Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Վոզդվիժենկա փողոց)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը։ Տեղադրվել է Վոզդվիժենկա փողոցում` Ռուսաստանի պետական գրադարանի մոտ։

Picto infobox architecture.png
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան
Памятник Фёдору Михайловичу Достоевскому - panoramio.jpg
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը
Map
Map
Կոորդինատներ55°45′07″ հս․ լ. 37°36′34″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1997
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն

Ստեղծման պատմությունԽմբագրել

Հուշարձանը տեղադրելու գաղափարը հայտնվել է Մոսկվայի 850-ամյակի տոնակատարությունից առաջ։

Նախագծի հեղինակներն են հայտնի վարպետներ` քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը, Ա. Գ. Կոչեկովսկին և Ա. Ս. Շարովը։ Որոշվել է հուշարձանը տեղադրել Ռուսաստանի պետական գրադարանի շենքի առջև։

Հուշարձանը բացվել է 1997 թվականին։

Հուշարձանի նկարագրությունԽմբագրել

Հուշարձանը պատկերում է նստարանին նստած Ֆեոդոր Դոստոևսկուն։ Գրողն ինչ-որ բանի մասին խոր մտածմունքի մեջ է, նրա կեցվածքն անհարմար է, դեմքի արտահայտության մեջ կարելի է որսալ անելանելիության և տխրության զգացում։

Քանդակը ձուլված է բրոնզից և գտնվում է անսովոր ձևի գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանի ճակատային մասում փորագրվոծ է «ԴՈՍՏՈԵՎՍԿԻ» մակագրությունը, իսկ հետևի մասում Նևայի խորաքանդակային պատկերն է Սանկտ Պետերբուրգում։

ԸնկալումԽմբագրել

Գրողի զբաղեցրած անսովոր կեցվածքի պատճառով, կոթողը ժողովրդի կողմից ստացել է «ռուսական թութքի հուշարձան» անվանումը կամ` «ընդունելություն պրոկտոլոգի մոտ»[1][2]։

Հեղինակը` Ա. Ռուկավիշնիկովը, այսպես է մեկնաբանում իր ստեղծագործության ծաղրական մականունը. 

  Դե ինչ, ըստ իս` լավ է։ Դա բնութագրում է բնակիչների դաստիարակվածությունը:
- «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցից
 


2006 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ևս բացվել է Դոստոևսկու հուշարձան, որի հեղինակը նույնպես Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է։ Քանդակը կոչել են մոսկովյան հուշարձանի «կրտսեր եղբայր», սակայն այն շատ ավելի համեստ տեսք ունի, քան գրադարանի մոտի հուշարձանը[3][4]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Вострыев, М.И., Шокарев С.Ю. Вся Москва от А до Я. Энциклопедия. — М.: Алгоритм, 2011. — 1064 с. — ISBN 978-5-4320-0001-9