Ֆերդի Թայֆուր
Ֆերդի Թայֆուր (նոյեմբերի 15, 1945[1], Ադանա, Թուրքիա - հունվարի 2, 2025[2], Medical Park Antalya Hospital, Muratpaşa, Անթալիայի մարզ[3]), թուրք երգիչ, դերասան և կոմպոզիտոր։ Թուրքիայի պատմության մեջ արաբեսկների ամենահայտնի և հաջողված կատարողներից մեկը։ Փառքի գագաթնակետին նրա ժողովրդականությունը համեմատելի է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Զեքի Մյուրենը, Բարըշ Մանչոն և Աժդա Փեքանը[5]։
Ֆերդի Թայֆուր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Ferdi Tayfur |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Ferdi Tayfur Turanbayburt |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1945[1] Ադանա, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 2, 2025[2] (79 տարեկան) Medical Park Antalya Hospital, Muratpaşa, Անթալիայի մարզ[3] |
Գերեզման | Yeniköy Cemetery[4] |
Ժանրեր | Արաբեսկա, Fantezi? և Ottoman classical music? |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, սցենարիստ, երգերի հեղինակ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ստուդիական երաժիշտ և կինոռեժիսոր |
Գործիքներ | վոկալ, սազ, կիթառ, քանոն, tanbur? և ուդ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1945 թվականի նոյեմբերի 15-ին, Ադանայում։ Ապագա երգչի հայրը՝ Ջումալի Բեյը, որդուն անվանել է այն ժամանակ հնչյունավորման հայտնի դերասան Ֆերդի Թայֆուրի պատվին։ Երգչի ուսումը դպրոցում ընդհատվել է հոր սպանության պատճառով, ինչը նրան ստիպել է փոքր տարիքից աշխատել, ինչպես նաև` ֆերմայում օգնել խորթ հորը։ Երբեմն նաև երգում էր հարսանիքների ժամանակ[5]։
Թայֆուրը որոշել է զբաղվել երաժշտական կարիերայով այն բանից հետո, երբ երկրորդ տեղն է զբաղեցրել երգի մրցույթում, որի մասին հայտարարությունը պատահաբար կարդացել է թերթում։ Դրանից հետո Թայֆուրը, հակառակ խորթ հոր կամքին, մեկնել է Ստամբուլ, որտեղ աշխատել է` նվագելով սազ։ Իր առաջին «Yapıştı Canıma Bir Kara Sevda» ալբոմը նա թողարկել է 22 տարեկանում։ Այս և մի շարք հետագա ալբոմներ այնքան էլ մեծ հաջողություն չեն ունեցել, ուստի Թայֆուրը ստիպված է եղել վերադառնալ Ադանա և տրակտորավար աշխատել[5]։
Միայն 1970 թվականին թողարկված թվով յոթերորդ «Kaderimsin» ալբոմը Թայֆուրին ճանաչում է բերել։ Դրանից հետո նա սկսել է թողարկել տարեկան երկու ալբոմ, որոնցից յուրաքանչյուրում եղել է երկու երգ։ 1976 թվականին Թայֆուրը թողարկել է իր ամենահայտնի` «Çeşme» (Շատրվան) ալբոմը։ Նույն թվականին սկսվել է Թայֆուրի դերասանական կարիերան. նա նկարահանվել է «Çeşme» (Շատրվան) ֆիլմում։ 1976-89 թվականներին Թայֆուրը նկարահանվել է 34 կինոնկարներում և բոլորում երգեր է կատարել։ 2000 թվականից հետո սկսել է նկարահանվել նաև հեռուստասերիալներում[5]։
Դարձել է «Golden Record Awards»-ի 9 մրցանակների դափնեկիր[5]։
Անձնական կյանք
խմբագրել1974 թվականին ամուսնացել է Զելիխա Թուրան Բայբուրթի հետ, նրանք ունեցել են երեք երեխա։ 1976 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ, նրա նոր կինը դարձել է Նեջլա Նազիրը, որի հետ ծանոթացել էր «Çeşme» (Շատրվան) ֆիլմի նկարահանումների ժամանակ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Legendary Turkish singer and actor Ferdi Tayfur passes away at 79
- ↑ 3,0 3,1 3,2 https://gazeteoksijen.com/yasam/ferdi-tayfurun-vefat-ettigi-hastaneden-aciklama-nedeni-karaciger-ve-bobrek-yetmezligi-231984
- ↑ https://www.aa.com.tr/tr/kultur/usta-sanatci-ferdi-tayfur-son-yolculuguna-ugurlandi/3441697
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ferdi Tayfur: The most popular grief