Ֆիլևսկու տուն (Տագանրոգ)

Ֆիլևսկու տուն (ռուս.՝ Дом Филевского), մեկուկեսհարկանի շինություն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (որոշում թիվ 301, 18.11.1992 թվական)։

Ֆիլևսկու տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1866
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Տագանրոգ, Հունական փողոց, 78

Հասցե՝ ք. Տագանրոգ, Հունական փողոց, 78։

Պատմություն խմբագրել

Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, 78 հասցեի մեկուկեսհարկանի շենքը կառուցվել է 1866 թվականին։ Տունը կառուցվել է ատամնաբույժ Գրիգորի Ալեքսանդրովիչ Վալտերի միջոցներով։ Նրա խնդրանքով կազմվել է Հունական փողոց, 64 (այժմ` 78) շենքի նախագիծը։ Կառուցված տանը Վալտերների ընտանիքն ապրել է ոչ երկար և լքել է այն՝ չսպասելով շինարարության ավարտին։ 1870-ական թվականների սկզբին տան սեփականատերեր են դարձել վաճառական Ցիսարենկոյի ժառանգները, այնուհետև այնտեղ ապրել է երկաթուղիների տեսուչ Նիկոլայ Յուլիանովիչ Մայերը, որը հայտնի էր նկարների մեծ հավաքածուով։ Նրա հայրը եղել է նկարչության ուսուցիչ Մարիինյան օրիորդաց վարժարանում։ Նա նաև աշխատել է որպես տեխնիկական գծագրության ուսուցիչ քառամյա ուսումնարանում։

1870-ական թվականների կեսերին տնատիրությունն անցել է Գոբյատոների ազնվական ընտանիքին։ Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, ականանետի գյուտարար Լեոնիդ Նիկոլաևիչ Գոբյատոյի հորը՝ պաշտոնյա Նիկոլայ Գոբյատոյին, շենքը պատկանել է 1874-1886 թվականներին։

Այնուհետև տունը գնել է ինժեներ տեխնոլոգ Ալեքսանդր Բոգդանովիչ Նենտցելը (1890-1898), ապա՝ պետական խորհրդականի կին Վերա Մատվեևնա Ֆիլևսկայան (1906-1915)։

Այս տանն ապրել է նաև Տագանրոգի պատվավոր բնակիչ Պավել Պետրովիչ Ֆիլևսկին։ Նա եղել է Մարիինյան վարժարանի պատմության և աշխարհագրության ուսուցիչ, Տագանրոգ քաղաքի պատմաբան, քաղաքի 200-ամյակի առթիվ թողարկված «Տագանրոգ քաղաքի պատմությունը» գրքի հեղինակը։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքի ճակատի ժամանակակից ձևավորումը տարբերվում է ճարտարապետի նախագծածից։

Հորիզոնական ուղղությամբ յոթ պատուհաններով մեկուկեսհարկանի տունը կառուցվել է վաղ կլասիցիզմի ոճով։ Շենքի մուտքը նրա ձախ կողմում է։ Դեկորատիվ ճաղերով և սյուներով մետաղե դարպասով մուտքը դեպի բակ գտնվում է աջից։

Երկրորդ հարկի պատուհանների վերևում զարդաքիվեր են։ Տանիքին տեղադրված են անտեֆիքսներ[1]։

Տունը պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.