Ֆիլիպ Բրադարիչ
Ֆիլիպ Բրադարիչ (խորվ.՝ Filip Bradarić, հունվարի 11, 1992[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռիեկայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
![]() Բրադարիչը (ձախից) Ռիեկայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 11, 1992[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Սպլիտ, Խորվաթիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 28 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2015 |
![]() | 38 | (2) |
2011-2013 |
→ ![]() | 55 | (8) |
2015-ներկա |
![]() | 103 | (7) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
![]() | 2 | (0) |
2014 |
![]() | 3 | (0) |
2016-ներկա |
![]() | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՀայդուկ Սպլիտ
խմբագրելԲրադարիչը Հայդուկ Սպլիտի ակադեմիայի սան է։ 2011 թվականի ամռանը նա 2 տարվա վարձավճարով միացավ Խորվաթիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Պրիմորացին, որի կազմում նա տեղափոխվեց Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն։ Պրիմորացի կազմում նա անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
2013 թվականի ամռանը Բրադարիչը վերադարձավ Հայդուկ Սպլիտ։ Իր դեբյուտը Հայդուկի առաջին թիմի կազմում նշեց 2013 թվականի հուլիսի 13-ին՝ Զադարի դեմ խաղում[4]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դիլա Գորիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 15-ին՝ Ռիեկայի դեմ խաղում[6]։ 2014 թվականի փետրվարի 22-ին նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ Լոկոմոտիվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[7]։ Հայդուկի առաջին թիմի կազմում Բրադարիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ռիեկա
խմբագրել2015 թվականի փետրվարի 3-ին Բրադարիչը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Ռիեկայի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 11-ին՝ Խորվաթիայի գավաթի Լոկոմոտիվայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ նորից Լոկոմոտիվայի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը Ռիեկայի ավագի թևկապով անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորվաթիայի գավաթի Ջյակովոյի դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանում Բրադարիչը Ռիեկայի հետ նվաճեց խորվաթական դուբլ[12]՝ հաղթելով Խորվաթիայի առաջնությունը[13][14] ու Խորվաթիայի գավաթը[15]։ 2017 թվականի մայիսի 5-ին խորվաթը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[16] և 2017-18 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական ավագը[17]։
Միջազգային կարիերա
խմբագրելԲրադարիչը հանդես է եկել Խորվաթիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Առաջին անգամ Խորվաթիայի ազգային հավաքական հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Իսլանդիայի[18] և Հյուսիսային Իռլանդիայի[19] դեմ խաղերի համար[20]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[19][21]։
2018 թվականի մայիսին Պիվարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[22][23]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 26-ին՝ Իսլանդիայի դեմ հանդիպման 65-րդ րոպեին փոխարինելով Լուկա Մոդրիչին[24][25] և դառնալով Ռիեկայի պատմության 3-րդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել աշխարհի առաջնություններում[26]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[27]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պրիմորաց 1929 | 2011–12 | Տրեչա Լիգա | 28 | 2 | — | 28 | 2 | |||
2012–13 | Դրուգա Լիգա | 27 | 6 | 27 | 6 | |||||
Ընդհանուր | 55 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 55 | 8 | ||
Հայդուկ Սպլիտ | 2013–14 | Պրվա Լիգա | 25 | 1 | 4 | 1 | 1 | 0 | 30 | 2 |
2014–15 | 13 | 1 | 2 | 0 | 3 | 0 | 18 | 1 | ||
Ընդհանուր | 38 | 2 | 6 | 1 | 4 | 0 | 48 | 3 | ||
Ռիեկա | 2014–15 | Պրվա Լիգա | 15 | 1 | 2 | 0 | — | 17 | 1 | |
2015–16 | 26 | 1 | 5 | 1 | 2 | 0 | 33 | 2 | ||
2016–17 | 33 | 2 | 6 | 0 | 1 | 0 | 40 | 2 | ||
2017–18 | 29 | 3 | 2 | 0 | 11 | 0 | 42 | 3 | ||
Ընդհանուր | 103 | 7 | 15 | 1 | 14 | 0 | 132 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 196 | 17 | 21 | 2 | 18 | 0 | 235 | 19 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հունիսի 28-ի դրությամբ[27]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 1 | 0 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Պրիմորաց 1929
- Խորվաթիայի երրորդ դիվիզիոն տեղափոխություն․ 2011–12
- Ռիեկա
- Խորվաթիայի առաջնություն․ 2016–17[14]
- Խորվաթիայի գավաթ․ 2016–17[15]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Croatia - F. Bradarić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «NK Zadar - HNK Hajduk Split, Jul 13, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «FC Dila Gori - HNK Hajduk Split, Aug 8, 2013 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Hajduk Split - HNK Rijeka, Dec 15, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «NK Lokomotiva Zagreb - HNK Hajduk Split, Feb 22, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Rijeka - Filip Bradarić novi igrač HNK Rijeka». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Feb 11, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, May 10, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Djakovo Croatia - HNK Rijeka, Sep 21, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Rijeka Complete Historic League & Cup Double». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Editorial, Reuters. «Soccer - Rijeka win Croatian league to end Dinamo dominance». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ 14,0 14,1 «Rijeka secures historic Croatian league title - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 15,0 15,1 «Rijeka Secures Double in Cup Win». Croatian Sports news, videos, exclusive interviews. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Rijeka - Filip Bradarić potpisao novi ugovor: 'Misli su mi usmjerene samo na Rijeku'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Komunikacije, Neomedia. «FILIP BRADARIĆ Novi kapetan Rijeke o odlascima, dolascima i očekivanjima za drugi dio sezone / Novi list». www.novilist.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Croatia - Iceland, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 19,0 19,1 «Northern Ireland - Croatia, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Čačić on Lovren, Iceland, and What to Expect for the Upcoming Matches» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Northern Ireland 0-3 Croatia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Luka Modric and Ivan Rakitic make Croatia's World Cup preliminary squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Iceland - Croatia, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Iceland - Croatia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «HNK Rijeka - Filip Bradarić treći igrač u povijesti Rijeke koji je nastupio na SP-u». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 27,0 27,1 «Filip Bradarić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բրադարիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բրադարիչը transfermarkt-ում
- Բրադարիչը soccerbase.com-ում
- Բրադարիչը WhoScored.com կայքում
- Բրադարիչը Ռիեկայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-07-08 Wayback Machine
- Բրադարիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բրադարիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Բրադարիչը Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Բրադարիչ» հոդվածին։ |