Ֆերիա դել Սոլ
Ֆերիա դել Սոլ (իսպ.՝ Feria del Sol - «Արևի տոն»), Վենեսուելայի Մերիդա քաղաքում անցնող մշակույթի միջազգային փառատոն։ Փառատոնի ծրագիրը ներգրավում է ցլամարտ, ցուցահանդեսներ, համերգներ, հանդեսներ, սպորտային մրցույթներ և Արևի Թագուհու (իսպ.՝ Reina del Sol) ընտրությունը[1]։
Պատմություն
խմբագրելՓառատոնի անցկացման գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ սիրողների մի խումբ որոշել է ցլամարտերի համար հրապարակ կառուցել (ՊԼազա դե Տորոս)։ Նման մարտերը շատ սիրված էին այլ վենեսուելյան քաղաքներում։ Ի սկզբանե որոշված է եղել փառատոնը զուգադիպեցնել Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ հղիության օրվան և անցկացնել տոնակատարությունները դեկտեմբերի 9-ին և 10-ին։
1968 թվականին Ֆերիա դել Սոլ փառատոնը, տեղի չի ունեցել, սակայն այդ թվականի ապրիլի 13-ին ցլամարտ է կազմակերպվել, որը համընկավ Մեծ Շաբաթի օրվա հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Krzysztof Dydyński, Charlotte Beech, Venezuela, Lonely Planet, 2004, ISBN 1-74104-197-X
Արտաքին հղումներ
խմբագրել- (Իսպաներեն) Ֆերիա դել Սոլ պաշտոնական կայքը Արխիվացված 2011-02-16 Wayback Machine
- (Իսպաներեն) Ֆերիա դել Սոլի երկրորդ պաշտոնական կայքը Արխիվացված 2010-04-07 Wayback Machine