Ֆիլիզ Դինչմեն (թուրքերեն՝ Filiz Dinçmen, հուլիսի 24, 1939(1939-07-24), Զոնգուլդաք (քաղաք), Թուրքիա), թուրք դիվանագետ, Թուրքիայի առաջին կին դեսպանը այլ երկրում[1][2]։

Ֆիլիզ Դինչմեն
 
Կրթություն՝ Կառավարման օսմանյան կայսերական դպրոց
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 24, 1939(1939-07-24) (84 տարեկան)
Ծննդավայր Զոնգուլդաք (քաղաք), Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին Ֆիլիզ Դինչմենն ավարտել է աղջիկների համար դպրոցը Անկարայում։ 1956-1960 թվականներին սովորել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետը, այն ավարտելով ստացել է արվեստի բակալավրի աստիճան[1][2][3]։

Հետագայում աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ 1965 թվականի օգոստոսից մինչև 1968 թվականի հունվարը Դինչմենն աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչությունում, զբաղեցրել է երկրորդ և առաջին քարտուղարի պաշտոնները։

1968-1970 թվականներին Իրանում Թուրքիայի դեսպանատանն աշխատել է քարտուղար։ 1972-1976 թվականներին Եվրոպական տնտեսական համագործակցությունում եղել է Մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար և խորհրդական[2]։ 1976-1980 թվականներին գլխավորել է միջազգային հարաբերությունների բաժինը[2]։

1982 թվականի սեպտեմբերից մինչև 1984 թվականի նոյեմբերին զբաղեցրել է Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ Ֆիլիզ Դինչմենը դարձել է Թուրքիայի առաջին կին դեսպանը այլ երկրում[3]։ 1984-1988 թվականներին եղել է Թուրքիայի դեսպանը Եվրախորհրդում[1][4]։

1993-1997 թվականներին Դինչմենը զբաղեցրել է Ավստրիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը[4]։ 2001 թվականին նշանակվել է Վատիկանում և Մալթայում դեսպան՝ զբաղեցնելով այն մինչև 2004 թվականը։ Թուրքիա վերադառնալուց հետո տարիքի համաձայն անցել է թոշակի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Filiz Dİinçmen, Kurul Üyesi» (թուրքերեն). Emekli Büyükelçi - TC Başbakanlık Kamu Görevlileri. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Söyleşi Mezunlarımız - Filiz Dinçmen» (PDF) (թուրքերեն). Bülten Ankara Üniversitesi. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  3. 3,0 3,1 Ertan, Nazlan (2009 թ․ դեկտեմբերի 28). «Mülkiye – an elite school or a school for elites?». Hürriyet Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 Süsoy, Yener (2001 թ․ սեպտեմբերի 24). «Vatikan'da ilk Müslüman kadın büyükelçi». Hürriyet (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Papa'ya Kadın Şövalye». Haber 3 (Turkish). 2005 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել