լսվում է տղայի ձայնը. - «Մայրիկ, ինչու՞ այդ աղջիկը նման դեմք ունի»։

Դերերում խմբագրել

  • Մարկ Դոնաթո-Դեյն
  • Յաշա Վաշինգթոն  - Քյորթիս  
  • Ուինթի Հոյ - Բրիդջեթ
  • Լինդսի Սիդել - Էմիլի
  • Լաուրա Էշլի Սեմուելս - Քելլի
  • Ջասթին Արնոլդ - Բրեդլի
  • Թրեվիս Թեդֆորդ - Էնդի
  • Էրիկ Այզենհաուեր - Ջեք
  • Վինսենթ Սիլոհան - Ռավի
  • Ֆարա Ուայթ  - ռեպորտյոր
  • Փրեսթոն Ֆլեգ - Ռիքս
  • Հանթեր Գարներ - Թոմի
  • Ռայան Հեյդեն - Մայլս
  • Դենիել Ռոսս  - Բերնարդ
  • Մեթյու Փոզի - Փարքեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Matt Serafini (2012 թ․ հուլիսի 13). «Neil Gaiman Returns To The Sandman» (անգլերեն). Dread Central. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. Steve Barton (2012 թ․ հուլիսի 12). «San Diego Comic-Con 2012: Teen Wolf Renewed for Extended Season Three» (անգլերեն). Dread Central. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Cath Clarke (2010 թ․ օգոստոսի 12). «The Final» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.