Ֆիլիպ Կարլ Յաբլոնսկի (անգլ.՝ Phillip Carl Jablonski, հունվարի 3, 1946(1946-01-03), Joshua Tree, Սան Բերնարդինո շրջան[1] - դեկտեմբերի 27, 2019(2019-12-27), San Quentin State Prison, Կալիֆոռնիա), սերիական մարդասպան[2], որը Կալիֆոռնիայում և Յուտայում 1978-1991 թվականներն ընկած ժամանակահատվածում մեղավոր է ճանաչվել 5 կանանց սպանության մեջ։

Ֆիլիպ Յաբլոնսկի
անգլ.՝ Phillip Carl Jablonski
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1946(1946-01-03)
ԾննդավայրJoshua Tree, Սան Բերնարդինո շրջան[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 2019(2019-12-27) (73 տարեկան)
Մահվան վայրSan Quentin State Prison, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունսերիական մարդասպան և գերի
Կայքphillipjablonski.wordpress.com/author/jablonskiadmin/

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հարբեցողի ընտանիքում, որը ծեծում էր մորը և քրոջը։ 16 տարեկան հասակում Յաբլոնսկին հարձակվել է 14 տարեկան քրոջ վրա, պարանով փաթաթել է վիզը ու նետել մահճակալի վրա։ Յաբլոնսկին ահարկու տեսք ուներ այդ պահին և քույրը մտածում է, որ նա ուզում է բռնաբարել իրեն։ Բայց Յաբլոնսկին անսպասելի կանգ է առնում ու սկսում հեկեկալ։ Երբ քույրն այդ մասին պատմում է ծնողներին, հայրն սկսում է ծեծել նրան։

Սպանություններ խմբագրել

Յաբլոնսկին 1968 ամուսնացել է Էլիս Մակգոունի հետ։ Նա սեռական ոտնձգություններ էր կատարում ու փորձում խեղդել նրան բարձով։ Յաբլոնսկին 1968 թվականի նոյեմբերին հանդիպում է Ջեյն Սենդերսի հետ այն բանից հետո, երբ նրա առաջին կինը թողնում է նրան։ Նա բռնաբարում է նրան իրենց հանդիպման հենց առաջին օրը, բայց աղջիկն այդ մասին չի պատմում ոստիկաններին։ Սենդերսը հղիանում է և 1969 թվականի հուլիսին նրանք ուղևորվում են Կալիֆոռնիա։ Մի անգամ սեռական հարաբերության ժամանակ Սենդերսը ուզում է կանգ առնել, իսկ կատաղած Յաբլոնսկին հանում է ատրճանակը ու սպառնում, որ եթե նա չշարունակի, ապա կսպանի նրան։ Նա հարվածում է և Սենդերսը ուշագնաց է լինում, իսկ հենց որ ուշքի է գալիս նա սկսում է բռնաբարել նրան։ 1972 թվականին Սենդերսը ևս թողեց նրան։ 1978 թվականին Յաբլոնսկին սպանում է իր առաջին կնոջը՝ Էլիս Մակգոունին։ 1982 թվականին ազատվելով կալանքից` ամուսնանում է Քերոլ Սպադոնիի հետ։ 1991 թվականի ապրիլի 22-ին Յաբլոնսկին սպանեց 38-ամյա Ֆաթիմա Վեննին, որը Կալիֆոռնիայում 2 դեռահաս աղջիկների մայր էր։ Նա հայտնաբերվել էր մերկ՝ գնդակը գլխում։ Նա նույնպես բռնաբարված էր, իսկ մեջքին կար հետևյալ գրությունը. «Ես սիրում եմ Հիսուսին»։ Հաջորդ օրը՝ 1991 թվականի ապրիլի 23-ին, Յաբլոնսկին խեղդեց իր կնոջը՝ Քերոլ Սպադոնիին, իսկ հետո բռնաբարեց ու սպանեց 72-ամյա զոքանչին։ Ապրիլի 27-ին Յուտայում նա թալանեց ու սպանեց 58-ամյա մի կնոջ։

Ձերբակալություն և դատավճիռ խմբագրել

Հաջորդ օրը նրան ձերբակալեցին Կանզասում, ու նշանակվեց մահվան դատավճիռ։ Ձերբակալման ժամանակ նա 45 տարեկան էր։ 2006 թվականի հունվարին դատարանը վերանայեց Յաբլոնսկու բողոքարկումը ու թողեց ուժի մեջ մահվան դատավճիռը։

Ծանոթագրություններ խմբագրել